Դեմիան Մառլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմիան Մառլի
Damian Marley 2011.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Damian Marley
Ի ծնե անունԴեմիան Ռոբերտ Նեստա Մառլի
Damian Robert Nesta Marley
Նաև հայտնի է որպեսJunior Gong
Ծնվել էհուլիսի 21, 1978 (44 տարեկան)
Ճամայկա Քինգստոն, Ճամայկա
ԵրկիրFlag of Jamaica.svg Ճամայկա
ԺանրերՌեգգի, Ռութս ռեգգի, դենսհոլ, հիփ հոփ
ՄասնագիտությունԴիջեյ, երաժիշտ, երգերի հեղինակ, ռեփեր, երգիչ, երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ[1]
Գործունեություն1996–այժմ
ԼեյբլTuff Gong, Ghetto Youths Crew, Republic Records
ԱնդամակցությունSuperHeavy?
ԿապվածՔա-Մանի Մառլի, Զիգի Մառլի, Սթիվեն Մառլի, Ջուլիան Մառլի, Նաս, Սուպերհեվի
Կայքdamianmarleymusic.com
Commons-logo.svg Damian Marley Վիքիպահեստում
Դեմիան Մառլին 2006 թվականին

Դեմիան Ռոբերտ Նեստա «Ջունիոր Գոնգ» Մառլի (անգլDamian Robert Nesta "Jr. Gong" Marley , հուլիսի 21, 1978(1978-07-21)[2], Քինգստոն, Ճամայկա), հայտնի նաև որպես Գոնգ Զիլլա (Gong Zilla), ճամայկացի ռեգգի երգիչ։ Նշանավոր ռեգգի երգիչ Բոբ Մառլիի և «Միսս աշխարհ 1976» մրցույթի հաղթող Սինդի Բրեյքսպիրի որդին է[3]։

Երեք անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկանում Մառլին հիմնում է «Shephards» (թարգ.՝ հովիվներ) երաժշտական խումբը, որում ընդգրկում է նշանավոր ռեգգի երաժիշտ Ֆրեդդի Մակգրեգորի դստերը և «Third World» խմբի մեներգիչ Քեթ Քորի որդուն։ Խմբի առաջին ելույթը տեղի է ունենում 1992 թվականին՝ «Reggae Sunsplash» կոչվող փառատոնի ժամանակ[5]։ Շուտով խումբը լուծարվում է, և Մառլին անցում է կատարում սոլո կարիերայի։

Հորը պատկանող «Tuff Gong» ձայնագրման ստուդիայի օգնությամբ 1996 թվականին Մառլին թողարկում է «Mr. Marley» առաջին ստուդիական ալբոմը, որում զետեղված երաժշտական կատարումներում երգելու փոխարեն կատարում է դիջեյի գործառույթներ, ինչն էլ անակնկալի է բերում ժանրի սիրահարներին, ովքեր սովոր չէին Մառլիների երաժշտական ընտանիքի ներկայացուցիչներին նման դերում տեսնել[6] : Ստուդիական երկրորդ՝ «Halfway Tree» («ծառը կես ճանապարհին») ալբոմը թողարկվում է 2001 թվականին։ Ալբոմի անվանումը կապված էր մոր՝ Սինդի Բրեյքսպիրի և հոր՝ Բոբ Մառլիի` հասարակության հարուստ և աղքատ խավերը ներկայացնելու հետ. մայրը ծնվել էր Քինգստոնի առավել հարուստ թաղամասերից մեկում, իսկ հայրն ընդհակառակը` ետնախորշերում, ուստի ալբոմի անվանմամբ կրտսեր Մառլին իրեն որակավորում էր որպես «հարուստ և աղքատ աշխարհներ տանող ճանապարհի կեսին կանգնած ծառ»[7]։ 2002 թվականին «Halfway Tree»-ն շահում է Գրեմմի մրցանակ` «լավագույն ռեգգի ալբոմ» անվանակարգում։ Ալբոմի համապրոդյուսերներից էր Դեմիանի եղբայր Սթիվեն Մառլին։

