Ամառային օլիմպիական խաղեր 2012
Ամառային օլիմպիական խաղեր 2012 | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Լոնդոն![]() |
Երկիր | ![]() |
Կարգախոս | Ներշնչել սերունդին |
Բացում | հուլիսի 27, 2012 |
Ջահակիր | Քելում Էյրլի, Ջորդան Դաքիթ, Դեզիրե Հենրի, Քեթի Կիրկ, Քեմերոն ՄաքՌիչի, Էյդան Ռեյնոլդս և Ադել Թրեյսի |
Երդվեց | Միկ Բասի, Սառա Ստիվենսոն և Էրիկ Ֆարել |
Բացեց | Եղիսաբեթ II |
Փակում | օգոստոսի 12, 2012 |
Հիմնական իրադարձություններ | Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ի բացման արարողություն, 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի փակման արարողություն և Լոնդոնի հայտը 2012 օլիմպիական խաղերում |
Մարզադաշտ | Լոնդոն |
Կազմակերպիչ | Լոնդոնի օլիմպիական և պարալիմպիական խաղերի կազմակերպման կոմիտե |
Մարզիկներ | 10 500 (հաշվարկված) |
Մասնակից երկրներ | 197 (որակավորված) 205 (հաշվարկված) |
Մեդալներ | 302 հավաքածու 26 մարզաձևում |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2008 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2016 |
Կայք | olympic.org/london-2012 |
![]() |
Ամառային Օլիմպիական խաղեր 2012, կամ XXX Օլիմպիական խաղեր և նույնպես հայտնի է որպես Լոնդոն 2012, որպես օլիմպիական խաղերը ընդունող քաղաք։ Օլիմպիական խաղերը մեկնարկել են 2012 թ. հուլիսի 27-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում[1]։
Լոնդոնն առաջին քաղաքն էր, որը ընդունեց օլիմպիական խաղերը երեք անգամ[2][3], մինչ այս այստեղ անցկացվել են 1908 թ.-ի և 1948 թ.-ի ամառային օլիմպիական խաղերը[4][5]։
Քաղաքի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թ. հուլիսի 15-ին՝ մասնակից քաղաքների հայտերի ներկայացման վերջնաժամկետին, XXX Օլիմպիական խաղերն անցկացնելու դիմում էին ներկայացրել 9 քաղաքներ՝ Հավանան (Կուբա), Ստամբուլը (Թուրքիա), Լայպցիգը (Գերմանիա), Լոնդոնը (Մեծ Բրիտանիա), Մադրիդը (Իսպանիա), Մոսկվան (Ռուսաստանի Դաշնություն), Նյու Յորքը (ԱՄՆ), Փարիզը (Ֆրանսիա) և Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա)։ 2004 թ. մայիսի 18-ին Միջազգային Օլիմպիական Կոմիտեն հետագա պայքարի համար ընտրեց դրանցից 5-ը։
2005 թ. հուլիսի 6-ին՝ ՄՕԿ-ի 117-րդ նստաշրջանին, որը տեղի ունեցավ Սինգապուրում, ձայների մեծամասնությամբ հաղթեց Լոնդոնը առաջ անցնելով Մոսկվայից, Նյու Յորքից, Մադրիդից և Փարիզից[6]։
Քաղաքի ընտրության արդյունքները
Քաղաք | Երկիր | 1-ին փուլ | 2-րդ փուլ | 3-րդ փուլ | 4-րդ փուլ |
---|---|---|---|---|---|
Լոնդոն | ![]() |
22 | 27 | 39 | 54 |
Փարիզ | ![]() |
21 | 25 | 33 | 50 |
Մադրիդ | ![]() |
20 | 32 | 31 | - |
Նյու Յորք | ![]() |
19 | 16 | - | - |
Մոսկվա | ![]() |
15 | - | - | - |
Անցկացման վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ խաղերի բյուջետային հարցերը քննադատության տեղիք դարձան[7][8], նրանք ողջունվեցին հասարակության որոշ շերտի կողմից, որոնք կարծում էին, որ Լոնդոնի որոշ շրջաններ կզարգանան ընդունելով տարբեր մարզաձևեր և դա կնպաստի նաև շրջակա միջավայրի պահպանությանը[9]։ Հիմնական ուշադրությունը պետք է սևեռվեր նոր 200 հա Օլիմպիական այգու վրա, նախագծված արդյունաբերական շրջան Սթրաթֆորդում, Լոնդենի արևելքում[10]։ Խաղերը նաև կկայանան այլ վայրերում, որոնք նախապես ներկայացված են եղել։
Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացման արարողությունը տեղի է ունենեցել հուլիսի 27-ին և կոչվել է «Հրաշքների կղզի» (անգլ.՝ The Isles of Wonder)։ Արարողության ռեժիսորն էր օսկարակիր Դեննի Բոյլը։ Խաղերը բացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ IIը, իսկ արարողության վերջում երգել է Փոլ Մաքքարթնին։
Մարզաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրացույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|