Kygo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քյուգո
Ի ծնե անունբուկմոլ՝ Kyrre Gørvell-Dahll
Նաև հայտնի է որպեսKygo
Ծնվել էսեպտեմբերի 11, 1991 (32 տարեկան)
Բերգեն, Հորդալան, Քոմունա Հորդալան, Նորվեգիա
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա Նորվեգիա
Ժանրերտրոպիկալ հաուզ, դիփ հաուս, դաունտեմպո, պրոգրեսիվ հաուս, Հաուս երաժշտություն և EDM
Մասնագիտություներաժիշտ, Դիջեյ
Գործիքներդաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, թվային ձայնային աշխատանքային կայան և սինթեզատոր
ԼեյբլSony Music Entertainment
ԿրթությունՀերիոթ-Ուատտի համալսարան
Պարգևներ
Կայքkygomusic.com
 Kygo Վիքիպահեստում

Kyrre Gørvell-Dahll (սեպտեմբերի 11, 1991(1991-09-11)[1][2][3], Սինգապուր[4]), հայտնի է իր բեմական Kygo կեղծանունով՝ նորվեգացի դիջեյ, պրոդյուսեր, երաժիշտ։

Նա միջազգային ուշադրության է արժանացել Էդ Շիրանի «I See Fire» երգի ռեմիքսի շնորհիվ, որը ստացել է ավելի քան 33 մլն. ունկնդրումներ SoundCloud-ում և 50 մլն. դիտում Youtube-ում։

Կայգոն ունի ավելի քան 300 մլն. դիտում SoundCloud-ում Youtube-ում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայգոն սկսել է նվագել դաշնամուրի վրա դեռևս վեց տարեկանից։ Նա կանգ առավ, երբ 15 կամ 16 տարեկան էր և սկսեց գրել երաժշտություն Logic Studio-ում և MIDI keyboard-ում։ Երբ նա որոշեց նվիրել իր ամբողջ ժամանակը երաժշտությանը,այդ ժամանակ նա Շոտլանդիաի Էդինբուրգյան համալսարանի «Բիզնես և ֆինանսներ» բաժնում էր սովորում։

2014թ.- ներկա ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանալով ավելի քան 80 մլն. դիտում SoundCloud-ում և Youtube-ում, Կայգոյին դիմում են Ավիչին և Քրիս Մարտինը Քոլդփլեյ խմբից, որպեսզի ստեղծեն նոր պաշտոնական ռեմիքսներ։ Նույնպես 2014 թվականին նա աջակցեց Ավիչիին Օսլոյի փառատոնին։ 2014 թ-ի սեպտեմբերի 19-ին հաստատված էր, որ Կայգոն փոխարինել է Ավիչիին TomorrowWorld-ում՝ առողջական խնդիրների պատճառով։ Նույնպես Հյուսիսային Ամերիկայում Կայգոն խաղացել է տարբեր միջոցառումներում։ Նրանից վերցրել են հարցազրույց Billboard ամսագրի համար, որտեղ նա պատմեց Diplo-ի և Coldplay-ի համար իր ստեղծած ռեմիքսների մասին, և պատմեց իր առաջիկա մրցաշարի մասին, որը տեղի է ոււնենալու Հյուսիսային Ամերիկայում։ 2015 թ. փետրվարին, նրա «ID» երգը ցուցադրվել է պաշտոնական թրեյլերում՝ Ultra Music Festival-ում՝ նույն FIFA 16-ի թրեքը։ 2015 թ. օգոստոսին Կայգոյին ընտրել էին, որպես Չիկագոյի lollapalooza փառատոնի գլխավոր ղեկավար՝ աշխարհի ամենախոշոր երաժշտական փառատոներից մեկում։ Նա իր ամերիկյան դեբյուտը կատարեց հեռուստատեսությամբ, վերջին ուշ երեկոյան հեռուստածրագրում Ջեյմս Քորդենի հետ (James Kimberly Corden) 2015 թ. հոկտեմբերին։ 2015 թ. դեկտեմբերին Կայգոն հայտարարեց 2016 թ փետրվարի 12 ամսաթիվը, որպես իր նոր դեբյուտային ստուդիական ալբոմի լույս տեսնելու ամսաթիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.top40.nl/top40-artiesten/kygo
  2. http://www.djoybeat.com/djs/kygo/ Արխիվացված 2016-03-29 Wayback Machine