Սքրիլլեքս
Սքրիլլեքս | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Sonny John Moore |
Նաև հայտնի է որպես | Skrillex |
Ծնվել է | հունվարի 15, 1988[1] (35 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | EDM, Դաբստեպ և future house? |
Մասնագիտություն | դիջեյ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երգիչ և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | դաշնամուր, կիթառ, վոկալ, սինթեզատոր, բաս կիթառ և ստեղնաշարային գործիքներ |
Գործունեություն | 2002 - ներկա |
Լեյբլ | Big Beat Records?, OWSLA, Atlantic Records և mau5trap? |
Անդամակցություն | From First to Last? |
Կապված | From First to Last, Dog Blood, Jack Ü |
Պարգևներ | Grammy Award for Best Remixed Recording, Non-Classical? (2012) , ,«Գրեմմի» մրցանակ լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմի համար (2012) ,«Գրեմմի» մրցանակ լավագույն պարային ձայնագրության համար (2012) ,Grammy Award for Best Remixed Recording, Non-Classical? (2013) ,«Գրեմմի» մրցանակ լավագույն պարային ձայնագրության համար (2013) և«Գրեմմի» մրցանակ լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմի համար (2013) |
Կայք | skrillex.com |
![]() |
Սոնի Ջոն Մուր (անգլ.՝ Sonny John Moore,հունվարի 15, 1988[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է Սքիլլեքս[2][3][4][5] (Skrillex) բեմական կեղծանունով, ամերիկյան երաժիշտ և պրոդյուսեր։ From First to Last ռոք խմբի նախկին անդամ։ Մասնակցել է Korn խմբի The Path of Totality ալբոմի ձայնագրությանը։
2012 թվականին Սքրիլլեքսը հայտնվել է երկրորդ տեղում թոփ-10 ամենաբարձր վարձատրվող դիջեյների շարքում, ըստ Forbes-ի և իր 15 մլն դոլար եկամտով առաջ է անցել այնպիսի աստղերից ինչպիսիք են Դեյվիդ Գետտան, Swedish House Mafia-ն և այլն[6]։
Սոնի Մուրին ունի երկու ակտիվ նախագծեր՝ Dog Blood (դուետ Boys Noise-ի հետ) և Jack Ü (դուետ Diplo-ի հետ)։
Skrillex-ը 2011 թվականին «Գրեմմի» մրցանակաբաշխության համար առաջադրվել էր հինգ մրցանակների, այդ թվում նաև «Լավագույն նոր կատարող» անվանակարգում[7]։ «Գրեմմիի 54-րդ մրցանակաբաշխություն»-ում նա ստացել է մրցանակներ երեք անվանակարգերում՝ Scary Monsters and Nice Sprites Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ, «Scary Monsters and Nice Sprites» Լավագույն պարային ձայնագրություն, «Benny Benassi — Cinema (Skrillex Remix)» Լավագույն ռեմիքս։ Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխությանը, նա առաջադրվել է և պարգևատրվել է երեք կատեգորիաներում՝ Bangarang լավագույն պարային ձայնագրություն, Bangarang EP լավագույն էլեկտրոնային ալբոմ, Promises (Skrillex & Nero Remix) լավագույն ռեմիքս։
Skrillex-ը և Diplo-ն Գրեմմիի 58-րդ մրցանակաբաշխությանը, նրանք շահել են արձանիկներ 'Jack Ü' ալբոմի համար 'լավագույն պարային էլեկտրոնային ալբոմ' կատեգորիայում, իսկ 'Where Are Ü Now' երգը հաղթեց 'լավագույն պարային ձայնագրություն' կատեգորիայում։
