Սիա
Սիա | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Sia Kate Isobelle Furler |
Նաև հայտնի է որպես | סיה |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1975[1] (47 տարեկան) Ադելաիդա, Ավստրալիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | էլեկտրոփոփ և ինդի փոփ[2] |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի և կինոռեժիսոր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ[2] |
Լեյբլ | Astralwerks |
Կրթություն | Adelaide High School? |
Անդամակցություն | LSD |
Կայք | siamusic.net |
Ստորագրություն | |
![]() |
Սիա Քեյթ Իզոբել Ֆուրլեր (անգլ.՝ Sia Kate Isobelle Furler, դեկտեմբերի 18, 1975[1], Ադելաիդա, Ավստրալիա), ավելի հայտնի է պարզապես Սիա, ավստրալիացի երգչուհի և երգերի հեղինակ։ Կարիերան սկսել է որպես երգչուհի 1990-ականների կեսերին էյսիդ ջազ ոճում՝ հանդես գալով Crips կոչվող խմբում։ 1997 թվականին, երբ Crips-ը արդեն կազմալուծվել էր, Սիան Ավստրալիայում՝ Flavoured Records-ում, թողարկում է իր դեբյուտային ալբոմը, որը կոչվեց OnlySee: Այնուհետև նա տեղափոխվում է Լոնդոն՝ Անգլիա, և հանդես է գալիս բրիտանական Zero 7 դուոյի կազմում որպես հիմնական սոլո վոկալիստ։
2000 թվականին Սիան պայմանագիր է կնքում Sony Music-ի ենթաճյուղը համարվող Dance Pool-ի հետ և հաջորդ տարի թողարկում է իր 2-րդ ձայնասկավառակը՝ Healing Is Difficult: Դժգոհ լինելով ձայնագրության անհաջողություններից՝ պայմանագիր է ստորագրում Go! Beat-ի հետ և 2004 թվականին թողարկում իր 3-րդ ձայնասկավառակը՝ Colour the Small One: 2005 թվականին տեղափոխվում է Նյու Յորք և սկսում է շրջագայություններով հանդես գալ ողջ Միացյալ Նահանգներում։ 2008 թվականին նա թողարկում է իր թվով 4-րդ ձայնասկավառակը՝ Some People Have Real Problems-ը, իսկ 2010 թվականին՝ We Are Born-ը։ 2014 թվականին Սիան թողարկում է իր վեցերորդ ձայնասկավառակը՝ 1000 Forms of Fear-ը, որը նախորդեց լավագույն տասնյակում հանդես եկած «Chandelier» (Ջահ) սինգլին։ 2016 թվականի սկզբին լույս է տեսել նրա յոթերորդ՝ This Is Acting ձայնասկավառակը։
Սիան հանդես է գալիս հիփ հոփ, ֆանկ, սոուլ երաժշտական ոճերում։ 2014 թվականին BRW ամսագրի կողմից նա 40 տարին չլրացած ամենահարուստ 100 ավստրալիացիների մեջ զբաղեցրեց 97-րդ հորիզոնականը։ Նրա երաժշտությունը արժանացել է բազմաթիվ պարգևների տարբեր մրցանակաբաշխություններում, ներառյալ ARIA և MTV երաժշտական մրցանակաբաշխությունները։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1975-1997 թվականներ. Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիան ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 18-ին Ավստրալիայի Ադելայդ քաղաքում։ Նրա հայրը՝ Ֆիլ Կոլսոնը, երաժիշտ է, իսկ մայրը՝ Լոյեն Ֆուրլերը, արվեստի դասախոս։ Նշանավոր դերասան-երգիչ Քևին Կոլսոնը երգչուհւ հորեղբայրն է։ Նա ասել է, որ երեխա հասակում կրկնօրինակել է հանրաճանաչ Արետա Ֆրանկլինին, Սթիվի Ուանդերին, Սթինգին, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա։ Հաճախել է Ադելայդի ավագ դպրոց, որն ավարտել է 1994 թվականին։ 1990-ականների կեսերին սկսել է հանդես գալ էյսիդ ջազ ոճում Crips կոչվող խմբում։ Խմբի կազմում թողարկեց երկու ձայնասկավառակներ՝ Word and the Deal (1996) և Delerium (1997)։ 1997 թվականին, երբ Crips-ը արդեն կազմալուծվել էր, Սիան Ավստրալիայում՝ Flavoured Records-ում, թողարկում է իր դեբյուտային ալբոմը, որը կոչվեց OnlySee: Ձայնասկավառակը վաճառեց 1200 օրինակ։
