Jump to content

Էդ Շիրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդ Շիրան
Շիրանը Սիդնեյում, Ավստրալիա, 2013 թվականի փետրվար
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Edward Christopher Sheeran MBE
Ի ծնե անունանգլ.՝ Edward Christopher Sheeran
Ծնվել էփետրվարի 17, 1991(1991-02-17)[1][2][3][…] (35 տարեկան)
Հալիֆաքս, Արևմտյան Յորքշիր[4]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերսոֆթ ռոք, փոփ[5], ժամանակակից ժողովրդական երաժշտություն, ռոք, ալտերնատիվ ռոք և փոփ֊ֆոլք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, դերասան, երգիչ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, բարեգործ և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ[5], վոկալ[5] և live looper?[6]
ԼեյբլAsylum Records, Atlantic Records, Elektra Records և Gingerbread Man Records?
ԿրթությունThomas Mills High School?[7] և Academy of Contemporary Music?
ԱմուսինCherry Seaborn?
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
Diamond Play Button

Grammy Award for Best Pop Solo Performance?

Սիրված փոփ / ռոք տղամարդ դերասան

BRIT Award «Բրիտանական հայտնություն» անվանակարգում

Բրիտ Award Բրիտանական արական մենակատար կատարողի համար

Բրիտ Award Բրիտանական արական մենակատար կատարողի համար

Բրիտ Award Տարվա լավագույն բրիտանական ալբոմ

Brit Awards

Brit Awards

Գրեմմի տարվա երգի համար

Grammy Award for Best Pop Solo Performance?

Գրեմմի լավագույն փոփ վոկալային ալբոմի համար

Լավագույն երգ

MTV եվրոպական երաժշտական մրցանակ լավագույն կատարողի համար

Echo Pop Award for the Hit of the Year?

Թայմ 100

[8]
և

Թայմ 100

[9]
Կայքedsheeran.com
 Ed Sheeran Վիքիպահեստում

Էդվարդ Քրիստոֆեր Էդ Շիրան (փետրվարի 17, 1991(1991-02-17)[1][2][3][…], Հալիֆաքս, Արևմտյան Յորքշիր[4])[10], անգլիացի երգիչ, երգահան, կիթառահար և պրոդյուսեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրանը ծնվել է Հալիֆաքսում (Արևմտյան Յորքշիր), ավելի ուշ տեղափոխվել է Ֆրամլինգհեմ (Սուֆոլք)։ Վաղ հասակում նա սովորեց կիթառ նվագել և սկսեց երգեր հորինել Thomas Mills High School-ում սովորելու ժամանակ։ 2005 թվականին արված առաջին ձայնագրությունները լույս են տեսել "The Orange Room" մինի-ալբոմում։ Շիրանը թողարկեց ևս երկու մինյոն․

