Բեն Ուիշոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Ուիշոու
Ծնվել էհոկտեմբերի 14, 1980(1980-10-14)[1][2][3] (43 տարեկան)
ԾննդավայրClifton, Central Bedfordshire, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2003)[4] և Samuel Whitbread Academy?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և դերասան
Ամուսին(ներ)Մարկ Բրեդշոու
Պարգևներ և մրցանակներ

Բենջամին Ջոն Ուիշոու (անգլ.՝ Benjamin John Whishaw, հոկտեմբերի 14, 1980(1980-10-14)[1][2][3], Clifton, Central Bedfordshire, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան։ Հայտնի է «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» ֆիլմում գլխավոր դերը մարմնավորած, Ջեյմս Բոնդ ֆիլմաշարում չորրորդ Q-ի դերում հանդես գալով և «Ամպային ատլաս»-ում դերակատարելով Ռոբերտ Ֆրոբիշերին (5 միաժամանակյա դերերից մեկը)։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենը ծնվել և մեծացել է ԲԵդֆորդշիրում, կոսմետոլոգ Լինդայի (ի սկզբանե Հոուպ) և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող Ջոզեֆ Ուիշոուի ընտանիքում։ Բենն ունի երկվորյակ եղբայր[7]։ Նրա հայրն ունի ֆրանսիական, գերմանական և հրեական արմատներ, իսկ Բենի մայրը անգլուհի է[8][9]։ Նա սովորել է Henlow միջնակարգ դպրոցում, իսկ հետո Կլիֆթոնի Samuel Whitbread Community College-ում, որը գտնվում էր Բեդֆորդշիրում։

Սովորել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում և այն ավարտել 2003 թվականին։ Առաջին անգամ համբավ է ձեռք բերել Big Spirit թատերական խմբի հետ համագործակցելիս։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մինչ «Պարֆյումերը» քչերն էին լսել Բենի մասին, ապա թատրոնում նա հայտնի դարձավ 23 տարեկանում` «Համլետում» խաղալով Համլետի դերը[7]։ Հնարավոր բոլոր տեսակի թատերական մրցանակներ կրող, «Օլդ Վիկ» թատրոնի պրեմիեր։

2004 թվականին «Օլդ Վիկ» թատրոնի ներկայացման մեջ դերակատարելով Համլետին` բավականին լավ կարծիքների է արժանացել։

Բեկումնային է համարվում Պատրիկ Զյուսքինդի համանուն վեպի հիման վրա ստեղծված «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» ֆիլմը։

2007 թվականին հայտնվել է «Ես այնտեղ չեմ» դրամայում` մարմնավորելով Բոբ Դիլանին։

2008 թվականը նշվում է «ՎԵրադարձ դեպի Բրայդշեդ» ֆիլմի թողարկմամբ, որտեղ Բեն Ուիշոուն դերակատարում էր Սեբաստյան Ֆլայտին։ Բենի խաղը նկատվել է քննադատների կողմից և արժանացել է լավ կարծիքների։

2009 թվականի վերջին Royal Court Theatre-ում Ուիշոուն խաղացել է Մայք Բարտլետի նոր պիեսի հիման վրա ստեղծված ներկայացման մեջ[10]։ 2009 թվականին նա նաև Ջոն Քիթսի դերում նկարահանվել է «Պայծառ աստղ» ֆիլմում։

ԴԵրասանը նկարահանվել է «Ամպային ատլաս» ֆիլմում, որի ռեժիսորը Թոմ Թիկվերն էր, ում հետ նա արդեն համագործակցել էր «Պարֆյումեր» և «The International» ֆիլմերում։ Ջեյմս Բոնդ ֆիլմաշարի Սքայֆոլ[11] և Սպեկտր ֆիլմերում դերակատարել է Q-ին։ 2012 թվականին Ռիչարդ II-ի դերում նկարահանվել է «Դատարկ գահ» սերիալում։

Դերասանը պարբերաբար հայտնվում է բրոդվեյան ներկայացումներում (դեբյուտը եղել է 2009 թվականին) և հեռուստատեսությունում։

