Օլդ Վիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Օլդ Վիկ
Waterloo the old vic 1.jpg
Տեսակ թատրոն
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Գտնվելու վայրը Լամբեթ
Հիմնադրման ամսաթիվ 1818
Ճարտարապետ Rudolphe Cabanel
Կոորդինատներ: 51°30′7.2000001000088″ հս․ լ. 0°6′33.5340001″ ամ. ե. / 51.502000000027777560° հս․. լ. 0.109315000028° ավ. ե. / 51.502000000027777560; 0.109315000028
Կայք
Old Vic Վիքիպահեստում

Օլդ Վիկ (անգլ.՝ Old Viс Theatre), թատրոն Լոնդոնում: Գտնվում է Վաթեռլոո կայարանից հարավ-արևելք` Քաթ և Վաթեռլոո Ռոուդ փողոցների անկյունում: Արքայական Կոբուրգ թատրոնը (Royal Coburg Theatre) կառուցվել է 1818 թվականին, իսկ 1880 թվականին անվանումը փոխվել է Էմմա Քոնսի կողմից` Արքայական Վիկտորիա Հոլլ (Royal Victoria Hall): 1898 թվականին Քոնսի զարմիկ Լիլիան Բեյլիսը, ով թատերական պրոդյուսեր էր, ստամձնում է թատրոնի ղեկավարումը, իսկ 1914 թվականին Օլդ Վիկում բեմադրվում են Շեքսպիրի ներկայացումները: 1940-ական թվականների ռմբակոծություններից հետո շենքը վերանորոգման կարիք էր զգում: Թատրոնը նորոգումից հետո վերաբացվում է 1951 թվականին:

«Օլդ Վիկը» նաև թատերախմբի անվանումն էր: 1963 թվականին Լոուրենս Օլիվիեի օրոք թատրոնը ստանում է «Մեծ Բրիտանիայի Արքայական ազգային թատրոն» անվանումը, որ թատրոնը հպարտորեն կրել է մինչև 1976 թվականը, երբ թատերախումբը բաժանվել է ավագ և կրտսեր ենթախմբերի: Կրտսեր ենթախումբը տեղափոխվում է նոր շենք, որ կառուցվել էր Սաութ Բենք շրջանում և ստանում է «Յանգ վիկ» անվանումը: Թատերախումբը ամբողջովին թարմացվում է ևս երկու անգամ` 1985 և 2003 թվականներին: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը մինչև 2015 թվականը ստանձնում է Քևին Սփեյսին, ում նշանակումը այդ պաշտոնում հասարակական լայն արձագանք է ստանում: 2016 թվականին այդ պաշտոնում նշանակվում է Մեթյու Ուարկուսը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայական Կոբուրգ թատրոնը 1822 թվականին
Թատրոնը գիշերով

Արքայական Կոբուրգ թատրոնը հիմնադրվել է 1818 թվականին Ջեյմս Քինգի և Դանիել Դանի ջանքերով: Նրանց հաջողվում է գրավել Շառլոտա թագուհու և նրա ամուսնու` արքա Լեոպոլդ I-ի համակրանքը: Վերջինիս անունից էլ (Սաքսեն Կոբուրգ) առաջացել է թատրոնի անվանումը` Կոբուրգ թատրոն: Ժամանակի գնահատականով թատրոնն այնքան էլ նշանակալի չէր. այնտեղ արգելված էին դրամատիկական լուրջ գործերի բեմականացումները: Սակայն 1824 թվականին թատրոնն անցնում է Ուիլյամ Բոլվել Դևիջին: Թատրոնը փառաբանվում է լեգենդար դերասան Էդմունդ Քինի կատարումներով, ով շաբաթվա վեց երեկոները խաղում էր Շեքսպիրի վեց պիեսներում: Ժողովրդական լայն զանգվածներին բարձր արվեստի ներկայացման պահանջը աճեց այն բանից հետո, երբ Քինը իր ելույթներից մեկի ժամանակ հետևյալ բառերով դիմեց լսարանին. «Ես երբեք չեմ խաղացել այսպիսի չլուսավորված հոտի առաջ, ինչպիսին հիմա իմ դիմաց է»:

1833 թվականին թատրոնը ստանում է «Արքայական Վիկտորիանական թատրոն» (Royal Victorian Theatre) անվանումը` ի պատիվ անգլիական գահի ժառանգորդ արքայադուստր Վիկտորիայի: Ընդ որում, անվանափոխությունը կատարվել է թատրոնի տիրոջ` Ուիլյամ Դևիջի` քաղաքից բացակայելու ժամանակ:

1880 թվականին, լինելով Էմմա Կոնսի սեփականությունը, ում պատվին ներկայիս թատրոնի շենքի ներսում և դրսում կան հուշատախտակներ, թատրոնը սկսվեց կոչվել Արքայական Վիկտորիական Հոլլ (Royal Victoria Hall)` ղեկավարվելով չափավորության խիստ սկզբունքներով: Այդ ժամանակ թատրոնն ուներ և ժողովրդական անվանում` Օլդ Վիկ: Բեմից կարդացվող կարճ դասախոսությունները հավելյալ ֆինանասական աջակցություն էին Մորլի քոլեջի կողմից, որը 1920-ական թվականներին գտնվում էր Օլդ Վիկի հարևանությամբ:

Գեղարվեստական ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Ուիլյամս (1929—1933)
  • Տիրոն Գաթրի (1939—1944)
  • Լոուրենս Օլիվիե, Ռ. Ռիչարդսոն, Ջ. Բարել (1944—1949)
  • Հ. Հանթ (1949—1953)
  • Մ. Բետալ (1953—1962)
  • Մ. Էլիոթ (1962—1963)

Առանձին ներկայացումներ են բեմադրել Մ. Սեն Դենին, Դ. Սիլը, Դ. Կարին, Ջ. Ֆերնալդը և այլք:

2004 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է ամերիկացի դերասան Քևին Սփեյսին: 2015 թվականին նրան այդ պաշտոնում փոխարինել է բրիտանացի ռեժիսոր և դրամատուրգ Մեթյու Ուարկուսը[1]:

Առանձին բեմականացումներ` ըստ ռեժիսորների[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրոն Գատրի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շեքսպիր «Համլետ» (1937)
  • Հենրիկ Իբսեն «Պեր Գյունտ» (1944)
  • Քրիստոֆեր Մառլո «Թամերլան» (1951)

Ջ. Բարել[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շեքսպիր «Ռիչարդ III» (1944)
  • Չեխով «Քեռի Վանյա» (1945)
  • Շեքսպիր «Հենրիխ IV» (1945)
  • Բեռնարդ Շոու «Սուրբ Յոհանա» (1947)

Հ. Հանթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շեքսպիր «Տասներկուերորդ գիշեր» (1950)
  • Շեքսպիր «Համլետ» (1950)
  • Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ» (1952)

Մ. Բենտալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շեքսպիր «Կորիոլան» (1954)
  • Շեքսպիր «Մակբեթ» (1954)
  • Շեքսպիր «Ռիչարդ II» և «Համլետ» (1955, 1957)

Մ. Էլիոթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրիկ Իբսեն «Պեր Գյունտ» (1962)
  • Շեքսպիր «Վենետիկի վաճառականը» (1962)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mark Brown (2014-05-22)։ «Matthew Warchus to take Kevin Spacey's role running the Old Vic» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-03-14 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fagg E. The old «Old Viс». L., 1936.
  • Guthrie Т. A life in the theatre. N. Y., 1959. P. 96-132, 174-94.
  • Сlarke M. Shakespeare at the Old Vic. L., 1957.
  • Hunt H. Old Viс prefaces: Shakespeare and the producer. L., 1954.
  • Williams оn A. Old Vic drama. V. 1-2. L., 1948-57.
  • Wооd R. and Сlarke M. Shakespeare at the «Old Viс»… L., 1954.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]