Կյանքն ու կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրը ծնվել է Հայլենդ այգում՝ Լոս Անջելեսի հարավարևելյան նահանգոմ[8][9], բայց երկու տարեկանում տեղափոխվել է Ֆորեստ Հիլլում, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նա հաճախեց տարրական դպրոց։ Ինից տաս տարեկաններում հաճախել է տեղի գիշերօթիկ դպրոցը, որը տեղակայված է Մոջովե անապատում, բայց, ի վերջո, վերադարձել է Հյուսիսային Կալիֆորնիա։ Այդ ժամանակ նա եղել է 12 տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվեց հյուսիս-Լոս-Անջելեսի հարավ արևելք, որտեղ նա ընդունվել է մասնավոր դպրոց-ակադեմիան։ Ավելի ուշ, 14 տարեկանում, Մուրը սկսեց կրթություն ստանալ տանը, դպրոցում ծաղրանքների արժանանալու պատճառով։ 2004 թվականին նա իմացավ, որ որդեգրված է[10] և լքեց ընտանիքը[11][12]։ Երիտասարդ դեռահաս Սոնի Մուրը մասնակցում է փանք-համերգների Լոս Անջելեսի հարավարևելյան մեքսիկա-ամերիկյան թաղամասերում[13][14]։
From First to Last (2004 — 2007)[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին, Մուրը պայմանավորվեց From First to Last խմբի Մետ Հուդի հետ, որ նվագի կիթառի վրա, իրենց դեբյուտային ալբոմի համար։ Ջորջիա մեկնելուց հետո, Մուրը ընտրվեց երեք պրոդյուսերների՝ Դերիկ Թոմասի, Էրիկ Դեյլի և Մակհեյլ Բատլերի կողմից և ընտրվեց խմբի սոլիստ։ 2004 թվականի հունիսին, Epitaph Records-ը թողարկեց նոր ալբոմ, նոր մասնակիցներով՝ Dear Diary, My Teen Angst Has և Body Count: Երկու հաջող շրջագայություններից հետո՝ Vans Warped Tour և Dead by Dawn tour, նրանք ձեռնամուխ եղան ձայնագրել իրենց Heroine երկրորդ ալբոմը, պրոդյուսեր Ռոս Ռոբինսոնի հետ։ Ալբոմը թողարկվել է 2006 թվականի մարտին Epitaph Records-ում։ Ալբոմի հաջող վաճառքից հետո նրանք կազմակերպեցին շատ շրջագայություններ, բայց, Մուրի ձայնի հետ կապված խնդիրներ առաջացան, ինչի պատճառով ստիպված եղան չեղյալ համարել դրանք։ From First to Last-ի վերջին շոուն Մուրի հետ տեղի է ունեցել նրանց հայրենի քաղաքի Բլյուզի տանը, Atreyu-ի հյուրախաղերի ժամանակ։
Սոլո կարիերա (2007 — ներկա)[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրը հայտարարել է, որ հեռացել է From first to Last խմբից, որպեսզի զբաղվի սոլո կարիերայով։ Ապա իր MySpace էջում, նա տեղադրել է իր նոր երգերի երեք դեմո հոլովակները (Signal, Equinox և Glow-Virus)։ Դա իր առաջին ելույթներն էին, առանց From First to Last: 2007 թվականի ապրիլի 7-ին Քերոլ Ռոբինսի հետ միասին, նա նվագեց մի քանի երգեր տեղի արվեստի շենքում։
Մի քանի ամիս անց, Մուրը նվագել է Team Sleep Tour-ում ամբողջ խմբի հետ։ Շրջագայությանը մասնակցել են նաև Monster in the Machine և Strata խմբերը։ Սոնին ձայնագրեց մի քանի սկավառակներ և 30 շոու կազմակերպեց։ Դրանք հատուկ դիսկեր էին փաթեթավորված ծրարների մեջ, որի վրա Մուրի և նրա կոլեգաների նկարներն էին։
2008 թվականի փետրվարին Alternative Press Magazine-ը հայտարարեց ամենամյա AP Tour-ի մասին, որին մասնակցելու էին All Time Low, The Rocket Summer, The Matches, Forever the Sickest Kids խմբերը, ինչպես նաև Սոնի Մուրը։ Բոլոր խմբերը, որոնք մասնակցում էին շրջագայությանը, հայտնվեցին Alternative Press Magazine-ում 100 Խմբեր, որոնց մասին դուք պետք է իմանաք (անգլ. 100 Bands You Need to Know) բաժնում և նրանց վերցրեցին հարցազրույց Alternative Press Podcast ռադիո հաղորդման շրջանակներում։