2014 թվականի սկզբին նկարահանվել է Years & Years-ի «Real» տեսահոլովակում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Ուիշոուն գեյ է։ 2014 թվականին քաղաքացիական զուգընկերություն է հաստատել ավստրալիացի կոմպոզիտոր Մարկ Բրեդշոուի հետ, ում հետ ծանոթացել էր 2009 թվականին՝ «Պայծառ աստղ» ֆիլմի աշխատանքների ժամանակ[12][13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 ֆ 1916 թվականի հուլիսին Trench
1999 ֆ Էսկորտ Mauvaise passe Ջեյ
2001 ֆ Երեխա Baby փոքրիկ Ջո
2000 ֆ Իմ եղբայր Թոմը My Brother Tom Թոմ
2002 ֆ Հոգևոր զայրույթ Spiritual Rampage
2004 ֆ 77 մահճակալ 77 Beds Իսմաիլ
2004 ֆ Հավերժական սեր Enduring Love Սպադ
2004 ֆ Վենետիկի վաճառականը The Merchant of Venice Պորցիի ծառան
2004 ֆ Շերտավոր տորթ Layer Cake Սիդնի
2005 ֆ Թմրած Stoned Քիտ Ռիչարդս
2006 ֆ Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը Perfume: The Story of a Murderer Ժան Բատիստ Գրենույ
2007 ֆ Ես այնտեղ չեմ I'm Not There Артур
2008 ֆ ՎԵրադարձ դեպի Բրայդշեդ Brideshead Revisited Սեբաստյան Ֆլայտ
2008 ֆ Քրեական արդարադատություն Criminal Justice Բեն Կոուլտեր
2009 ֆ The International The International Ռենե ԱնտալլР
2009 ֆ Պայծառ աստղ Bright Star Ջոն Քիթս
2009 ֆ Love Hate Թոմ
2010 ֆ Փոթորիկ The Tempest Արիել
2010 ֆ Մահվան բոլոր նախանշանները All Signs of Death Ուեբ
2011 ս Ժամ The Hour Ֆրեդերիկ Լայոն
2012 ֆ Ռիչարդ II (Դատարի գահ) Richard II թագավոր Ռիչարդ II
2012 ֆ Սքայֆոլ Skyfall Q
2012 ֆ Ամպային ատլաս Cloud Atlas Ռոբերտ Ֆլոբիշեր
2013 ֆ Beat
2013 ֆ Օրեր և գիշերներ Days and Nights Էլիզաբեթի որդին
2013 ֆ Զրոյի թեորեմը The Zero Theorem դոկտոր 3
2014 ֆ The Muse Էդվարդ
2014 ֆ Պադինգթոնի արկածները Paddington Պադինգթոն
2014 ֆ ֆոքստրոտ Foxtrot
2015 ֆ Ծովի սրտում In the Heart of the Sea Հերման Մելվիլ
2015 ֆ Սպեկտր Spectre Q
2015 ֆ Դանիացի աղջիկը The Danish Girl Հենրիկ
2015 ֆ Լոբստեր The Lobster Կաղ մարդ
2015 ֆ Սուֆրաժիստուհի Suffragette Սոննի
2015 ս Լոնդոնցի լրտեսը London Spy Դեննի
2016 ֆ Հոլոգրամմա արքայի համար A Hologram for the King Դեյվ
2016 ֆ Ընտանեկան երջանկություն Family Happiness
2017 ֆ Պադինգթոնի արկածները Paddington 2 Պադինգթոն
2018 ֆ Մերի Փոփինսը վերադառնում է Mary Poppins Returns Մայքլ Բենկս
2019 ֆ Դեյվիդ Կոպերֆիլդի կյանքը The Personal History of David Copperfield

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • British Independent Film Awards — «Առավել խոստումնալից սկսնակ» — 2001 թվականին «Իմ եղբայր Թոմը» ֆիլմում ունեցած դերի համար
  • VIII Միջազգային կինոփառատոն Սոչիում 2001 թվականին — «Լավագույն դերասան» «Իմ եղբայր Թոմը» ֆիլմի համար[14]
  • Verona Love Screens Film Festival (2002) - «Իմ եղբայր Թոմը» ֆիլմի համար
  • Bambi Awards — 2006 թվականին «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» ֆիլմում ունեցած դերի համար
  • Independent Spirit Awards 2006 թվականին — Ռոբերտ Ալտմանի մրցանակը «Ես այնտեղ չեմ» ֆիմի համար
  • International Emmy Awards 2009 թվականին — «Լավագույն դերասան» «Criminal Justice» սերիալում ունեցած դերի համար
  • Royal Television Society, UK 2009 թվականին — «Լավագույն դերասան» «Criminal Justice» սերիալում ունեցած դերի համար
  • BAFTA TV 2013 թվականին — «Լավագույն դերասան» «Ռիչարդ II» հեռուստաֆիլմում գլխավոր դերի համար[15]

Անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BAFTA — «Ծագող աստղը» (2007 թվական)
  • BAFTA TV - 2009 թվականին «Criminal Justice» սերիալում ունեցած դերի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  5. 5,0 5,1 http://www.imdb.com/name/nm0924210/awards?ref_=nm_awd
  6. 2016-2017 Theatre World Award RecipientsTheatre World Award.
  7. 7,0 7,1 Vanessa Thorpe. (2015 թ․ հոկտեմբերի 25). «Ben Whishaw: impish star steals the show, even from James Bond» (անգլերեն). Guardian.
  8. Skyfall’s Ben Whishaw: 'I found a part of me that was actually a show-off and actually I’m not at all like in real life'
  9. In love with Hamlet, Dylan, Keats . . .
  10. Whishaw in Royal Court autumn 14 августа 2009 (անգլ.)
  11. Ben Whishaw cast as Q in new James Bond film Skyfall 25 ноября 2011(անգլ.)
  12. Чен, Джойс (2013 թ․ օգոստոսի 5). «Ben Whishaw Comes Out as Gay: Skyfall Star Marries Mark Bradshaw». Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  13. Гриффитс, Шарлотта (2013 թ․ օգոստոսի 3). «Bond star 'marries' his gay partner - and they are both 'so happy and proud'». Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  14. Сергей Кузнецов. (2001 թ․ հունիսի 18). ««Кинотавр» стал европейцем». «Ведомости», № 427.
  15. Television in 2013 | BAFTA Awards