EDM

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրոնային պարային երաժշտություն, (այլ անվանում՝ ակումբային երաժշտություն անգլ.՝ EDM, Electronic dance music) իրենից ներկայացնում է երաժշտական ժանրերի և ոճերի լայն սպեկտոր[1]։ EDM-ը հանդիսանում է գիշերային ակումբների և EDM փառատոնների հիմնական երաժշտական ժանրը։ Որպես կանոն օգտագործվում է կենդանի կատարման կոնտեքստում, որտեղ դիջեյը նվագարկում է նախօրոք նախատեսված երգերի ցանկը՝ հնարամիտ կերպով անցում կատարելով մեկից մյուսը։

Էլեկտրոնային պարային երաժշտությունը չի համարվում առանձին երաժշտական ոճ, այլ օգտագործվում է որոշակի երաժշտական ժանրերի ընդհանրացման համար, ինչպիսիք են օրինակ թրանսը, հաուսը, դաբստեպը և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպիկ սարքավորումներ EDM երաժշտության համար

EDМ երաժշտության հին օրինակ է հանդիսանում պրոդյուսեր Դոննա Սամմերի և վոկալիստ Ջեորջիո Մորեդորի «I Feel Love» երգը, որը գրվել է 1977 թվականին։ Երգը ձայնագրված էր առանց տիպիկ երաժշտական գործիքների օգտագործման և ուներ պարային նկատառում։

Սակայն «EDM» տերմինն առաջին անգամ օգտագործվել է 2010 թվականին ամերիկյան երաժշտական ասպարեզում[2][3]։

Այս տիպի երաժշտության զարգացումը սերտորեն կապված է համակարգչային տեխնոլոգիաների զարգացման, նոր գործիքների ստեղծման հետ, որոնք ներկայումս էլեկտրոնային երաժշտության համար համարվում են առաջնային։ Զարգացմանը նպաստեց նաև այլ էլեկտրոնային ժանրերի առաջացումն ու տարածումը 21-րդ դարի սկզբում։

Փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Tomorrowland» փառատոնը Բելգիայում, 2015 թվական

Էլեկտրոնային պարային երաժշտությունը հաճախ էր օգտագործվում ոչ օրինական համարվող եկեկույթների ժամանակ[4]։ Դրանք անց էին կացվում գաղտնի վայրերում, ինպիսիք էին պահեստները, կամուրջները, դաշտերը և այլ ազատ տարածությունները։ 1990-2000֊ական թվականներին այս տիպի հավաքույթներ սկսվեցին կազմակերպվել արդեն օրինական EDM փառատոնների ժամանակ։ Հիմնական փառատոնները սովորաբար ունենում են մի քանի բեմահարթակներ, որոնք ներկայացնում էին տարբեր EDM ոճեր։ Փառատոնների կազմակերպիչները մեծ ուշադրություն էին դարձնում արտաքին էլեմենտներին, այդ թվում նաև բարդ կառուցվածքով բեմերին, իրենց լուսավորման համակարգով և լազերային շոուներով։ Մեծ հարթակներում անցկացվող փառատոնները հաճախ տարբերվում էին գաղտնի հավաքներից իրենց կազմակերպվածությամբ և մասնակիցների անվտանգ ժամանցը ապահովելու միջոցներով;

Մեծ փառատոնները ունենում էին դրական ազդեցություն անցկացվող քաղաքի տնտեսական վիճակի վրա։ 2014 թվականին «Ultra Music Festival (UMF)»֊ը ունեցավ մոտ 165 հազար մասնակից և Մայամիի տնտեսությանը բերեց 223 միլլիոն դոլարի շահույթ[5]։ Առաջին ամերիկական «TomorrowWorld» փառատոնը ունեցավ մոտ 85․1 միլլիոնի շահույթ՝ այնքան, ինչքան մեկ տարի առաջ չորս NCAA փառատոնները միասին[6]։ Էլեկտրոնային երաժշտության տարածումը հանգեցրեց տարբեր ժանրերի փառատոնների կազմակերպմանը ինչպիսիք էին «Lollapalooza»֊ը և «Coachella»[7]ը։