2009 թվականի ապրիլի 7-ին Մուրը թողարկեց Gypsyhook մինի ալբոմը, որը բաղկացած է երեք երգից և չորս ռեմիքսիցԼ Նաև հրատարակվեց Mora երգի ճապոներեն տարբերակը, որը կոչվում է 海水 (Kai Sui): Մայիսի 2-ին Innerpartysystem և Paper Route խմբերի հետ հյուրաղացերից հետո, ինչպես նաև Chiodos բացման շոուից և նրանց եվրոպական շրջագայությունից հետո, Մուրը հանդես է գալիս Bamboozle-ում։ 2009 թվականի ապրիլին նա մասնակցել է Hollywood Undead խմբի հետ, ելույթ ունենալով Sonny and the Blood Monkeys անունով։
Մուրը հայտարարեց, որ Bells ալբոմը չի թողարկվի։
Կարիերայի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Լոս Անջելեսի ակումբներում Մուրը սկսեց հանդես գալ Skrillex կեղծանունով։ Ավելի վաղ համացանցում հայտնի էր Twipz կեղծանունով։ 2010 թվականի հունիսի 7-ին Սոնին Skrillex կեղծանունով թողարկեց My Name is Skrillex EP անվճար դեբյուտային ալբոմը[15]
Մուրը Bring Me the Horizon խմբում զբաղեցրեց վոկալիստի դիրք, իրենց երրորդ ալբոմի There Is a 'Hell, Believe Me I' ve Seen It.There Is a Heaven, Let ' s Keep It a Secret երրորդ ալբոմի համար[16]։ Ավելի ուշ Մուրը սկսեց շրջագայություն երկրով Deadmau5-ի հետ, այն բանից հետո, երբ պայմանագիր է ստորագրեց mau5trap Records-ի հետև թողարկեց իր երրորդ EP Scary Monsters and Nice Sprites ալբոմը։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
From First to Last խմբի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dear Diary, My Teen Angst Has a Bodycount (2004)
- Heroine (2006)
Ինչպես Sonny EP[խմբագրել | խմբագրել կոդը]
- Demos (2007)
- Gypsyhook EP (2009)
Ինչպես Skrillex EP[խմբագրել | խմբագրել կոդը]
- My Name Is Skrillex (2010)
- Scary Monsters and Nice Sprites (2010)
- More Monsters and Sprites (2011)
- Bangarang (2011)
- Make It Bun Dem: After Hours (2012)
- Leaving (2013)
- Try It Out (2013)
Ինչպես Sonny SP[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mora (2009)
Ինչպես Skrillex SP[խմբագրել | խմբագրել կոդը]
- Weekends!!! (feat. Sirah) (2010)
- Scary Monsters and Nice Sprites (2010)
- First of the Year (Equinox) (2011)
- I!! (Nadastrom-ի հետ համատեղ) (2011)
- Ruffneck (FULL Flex) (2011)
- Get Up! (Korn-ի հետ համատեղ) (2011)
- Narcissistic Cannibal (Korn-ի և Kill The Noise-ի հետ համատեղ) (2011)
- Reptile's Theme (2011)
- Breakn' A Sweat (The Doors-ի հետ համատեղ) (2011)
- Make It Bun Dem (Դեմիան Մառլիի հետ համատեղ) (2012)
- Wild for the Night (A$AP Rocky-ի և Birdy Nam Nam-ի հետ համատեղ) (2013)
EP Dog Blood-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Middle finger/Next order (2012)
- Middle finger Pt.2 (2013)
Recess LP (2014)[խմբագրել | խմբագրել կոդը]
- "All Is Fair In Love And Brostep (feat. Ragga Twins)" (2014)
- "Recess (feat. Fatman Scoop & Michael Angelakos)" совместно с Kill The Noise (2014)
- "Stranger (feat. Sam Dew)" совместно с KillaGraham (2014)
- "Try It Out" совместно с Alvin Risk (2014)
- "Coast Is Clear (feat. Chance The Rapper & The Social Experiment)" (2014)
- "Dirty Vibe (feat. G-Dragon & CL)" Diplo-ի հետ համատեղ (2014)
- "Ragga Bomb (feat. Ragga Twins)" (2014)
- "Doompy Poomp' (2014)
- "Fuck That" (2014)
- "Ease My Mind (feat. Niki & The Dove)" (2014)
- "Fire Away (feat. Kid Harpoon)" (2014)
Skrillex and Diplo Present Jack Ü LP (2015)[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1 "don' t Do Drugs Just Take Some Jack Ü" (2015)