1997-2006 թվականներ. Healing Is Difficult և Colour the Small One[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականին՝ Crips-ի կազմացրումից հետո, տեղափոխվում է Լոնդոն, որտեղ Jamiroquai խմբի կազմում հանդես է գալիս որպես բեք-վոկալիստ։ Այնուհետև համագործակցում է Zero 7 խմբի հետ՝ հանդես գալով գլխավոր սոլո կատարող և խմբի հետ մասնակցում է բազմաթիվ շրջագայությունների։ 2001 թվականին Zero 7-ի Simple Things ձայնասկավառակում Սիայի կատարմամբ ներառված էր 2 երգեր՝ «Destiny» (Ճակատագիր) և «Distractions» (Խելագարություններ)։ «Destiny» սինգլը մեծբրիտանական սինգլների չարթում զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը։ 2004 թվականին նա կրկին համագործակցեց Zero 7-ի հետ «Somersault» (Լիակատար փոփոխություն) և «Speed Dial No. 2» (Արագության թվատախտակ համար 2) երգերի շրջանակներում։ 2006 թվականին նա ևս մեկ անգամ համագործակցում է խմբի հետ, որը թողարկում է իրենց 3-րդ The Garden ձայնասկավառակը։
2000 թվականին Սիան պայմանագիր է կնքում Sony Music-ի ենթաճյուղը համարվող Dance Pool-ի հետ և թողարկում է իր առաջին սինգլը՝ «Taken for Granted»-ը, որը մեծբրիտանական սինգլների չարթում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ 2001 թվականին լույս է տեսնում նրա 2-րդ ձայնասկավառակը՝ Healing Is Difficult վերնագրով։ Այն ռետրո ջազ և սոուլ ժանրերի խառնուրդ է։ Դժգոհ լինելով ալբոմի հաջողությունից՝ Սիան մեղադրեց իր մենեջերին, խզեց պայամանագիրը Sony-ի հետ և ստորագրեց Go! Beat-ի հետ, որը Universal Music Group-ի մասնաճյուղն է։
2004 թվականին թողարկում իր 3-րդ ձայնասկավառակը՝ Colour the Small One, որը ակուստիկ և էլեկտրոնիկ ժանրերի համատեղում էր։ Ձայնասկավառակում ներառված էին 4 սինգլներ՝ «Don't Bring Me Down», «Breathe Me», «Where I Belong» և «Numb»: «Breathe Me»-ն կոմերցիոն առումով ամենահաջողված սինգլն էր, որը զբաղեցրեց 71-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում, 17-րդը՝ Դանիայում, և 81-րդը՝ Ֆրանսիայում։ «Where I Belong» երգը նախատեսված էր, որ լինելու էր հայտնի «Սարդ-մարդը 2» ֆիլմի ֆիլմերգ, սակայն վերջին պահին ձայնագրության պիտակի հակասության պատճառով հեռացվեց։
Դժգոհ լինելով ձայնասկավառակի վաճառքի ցածր ցուցանիշներից և գրնացած անհաջողություններից՝ Սիան 2005 թվականին տեղափոխվում է Նյու Յորք։ Այս ընթացքում «Breathe Me» երգը հայտնվում է ամերիկական «Վեց ոտնաչափ ներքև» հեռուստասերիալի վերջին տեսարանում, որը օգնեց նրան մեծ ճանաչում ձեռք բերել Միացյալ Նահանգներում։ Ուստի՝ Սիայի մենեջեր Դևիդ Էնթհովենը շրջագայություններ կազմակերպեց ողջ երկրով մեկ։
2007-2009 թվականներ։ Zero 7, Lady Croissant և Some People Have Real Problems[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ժամանակահատվածում Սիան աշխատում է էլեկտրոնային դուետով Zero 7-ի հետ։ Նրա վոկալը տեղ է գտնում 3 ալբոմների մեջ, «Destiny», «Distractions», «Somersault», «Speed Dial No. 2», «Throw it All Away», «You’re My Flame», «Dreaming» երգերում։

2007 թվականին Սիան ԱՄՆ-ում թողարկում է իր կոնցերտային մինի-ալբոմը՝ Lady Croissant: Սիայի մինի-ալբոմներից Day Too Soon-ի երգերը 2008 թվականին դուրս են գալիս վինիլից, որը կոչվում էր Some People Have Real Problems.
