Years & Years
Years & Years | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | սինտի փոփ, ինդի փոփ, էլեկտրոնային երաժշտություն |
Գործունեություն | 2010 - ներկա |
Լեյբլ | Polydor / Interscope |
Կայք | yearsandyearsofficial.com |
Անդամներ | |
Օլլի Ալեքսանդր Մայքի Գոլդվորսի Էմրե Տյուրկմեն Դիլան Բել (կենդանի կատարումներ) | |
Նախկին անդամներ | |
Նոել Լիման Օլիվյե Սուբրիա | |
![]() |
Years & Years (Years and Years), բրիտանական եռյակ Լոնդոնից, որը հանդես է գալիս էլեկտրոնային երաժշտության ժանրում։ Խումբը բաղկացած է մենակատար և ստեղնահար Օլլի Ալեքսանդրից (անգլ.՝ Olly Alexander), բասիստ Մայքի Գոլդվորսիից (անգլ.՝ Mikey Goldworthy) և Էմրե Տյուրեկմենից (անգլ.՝ Emre Türkmen), ով նվագում է սինթեզատորի վրա[1]։ Այս խմբի երաժշտությունը նկարագրվում է որպես էլեկտրափոփ, R&B և հաուզ երաժշտության տարրերի խառնուրդ, նրանց վրա գլխավոր ազդեցություն թողել են այնպիսի խմբեր և երաժիշտներ, ինչպիսիք են՝ Flying Lotus-ը, Diplo-ն, Ռադիոհեդը և Ջեյ Փաուլը[2]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խումբը ձևավորվել է 2010 թվականին, Գոլդվորսիի՝ Ավստրալիայից Մեծ Բրիտանիա տեղափոխվելուց և Տյուրեկմենի հետ համացանցով ծանոթանալուց հետո[3]։ Շուտով տղաներին միացավ Ալեքսանդրը, որպես գլխավոր վոկալիստ այն բանից հետո, երբ Գոլդվոսին լսեց, թե ինչպես է նա երգում[4]։ Ի սկզբանե խումբը բաղկացած էր հինգ անդամից, Նեոլա Լիմենը (անգլ.՝ Noel Leeman) և Օլիվյե Սյուբրիան (անգլ.՝ Olivier Subria)[5] ներառյալ։ Լիմանը լքել է խումբը 2013 թվականին[6]։
2012 - ներկա։ Communion[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանաելույթային սինգլը՝ «I Wish I Knew» թողարկվել է 2012 թվականի հուլիսին, Good Bait լեյբլի հովանավորությամբ, այն ժամանակ խումբը բաղկացած էր հինգ անդամից[7]։ 2013 թվականին նրանք պայմանագիր են ստորագրում ֆրանսիական Kitsuné լեյբլի հետ, արդեն որպես եռյակ և 2013 թվականի սեպտեմբերին թողարկում երկրորդ սինգլը՝ «Traps»[8]: Նրանց երրորդ «Real» սինգլը թողարկվել է այն նույն լեյբլի հովանավորությամբ 2014 թվականի փետրվարին, որի տեսահոլովակում նկարահանվել է դերասան Բեն Ուիշոուն, ով մասնակցել է Peter and Alice պիեսին, Օլլի Ալեքսանդրի հետ միասին, ինչպես նաև Նեյտան Ստյուարտ Ջարեթը՝ «Անպիտանները» հեռուստասերիալից[2]։
2014 թվականին խումբը պայմանագիր է ստորագրել Polydor Records-ի հետ և թողարկել չորրորդ սինգլը՝ «Take Shelter»: Մինի-ալբոմը հասել է առաջին տեղին, iTunes-ի UK Singles Electronic Chart-ում[9]։ 2014 թվականի դեկտեմբերին թողարկվել է խմբի հինգերորդ «Desire» սինգլը, որը հասել է քսաներկուերորդ տեղը UK Singles Chart-ում[10]։ 2015 թվականի հունվարին, նրանց վեցերորդ «King» սինգլը, ներկայացվել է BBC Radio 1-ում և Զեյն Լոուի կողմից ընտրվել է օրվա Hottest Record[11]: 2015 թվականի մարտին, սինգլը բարձրացել է առաջին տեղը Official UK Chartկ-ում։
2015 թվականի հոււնվարին Years & Years-ը ստացել է BBC-ի Sound of 2015 մրցանակը[12]։ Years & Years նաև առաջադրվել է Critics Choice Award մրցանակին, Brit Awards 2015-ում[13]։
2015 թվականի մարտի 15-ին, Years & Years-ը ակնարկել է Communion ալբոմի թողարկման մասին, որը թողարկվել է 2015 թվականի հուլիսի 10-ին, Polydor լեյբլի հովանավորությամբ[14]։
Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլլի Ալքեսանդր (անգլ.՝ Olly Alexander) — վոկալ, ստեղնաշարային գործիքներ
- Մայքի Գոլդվորսի (անգլ.՝ Mikey Goldworthy) — սինթեզատոր, ստեղնաշարային գործիքներ, բաս-կիթառ, ակուստիկ բաս-կիթառ
- Էմրե Տյուրկմեն (անգլ.՝ Emre Türkmen) — սինթեզատոր, ստեղնաշարային գործիքներ, բիթ սեպլեր, սեմպլինգ, սեկվենսոր, լեփտոփ, ակուստիկ կիթառ
- Դիլան Բել (անգլ.՝ Dylan Bell) — թմբկահար (կենդանի կատարումներ)[15]
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Communion[en] (2015)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Years & Years»։ Last.fm։ հոկտեմբերի 28, 2014
- ↑ 2,0 2,1 Baggs Michael (մայիսի 20, 2014)։ «Years & Years talk tours, 'Real' success, their mums and more»։ Gigwise
- ↑ O'Brien George (փետրվարի 20, 2014)։ «Introducing Years & Years»։ The Line Of Best Fit
- ↑ Rudick Clarke (ապրիլի 9, 2014)։ «Real Talk with Tears & Years»։ Opening Ceremony։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-01-ին։ Վերցված է 2016-04-09
- ↑ «Years & Years»։ Indie Shuffle։ Վերցված է հունվարի 11, 2015
- ↑ «Years & Years Live At Rescue Rooms»։ Rescue Rooms։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-16-ին։ Վերցված է հունվարի 11, 2015
- ↑ «Years & Years – I Wish I Knew»։ The Music Ninja։ Վերցված է հունվարի 10, 2015
- ↑ Cragg George (օգոստոսի 7, 2013)։ «Years & Years – Traps: New music»։ The Guardian
- ↑ Etheart Zac։ «Passing time with Years & Years»։ Interview
- ↑ «YEARS & YEARS»։ Official Charts Company։ Վերցված է հունվարի 9, 2015
- ↑ «Years & Years - King»։ Radio 1։ BBC։ Վերցված է հունվարի 10, 2015
- ↑ Youngs Ian (2015-01-09)։ «BBC News - Years & Years top BBC Sound Of 2015 list»։ Bbc.co.uk։ Վերցված է 2015-03-09
- ↑ Singh Anita (2015-01-15)։ «Brit Awards nominations list 2015: year of the male»։ Telegraph։ Վերցված է 2015-03-09
- ↑ «Years & Years on Twitter: OK you can now pre-order our debut album Communion out 22-06-15»։ Վերցված է April 15, 2015
- ↑ «Vevo Polska on Twitter»։ Twitter։ Վերցված է 2015-11-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Years & Years կատեգորիայում։ |
|