- 2. "Beats Knockin" (feat. Fly Boi Keno) (2015)
- 3. "Take Ü There" (feat. Kiesza) (2015)
- 4. "Febreze" (feat. 2 Chainz) (2015)
- 5. To Ü" (feat. AlunaGeorge) (2015)
- 6. "Jungle Bae" (feat. Bunji Garlin) (2015)
- 7. "Mind" (feat. Kai) (2015)
- 8. "Holla Out" (feat. Snails & Taranchyla) (2015)
- 9. "Where Are Ü Now" (with Justin Bieber) (2015)
- 10. "Take Ü There" (feat. Kiesza)[Missy Elliott Remix][Bonus track] (2015)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Георгий Биргер. (2012-03-27)։ «Бас не догонят. Почему все ненавидят Скриллекса и за что его стоит любить»։ afisha.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 2012-03-27
- ↑ Юрий Ильин. (2012-02-03)։ «…Но шоу продолжается»։ Звуки.ру։ Արխիվացված օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 2012-03-27
- ↑ Борис Барабанов и Сергей Ходнев. (2012-02-14)։ «Траурные триумфы»։ Коммерсантъ։ Արխիվացված օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 2012-03-27
- ↑ Стив Балтин. (2012-01-31)։ «Skrillex: Мур есть Мур»։ rollingstone.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 2012-03-27
- ↑ «10 самых высокооплачиваемых диджеев мира: рейтинг Forbes | Forbes.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2016-03-24
- ↑ Объявлены номинанты «Грэмми»
- ↑ McKinley James։ «Manic Peter Pan Rules Dance Clubs»։ Նյու Յորք Թայմս։ Արխիվացված օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է January 26, 2012
- ↑ Glazer Joshua։ «Skrillex: Strictly Laptop»։ Hot Topic։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է May 16, 2011
- ↑ James C. McKinley, Jr. (2012-01-27)։ «Manic Peter Pan Rules Dance Clubs»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է February 25, 2012
- ↑ Moore Sonny։ «Skrillex Quotes»։ sonnymoore.org։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2015-ին։ Վերցված է February 12, 2012
- ↑ Li Christina (January 2011)։ «Skrillex, Former S.F. Resident, Talks Free Music, the Origin of His Name, and What Movie He'd Soundtrack»։ SF Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է February 5, 2012
- ↑ Muggs Joe։ «Is Skrillex the most hated man in dubstep?»։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է November 7, 2011
- ↑ «whodat: Skrillex»։ mun2.tv։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է February 12, 2012
- ↑ «Introducing: Skrillex»։ Beatportal։ Beatport, LLC։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է April 19, 2011
- ↑ (2010) Примечания к There Is a Hell, Believe Me I've Seen It. There Is a Heaven, Let's Keep It a Secret от Bring Me the Horizon [CD insert].
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Skrillex փոթորիկը կամ ռոք 2.0 // OpenSpace.ru (09.12.2011)
- Skrillex-ի կենսագրությունը
|
- Հունվարի 15 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի դիջեյներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Բեմական կեղծանուններ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