2008 թվականին տեղափոխվեց Լոնդոն, որտեղ սկսեց ամենօրյա համերգներ տալ՝ սկսելով ոչ մեծ հրապարակներից։ 2009 թվականին Շիրանը տվեց 312 համերգ։ Իր խոսքերով, նա կարդում է մի հարցազրույց Ջեյմս Մորիսոնի հետ, որում վերջինս անկեղծանում էր, որ տարվա ընթացքում տվել է 200 համերգ։ Շիրանը որոշեց գերազանցել այդ թիվը։ Նույն ժամանակ նա թողարկեց "You Need E’s" մինի-ալբոմը և շուտով գնաց շրջագայության "Just Jack"-ով։ 2010 թվականի փետրվարին "YouTube"-ի "SB.TV" ալիքով Շիրանը թողարկեց «You Need Me, I Don’t Need You» երգի տեսահոլովակը և լույս ընծայեց հերթական "Loose Change" մինի-ալբոմը։ Ապրիլին նա մեկնեց Լոս-Անջելես, ունեցավ կատարումներ ամբողջ քաղաքով մեկ և գրավեց Ջեյմի Ֆոքսի ուշադրությունը, որը երգչին կանչեց իր ռադիո-շոուին։ 2011 թվականին Էդ Շիրանը պայմանագիր կնքեց "Asylum և Atlantic Records"-ի հետ, և սեպտեմբերին դուրս եկավ նրա մեկնարկային տաղավարային (ստուդիո) ձայնասկավառակը՝ «+» անվանումով, որը գլխավորեց բրիտանական հիթ-շքերթները։ 2012 թվականին Շիրանը ելույթ ունեցավ Նիք Մեյսոնի ("Pink Floyd") և Մայք Ռեզերֆորդի ("Genesis, Mike & the Mechanics") հետ նույն բեմում Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։ Էդ Շիրանից (կիթառ), Ռեզերֆորդից (12-լարանոց կիթառ), Ռիչարդ Ջոնսից (բաս) և Նիք Մեյսոնից (հարվածային գործիքներ) կազմված խումբը կատարեց «Wish You Were Here» երգը՝ "Pink Floyd"-ի 1975 թվականի համանուն ալբոմից։ Շիրանը եղավ 2012 թվականին "One Direction" խմբի կողմից, որպես սինգլ թողարկված,«Little Things» երգի համահեղինակը։2012 թվականի վերջին ուղևորվեց միջազգային շրջագայության Մայքլ Ռոզենբերգի ("Passenger") հետ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 — +
  • 2014 — x
  • 2017 — ÷
  • 2019 — No.6 Collaborations Project
  • 2021 — =
  • 2023 —
  • 2023 — Autumn Variations
  • 2025 — Play
Այլ ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 — No. 5 Collaborations Project
Մինի-ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 — The Orange Room
  • 2006 — Ed Sheeran
  • 2007 — Want Some?
  • 2009 — You Need Me
  • 2010 — Loose Change
  • 2010 — Songs I Wrote with Amy
  • 2010 — Live at the Bedford
  • 2011 — No. 5 Collaborations Project
  • 2011 — One Take
  • 2011 — iTunes Festival: London 2011
  • 2012 — Slumdon Bridge ( "Yelawolf"-ի հետ համատեղ )
  • 2011 — «The A Team»
  • 2011 — «You Need Me, I Don’t Need You»
  • 2011 — «Lego House»
  • 2012 — «Drunk»
  • 2012 — «Small Bump»
  • 2012 — «Give Me Love» (OST The Vampire Diaries, 3 сезон, 14 серия)
  • 2012 — «Kiss me» (OST The Vampire Diaries, 4 сезон, 7 серия)
  • 2013 — «I See Fire» (OST The Hobbit: Desolation of Smaug)
  • 2014 — «Sing» (Glee «Хор», 6 сезон, 1 серия — премьера 9 января 2015)
  • 2014 — «All of the stars» (OST «The fault in our stars»)
  • 2014 — «All About It» (ft. Hoodie Allen)
  • 2014 — «Bloodstream» (ft. Rudimental)
  • 2014 — «Photograph»
  • 2017 — «Shape Of You»
  • 2017 — «Castle On The Hill»
  • 2017— «Perfect»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 3,0 3,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 4,0 4,1 4,2 https://www.thesun.co.uk/tvandshowbiz/7737510/where-ed-sheeran-born-date-of-birth/
  5. 5,0 5,1 5,2 Montreux Jazz Festival Database
  6. https://musiclowdown.co.uk/chewie-2-ed-sheeran/
  7. http://www.ipswichstar.co.uk/news/ed-sheeran-s-music-teacher-at-thomas-mills-high-school-in-framlingham-praises-star-for-helping-students-1-4839817
  8. https://time.com/collections/100-most-influential-people-2025/
  9. 2025 TIME100: The 100 Most Influential People of 2025Time, 2025.
  10. O'Brien, Jon. «Ed Sheeran Biography». AllMusic.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. Introducing – Ed Sheeran
  12. The amazing story of Ed Sheeran
  13. Ed Sheeran > Biography
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդ Շիրան» հոդվածին։