Jack Ü

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Jack Ü
Jack Ü Logo1.png
JackULogo.png
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերEDM
Գործունեություն2013 - ներկա
ԼեյբլOWSLA
Mad Decent
Կայքjackuofficial.com
Անդամներ
Skrillex, Diplo

Jack Ü (երբեմն հանդիպում է ինչպես Skrillex & Diplo)՝ երաժշտական նախագիծ ԱՄՆ-ից, հիմնադրել է Skrillex և Diplo դիջեյների դուետով, 2013 թվականին, որը միավորում է երկու լեյբլերը՝ OWSLA (Skrillex) և Mad Decent (Diplo)[1]: Այդպիսով, նախագիծը գտնվում է միանգամից երկու նահանգներում՝ Լոս Անջելես, Կալիֆորնիա նահանգ (Skrillex), Մայամի, Ֆլորիդա (Diplo)։


Նախագծի դեբյուտը կայացել է 2014 թվականին, «Ultra Music Festival Miami» փառատոնին։ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին ներկայացվել է առաջին պաշտոնական երգը՝ "Take Ü There", որը ձայնագրվել է Կայզա երգչուհու հետ։ Իսկ 2015 թվականի փետրվարի 27-ին թողարկվել է առաջին լիարժեք ստուդիական ալբոմը՝ «Skrillex and Diplo Present Jack Ü», որի վրա աշխատել են 2014 թվականից մինչև 2015 թվական[2]:

Նախագծի ընթացքում նրանք համագործակցել են այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են Ջասթին Բիբերը, Կայզան, 2 Chainz-ը, Bunji Garlin-ը և AlunaGeorge-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]