2010-2013 թվականներ։ We Are Born և համաշխարհային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հունիսին Սիան թողարկեց իր խոստացված հինգերերոդ ալբոմը՝ We Are Born: «You’ve Changed» ստեղծագործությունը դարձավ Սիայի ամենավաճառվող սինգլը, քանի որ այն ընդգրկված է «Վամպիրների օրագիրը» սերիալի սաունդթրեքերի շարքում։ «Մթնշաղ» ֆիլմի 3-րդ մասի համար Սիան գրում է «My Love» բալլադը։
2011 թվականին Սիան ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Գետտայի հետ ձայնագրում է «Titanium» երգը, որը դառնում է նրա ամենահաջողված սինգլներից մեկը։
2012 թվականի փետրվարին Սիան հայտարարեց, որ հոգնել է լինել ուշադրության կենտրոնում։ Նա ուզում է ապրել այն կյանքով, որ ապրել է առաջ։ Նա դադարում է երգեր ձայնագրելուց, համերգներ և հարցազրույց տալուց։ Նա ուզում է ուղղակի երգեր գրել այլ կատարողների համար։ Սակայն երկու ամիս անց նա իր Թվիթթերյան էջում գրում է, որ պատրաստվում է ձայնագրել նոր ալբոմ իր պրոդյուսերի հետ, բայց առանց գովազդների և հարցազրույցների։
2013 թվականի մարտի 14-ին Սիան իր յութուբյան էջում հրապարակեց իր նոր երգի՝ «Chandelier» 11 վայրկյանանոց թրեյլերը։ Երգը ամբողջությամբ հրապարակվեց մարտի 17-ին, այն առաջինն էր Սիայի վեցերորդ ստուդիական ալբոմում։ Երգը տեսահոլովակի հետ միասին հրապարակվեց նրա յութուբյան էջում, մայիսի 6-ին։ Տեսահոլովակը առաջացրեց մեծ սենսացիա։ Անսպասելի հաջողությունից հետո Սիան Մեդդիի (Մեդդին տեսահոլովակի պարող աղջիկն է) հետ հրավիրվեց Էլլեն Դեջեներեսի ամերիկյան շոուին։
Հուլիսի 8-ին եղավ Սիայի վեցերորդ ստուդիական ալբոմի՝ 1000 Forms of Fear, համաշխարհային պրեմիերան։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ալբոմ | Ամենաբարձր տեղը հիթ շքերթներում | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
AUS [3] |
BEL (FL) [4] |
BEL (WA) [5] |
CAN [6] [7] |
DEN [8] |
GER [9] |
FIN [10] |
FRA [11] |
NLD [12] |
SWI [13] |
UK [14] [15] |
US [7] | ||
1997 | OnlySee | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - |
2001 | Healing Is Difficult | 99 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - |
2004 | Colour the Small One | - | - | - | - | - | - | - | - | - | - | 180 | - |
2008 | Some People Have Real Problems | 41 | 83 | 52 | - | - | - | - | 58 | 83 | - | 106 | 26 |
2010 | We Are Born | 2 | 80 | 42 | 60 | 14 | 73 | 24 | 42 | 13 | 38 | 74 | 37 |
2014 | 1000 Forms of Fear | 1 | 34 | 10 | 1 | 5 | 30 | 9 | 8 | 22 | 4 | 11 | 1 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Montreux Jazz Festival Database
- ↑ «Sia Discography - australian-charts.com»։ australian-charts.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010
- ↑ «ultratop.be - Discografie Sia»։ ultratop.be։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010
- ↑ «ultratop.be - Discographie Sia»։ ultratop.be։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010
- ↑ "Sia"+"Top+Singles"&x=0&y=0&sk=1 «RPM Weekly Archives»։ RPM։ Վերցված է 08-07-2010(չաշխատող հղում)
- ↑ 7,0 7,1 «Sia Album & Song Chart History»։ Billboard.com։ Վերցված է 08-07-2009
- ↑ «Sia discography - danishcharts.com»։ danishcharts.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010
- ↑ «Musicline.de - Chartverfolgung - Sia»։ musicline.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010
- ↑ «Sia discography - finnishcharts.com»։ finnishcharts.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010
- ↑ «lescharts.com - Discographie Sia»։ lescharts.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010
- ↑ «dutchcharts.nl - Discografie Sia»։ dutchcharts.nl։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010
- ↑ «Discographie Sia - hitparade.ch»։ hitparade.ch։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010
- ↑ «Chart Stats - Sia»։ chartstats.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010
- ↑ «Chart Log UK: DJ S - The System Of Life»։ zobbel.de։ Արխիվացված օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 08-07-2010
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|