Թայնի Թեմպա
Թայնի Թեմպա | |
---|---|
![]() Թեմպան 2014 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Tinie Tempah |
Ի ծնե անուն | Պատրիկ Չուկվումեկա Օկոգվու |
Նաև հայտնի է որպես | Tinie Tempah |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1988 (34 տարեկան) Լոնդոն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ, էլեկտրոնային |
Մասնագիտություն | Ռեփեր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Գործունեություն | 2005-ներկա |
Լեյբլ | Parlophone, Disturbing London Records |
Պարգևներ | |
Կայք | tinietempah.com |
![]() |
Պատրիկ Չուկվումեկա Օկոգվու (անգլ.՝ Patrick Chukwuemeka Okogwu, նոյեմբերի 7, 1988[1], Plumstead, Գրինվիչ, Մեծ Լոնդոն), ավելի հայտնի է Թայնի Թեմպա (անգլ.՝ Tinie Tempah) բեմական անվամբ, բրիտանացի ռեփեր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտական կարիերան սկսել է 2005 թվականին՝ թողարկելով «Chapter 1 Verse 1-22» միքսթեյպը։ 2007 թվականին հիմնադրել է իր Disturbing London Records ձայնագրման լեյբլը[2], իսկ 2009 թվականին ստորագրել է պայմանագիր Parlophone ձայնագրման լեյբլի հետ և դարձել դրա անդամ[3]։ 2010 թվականի հոկտեմբերին թողարկել է իր առաջին՝ «Disc-Overy» անվանումը կրող ստուդիական ալբոմը, որը գլխավորել է Բրիտանիայի ալբոմների հիթ շքերթը[2]։ Այդ ալբոմի երգացանկում ընդգրկված «Pass Out» և «Written in the Stars» երգերը գլխավորել են բրիտանական սինգլների հիթ շքերթը[2]։
2012 թվականի «GQ» ամսագիրը Թեմպային անվանել է ամենաոճային տղամարդ[4]։ 2013 թվականի նոյեմբերին վաճառքի է դուրս եկել նրա երկրորդ ալբոմը՝ «Demonstration»-ը[5]։ Թեմպան իր մասնակցությունն է ունեցել այնպիսի հիթային երգերում, որոնցից են` «Earthquake» (Labrinth), «R.I.P.» (Ռիտա Օրա), «Tsunami (Jump)» (DVBBS և Borgeous), «Crazy Stupid Love» (Շերիլ Քոուլ), «Turn the Music Louder (Rumble)» (KDA) և այլն։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Disc-Overy» (2010)
- «Demonstration» (2013)
- «Youth» (2017)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 «Tinie Tempah: 10 things you need to know about the Brit Award nominated rapper»։ Mirror։ Փետրվարի 15, 2011։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2016
- ↑ «Tinie Tempah: He's going to be huge»։ The Independent։ Փետրվարի 19, 2011։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2016
- ↑ «Tinie Tempah and Mario Balotelli GQ's best dressed men»։ GQ։ Հունվարի 30, 2012։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2016
- ↑ «Tinie Tempah 'Demonstration' review: 'Grime pop for the masses'»։ Digital Spy։ Նոյեմբերի 1, 2013։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|