UMF փառատոնը Մայամիյում, 2014 թվական

Ռասսել Սմիթը «The Globe and Mail»֊ից կարծում էր, որ շահույթ հետապնդող փառատոնները հակասում էին տվյալ մշակույթի ակունքներին՝ ավելի շատ ուշադրություն դարձնելով հայտնի հովանավորների և շահույթի վրա, այլ ոչ թե հնչող երաժշտության որակի[8]։ Թմրանյութերի հետ կապված իրադրությունները ունեցան իրենց բացասական ազդեցությունը EDM միջոցառումների մասին հասարակության ունեցած կարծիքի վրա[9]։ 2014 թվականին փառատոնի մասնակիցներից մի խումբ երիտասարդներ հարձակվել էին անվտանգության աշխատակցի վրա, ինչից հետո քաղաքային իշխանությունները քննարկության դրեցին նմանատիպ հավաքների արգելման հարցը Մայամիյում։ Սակայն որոշում կայացվեց չարգելել, հիմնվելով դրանցից ունեցած ֆինանսական շահի վրա, բայց պայմանով, որ կազմակերպիչները պարտավորվում են լուծել անվտանգության խնդիրները և թմրանյութերի օգտագործման հետ կապված դեպքերի քանակը հավասարեցնել զրոյի[10]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխություններ Մրցանակներ Թվականներ Մեկնաբանություններ
BRIT Awards British Dance Act 1994-2004 «BRIT Awards»֊ը ներկայցրեց «British Dance Act» մրցանակը 1994 թվականին, առաջինը այս մրցանակին արժանացավ «M People» խումբը.
Գրեմմի Լավագույն պարաին երգ 1998 Վերջին հաղթողը (2016)` Ջասթին Բիբերը "Where are Ü now" երգով։
Գրեմմի Լավագույն պարային էլեկտրոնային ալբոմ 2005 Վերջին հաղթողը (2016)`Սքրիլլեքս և Դիփլո
DJ Mag Լավագույն 100 դիջեյներ 1991֊մինչ օրս Բրիտանական երաժշտական ամսագիրը ամեն տարի հրապարակում է լավագույն 100 դիջեյների ցանկը։ Քվեարկությունը անց է կացվում ամսագրի լրագրղների միջև։
DJ Awards Best DJ award 1998- մինչ օրս Ամենանշանավոր մրվանակներից մեկը։ Հաղթողը ընտրվում է ըստ հասարակության մեջ անցկացով հարցման արդյունքի։
Winter Music Conference International Dance Music Awards 1998-մինչ օրս
«Project X» Magazine Electronic Dance Music Awards 1995 «Project X» ամսագրի ընթերցողները քվեարկեցին «Electronic Dance Music»֊ի օգտին։
American Music Awards Favorite Electronic Dance Music 2012-մինչ օրս
World Music Awards Լավագույն դիջեյ և կատարող 2006-մինչ օրս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Koskoff (2004), էջ 44
  2. https://www.residentadvisor.net/features/1709
  3. http://www.factmag.com/2013/07/10/the-fact-dictionary-how-dubstep-juke-cloud-rap-and-many-more-got-their-names/6/
  4. www.electrofunkroots.co.uk/articles/what.html
  5. http://www.hollywoodreporter.com/news/ultra-music-festivals-16th-anything-693415
  6. http://www.ajc.com/business/study-tomorrowworld-had-85m-impact/GpULUiT6wdAu041HnF3FUL/
  7. https://noisey.vice.com/en_ca/article/house-music-comes-home-how-chicagos-summer-of-music-festivals-has-reinvigorated-the-citys-dance-spirit
  8. http://www.theglobeandmail.com/arts/music/exposes-on-electronic-dance-music-festivals/article25415136/
  9. http://www.theglobeandmail.com/arts/music/exposes-on-electronic-dance-music-festivals/article25415136/
  10. http://www.rollingstone.com/music/news/ultra-fest-to-stay-in-miami-city-commission-decides-20140424