Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ի բացման արարողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ի բացման արարողությունը, տեղի ունեցավ 2012 թ-ի հուլիսի 27-ին Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում։ Արարողությունը կոչվում էր «Հրաշքների կղզի» (Isles of Wonder)[1]։ Արարողության ռեժիսորն էր օսկարակիր Դեննի Բոյլը։ Խաղերը բացեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ IIը և նրա ամուսին Էդինբուրգի դուքս Արքայազն Ֆիլիպը.[2] , իսկ արարողության վերջում երգեց Փոլ Մաքքարթնին։ Որպես ավանդույթ՝ առաջինը մարզադաշտ մտավ Հունաստանի հավաքականը, իսկ ամենավերջում արարողության տերերը՝ Մեծ Բրիտանիայի հավաքականը։ Արարողության սաունդթրեքը բրիտանական Muse խմբի Survival երգն էր, որը կհնչի ամեն անգամ մարզիկներին մեդալներ տալու ժամանակ[3][4]։

Կայքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բացման արարողությունը
  2. «Թագուհին և դուքսը կբացեն արարողությունը»։ Gamesbids.com։ Վերցված է 2012 թ․ հունիսի 23 
  3. «Օլիմպիական խաղերի պաշտոնական սաունդթրեքը»։ BBC News։ հունիսի 28, 2012։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 27 
  4. «Muse-ի Օլիմպիական խաղերին նվիրված երգը»։ The Daily Telegraph։ հունիսի 28, 2012։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 27