Լաբրինթ
Լաբրինթ | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Timothy Lee McKenzie kefe nieggss |
Նաև հայտնի է որպես | Labrinth |
Ծնվել է | հունվարի 4, 1989 (35 տարեկան) Հակնի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փոփ, ժամանակակից R&B, հիփ հոփ, էլեկտրոնային երաժշտություն, գրայմ, սոուլ, ռոք, Ֆանկ, դենս փոփ, փոփ ռոք, ալտերնատիվ ռոք, սինթիփոփ, drum and bass?, post-dubstep? և Դաբստեպ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և Բազմագործիքավորող |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | RCA Records, Columbia Records և Syco Music |
Կրթություն | Stoke Newington School and Sixth Form? |
Անդամակցություն | LSD |
Պարգևներ | |
Կայք | labrinthofficial.com |
Labrinth Վիքիպահեստում |
Թիմոթի Մակքենզի (անգլ.՝ Timothy McKenzie, հունվարի 4, 1989, Հակնի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][2], ավելի հայտնի է բեմական Labrinth անունով), բրիտանացի հեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմոթի Մակքենզին ծնվել է 1989 թվականի հունվարի 4-ին Լոնդոնի Հաքնի բորոյում[3]։ Սովորել է «Stoke Newington School» դպրոցում և հենց դպրոցական տարիներին սկսել իր երաժշտական կարիերան[4]։ 2009 թվականին նա մասնակցել է երգերի ստեղծմանը այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են Master Shortie, Wretch 32, Chip, Maverick Sabre, Դևլին, Թայնի Թեմպա և ուրիշներ[5][6]։ 2010 թվականին Թիմոթին պայմանագիր է կնքել Սայմոն Քաուելի հետ՝ Syco լեյբլով։ Այսպիսով նա դարձավ առաջինը 6 տարիների ընթացքում, ում հաջողվեց դա անել՝ չմասնակցելով The X Factor-ին[7]։
Լաբրինթի առաջին սինգլը՝ «Let the Sun Shine» անունով, թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 24-ին[8][9], իսկ դեբյուտային ալբոմը՝ «Electronic Earth» ներկայացվել է 2012 թվականի ապրիլի 2-ին[10][11]։ 2014 թվականին թողարկվել են «Let It Be» և «Jealous» երգերը, ընդգրկված դեռևս չթողարկված «Take Me to the Truth» ալբոմում[12][13]։
Թիմոթին համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշների ու երգիչների հետ, այդ թվում՝ The Weeknd, Ռիհաննա, Աշեր, Թայնի Թեմպա, Էդ Շիրան, Էմելի Սանդե, Kygo, Նոա Սայրուս, Սիա Ֆուրլեր և այլոց[5][6]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
- Electronic Earth (2012)
- Take Me to the Truth (թողարկումը սպասվում է)
- Labrinth, Sia & Diplo Present... LSD (2019)
Մինի-ալբոմներ
- iTunes Festival: London 2012 (2012)
- Atomic (2013)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Interview: Labrinth | Cool FM | Your Music Now». 2011 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Labrinth - Biography | Billboard» (անգլերեն). www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Stephen Clark - Design. «Labrinth: Ready for the launch» (անգլերեն). www.bluesandsoul.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Labrinth - биография и семья» (ռուսերեն). facecollection.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 5,0 5,1 «Labrinth | Credits | AllMusic». AllMusic. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 6,0 6,1 «Labrinth» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Simon Cowell adds singer Labrinth to his record label - his first non-talent show signing in six years». Mail Online. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Celebrity Birthdays, January 4: Labrinth and Graham Elliot» (ամերիկյան անգլերեն). thecelebritycafe.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Let the Sun Shine by Labrinth». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Labrinth interview: Musician on making new album and his addiction to». The Independent (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Electronic Earth by Labrinth». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Labrinth Unveils Heart-Breaking Ballad 'Jealous' | MTV UK» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Labrinth discography». RateYourMusic. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաբրինթ» հոդվածին։ |
|
|