Diplo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Diplo
Diplo 2014 Press Photo.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Diplo
Ի ծնե անունԹոմաս Ուեսլի Պենտց
Նաև հայտնի է որպեսDiplodocus և Diplo
Ծնվել էնոյեմբերի 10, 1978(1978-11-10) (40 տարեկան)
Տուպելո, Միսսիսիպի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԺանրերEDM,trap
ՄասնագիտությունDJ, պրոդյուսեր, երգահան
Գործիքներբաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր և սինթեզատոր
Գործունեություն1999 - ներկա
ԼեյբլMad Decent, OWSLA
ԿրթությունSouth Plantation High School?
ԱնդամակցությունLSD, Jack Ü և Major Lazer
ԿապվածMajor Lazer, Jack Ü, Skrillex, Deorro, Steve Aoki
ՊարգևներGrammy Award for Best Dance Recording?
Կայքdiplo.com
Diplo Վիքիպահեստում

Թոմաս Ուեսլի Պենտց (անգլ. Thomas Wesley Pentz ) (նոյեմբերի 10, 1978(1978-11-10)[1], Տուպելո, Միսսիսիպի), ավելի հայտնի է Diplo կեղծանունով, ամերիկյան դիջեյ և պրոդյուսեր, ԱՄՆ-ի ամենապահանջված դիջեյներից է։

Թոմաս Ուեսլի Պենտցը Mad Decent ձայնագրման ստուդիայի հիմնադիրն է[2]։ Այս պահին ակտիվորեն աշխատում է Major Lazer և Jack Ü նախագծերի վրա։

Նրա ջանքերով լատինաամերիկյան ռիթմերը և աֆրիկյան բիթերը ետնաորջերից անցում են կատարել պարային հարթակներ։ Diplo-ի գործունեությունը դժվար է վերագրել կոնկրետ ոճի։ Ուեսլի Պենտցը ստեղծեց բայլե-ֆանկ ոճը։ Նրա երկրորդ հայրենիքը Ճամայկան է, որտեղ նա գրում է երաժշտությունը և այցելում խնջույքների։ Diplo-ն օգնում է երաժիշտներին իրենց ստեղծագործություններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտի իրական անունը Thomas Wesley Pentz (Թոմաս Ուեսլի Պենտց) է։ Նա ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում, Միսսիսիպի նահանգի Տուպելո քաղաքում։ Իր պատանեկության մեծ մասը անցկացերել է Մայամիի, իր հոր խանութում, ով հետաքրքրվում էր տարբեր կենդանիներով՝ լամանտիներով, կոկորդիլոսներով, դինոզավրերով։ Այդ հետաքրքրությունով նաև ներշնչեց իր որդուն։ Հետո Թոմաս Ուեսլի Պենտցը տեղափոխվեց Ֆիլադելֆիա։

1997 թվականից սովորել է Ֆլորիդայի կենտրոնական համալսարանում, ապա Թեմփլ համալսարանում, այնտեղ էլ աշխատել է դիջեյ[3], սոցիալական աշխատող և ուսուցիչ։ Օգնում են երեխաներին յուրացնել ընթերցանությունը և մաթեմատիկան։ Մնում է աշակերտների հետ դասերից հետո։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ ուսուցչի աշխատանքը ծանր է և դժվար։ Կյանքում նախընտրել է ուսումնասիրել երաժշտությունը և ուրախացնել մարդկանց։

Ֆիլադելֆիայում Թոմասը վերցրեց Ուես Գալլի կեղծանունը, ապա վերցրեց «Diplo» անունը դինոզավր բառից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթանալով երաժիշտ DJ Low Budget-ի հետ, սկսեց հանդես գալ Hollertronix խմբի անունով։ Խմբի ելույթները բավականին հաջող էին[4]։

2004 թվականին Թոմաս Ուեսլի Պենտցը Diplo կեղծանունով թողարկեց իր դեբյուտային 'Florida' ալբոմը։ 'Florida' ալբոմը ձայնագրվել է երկու անգամ, սկզբում CD սկավառակների վրա, ապա՝ DVD: Թոմասը համարվում է Mad Decent լեյբլի հիմնադիրը։

2009 թվականին Diplo-ն դիջեյ և պրոդյուսեր Switch-ի հետ ստեղծեց Major Lazer ծրագիրը։ Բայց 2011 թվականին նրանք բաժանվեցին։ Switch-ը դուրս եկավ նախագծից։ Ներկա պահին Major Lazer խմբում հանդես են գալիս Diplo-ն, Jillionaire-ը և Wlashy Fire-ը։ Ուեսլին զբաղվում է պրոդյուսերությամբ և գրում է երգեր ռեփփերների և փոփ կատարողների համար։

Մի քանի տարի BBC Radio 1 ռադիոյում վարում էր 'Diplo & Friends' հաղորդումը։

2013 թվականին Գրեմմիում անվանակարգվել է «Տարվա ոչ կլասիկ պրոդյուսեր» կատեգորիայում։

2015 թվականին Diplo-ն դարձավ ամենահայտնի երաժիշտը Shazam երաժշտական հավելվածում։ Օգտատերերը հարցնում էին նրա երաժշտությունը տարին 40մլն անգամ[5]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպե է M. I. A. երգչուհու հետ (2003-2008)։

Ունի երկու որդի Քեթրին Լոքհարթից՝ Լոքեթը (2010) և Լազերը (2014)։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Diplo-ի ելույթը

Դիպլո մականունը «դիպլոդոկ» բառի կրճատ ձևն է։ Նա այդ մականունը վերցրել է, հիշելով մանուկ հասակում ունեցած նախասիրություններից մեկը։ Թոմասը երբ երեխա էր, շատ ժամանակ էր տրամարդրում վերացած կենդանիների ուսումնասիրությանը։

Թոմասը զբաղվում է բարեգործությամբ։ Որպես ուսուցիչ, աշխատել է դժվար դեռահասների հետ, իսկ նրա այժմյան ֆոնդը օգնում է սկսնակ երաժիշտներին, արտիստներին և բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղվում են ստեղծագործական աշխատանքով։ Հիմնադրամը օգնում է նախկին թմրամոլներին անցնել վերականգնողական շրջան և վերադառնալ նորմալ կյանքի։

Թոմասի ստեղծած Twerking տերմինը (ուղղություն պարի մեջ, որտեղ օգտագործվում են հետույքի, ազդրերի, որովայինի և ձեռքի շարժումները, բայց մարմնի մյուս մասերը անշարժ են մնում ) ընդգրկվել է Օքսֆորդի բառարանում։

Թոմասը գրել է "128 հարված մեկ րոպեում" գիրքը, որը նա խորհուրդ է տալիս, որպես "Իմ վիզուալ ուղեցույցը երաժշտության, մշակույթի և այն ամենի մեջ, որ կա նրանց միջև": Լուսանկարիչ Շեյն Մակկալեյի (Shane McCauley) հետ։ Նա կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն՝ Թել-Ավիվից մինչև Ճամայկա, ներկայացնելով երաժշտության տարբեր ճյուղերը։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sound and Fury (2002)
  • Florida (2004)
  • Guns don ' t Kill People... Lazers Do (2009) (as Major Lazer)
  • Express Yourself (2012)
  • Free the Universe (2013) (as Major Lazer)
  • Random White Dude Be Everywhere(2014)
    • Skrillex and Diplo Present Jack Ü (2015) (with Skrillex as Jack Ü)
      • Peace Is the Mission (2015) (as Major Lazer)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]