«Welcome to Jamrock» (2005–07)[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի սեպտեմբերին Մառլին թողարկում է թվով երրորդ՝ «Welcome to Jamrock» ստուդիական ալբոմը։ Լույսընծայման անդրանիկ շաբաթում ալբոմն ունենում է 86 000 օրինակի վաճառք, և Միացյալ Նահանգներում 500 000 օրինակի սահմանագիծն անցնելուն պես ստանում ոսկե ալբոմի որակավորում[8]։ Ալբոմում տեղ գտած առավել հիթային կատարումներից են «Welcome to Jamrock», «The Master Has Come Back», «Road to Zion» և մի շարք այլ ստեղծագործություններ։ Ալբոմի անվանումը կրող ստեղծագործությունն ունենում է բավականին մեծ կոմերցիոն հաջողություն։ Երգն անդրադարձ է կատարում Ճամայկայի չքավոր խավին, երկրի քաղաքական անցուդարձին և կատարվող հանցագործություններին։ Սինգլը Մեծ Բրիտանիայի սինգլենրի շքերթում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ Միացյալ Նահանգների Բիլբորդի թեժ 100-յակում ստանում 55-րդ տեղը։ Երգը նաև տեղ է գտնում «Rolling Stone» ամսագրի տասնամյակի 100 լավագույն երգերի ցանկում՝ գրավելով վերջին՝ 100-րդ հորզիզոնականը[9]։

«Distant Relatives» (2009–10)[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ Մառլին արժանանում է երկու Գրեմմիի՝ «լավագույ ռեգգի ալբոմ» և «լավագույն քաղաքային/ ալտերնատիվ ժանրերի կատարում» անվանակարգերում։ Այս կերպ Մառլին դառնում է պատմությանը հայտնի միակ ճամայկացի ռեգգի երգիչը, ով նույն երեկոյի ընթացքում արժանացել է միանգամից երկու Գրեմմիի։ 2009 թվականի Գրեմմի ժամանակ հայտարարվում է Մառլիի և ամերիկացի ռեփեր Նասի ապագա համագործակցության մասին։ 2010 թվականի մայիսի 17-ին թողարկվում է «Distant Relatives» («Հեռավոր ազգականներ») համատեղ ալբոմը, որի անվանումը կապված էր ոչ միայն Մառլիի և Նասի մտերիմ հարաբերության, այլ նաև երկուսի աֆրիկյան արմատների հետ։ Նասը և Մառլին նախկինում համագործակցել էին «Welcome to Jamrock» ալբոմի շրջանակներում։ Ալբոմի վաճառքից ստացված հասույթներն ուղղվում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում դպրոցների կառուցմանը։

Թողարկման առաջին շաբաթում ալբոմն ունենում է 57 000 օրինակի վաճառք՝ ընդգրկվելով ամերիկյան «Billboard 200»-ում[10]։ Ալբոմն ունենում է շոշափելի հաջողություններ միջազգային բազմաթիվ շքերթներում՝ դառնալով Միացյալ Նահանգներում Նասի 10-րդ և Մառլիի 2-րդ անընդմեջ լավագույն տասնյակում հայտնված ալբոմը։

«SuperHeavy» (2011–այժմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

«SuperHeavy» համույթի գոյությունը գաղտնի էր պահվում մինչև 2011 թվականի մայիսը։ Մայիսի 20-ին խմբի գոյության մասին առաջին անգամ հանրությանն է բացահայտում «Ռոլինգ սթոունզ» ռոք խմբի մեներգիչ Միք Ջագերը։ Խմբի ստեղծման մտահղացումը պատկանել է երաժիշտ Դեյվ Սթտյուարտին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Montreux Jazz Festival Database
  2. Deutsche Nationalbibliothek Record #135267218 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին։ Վերցված է 2013 թ․ հունիսի 29 
  4. «Գրեմմիի դափնեկիրների որոնում»։ Grammy.com։ Վերցված է 27 Սեպտեմբեր, 2010 
  5. Բուշ, Ջոն. «Դեմիան «Ջունիոր Գոնգ» Մառլիի կենսագրությունը», MTV.com, վերցված է` դեկտեմբերի 15, 2014
  6. Mills, Claude. Դեմիան Մառլի. փոխանցելով ծանրակշիռ, գիտակից բառեր Archived 2012-10-06 at the Wayback Machine.. «Ջամայկա գլիներ», հունվարի 2, 2003
  7. «Հարցազրույց Դեմիան «Ջունիոր Գոնգ» Մառլիի հետ»։ «Afiwi.com»։ փետրվարի 10, 2002։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 13 
  8. Evans, Teino. «Գրեմմին ողջունում է Ջամռոքին. Ջունիոր Գոնգը պատմում է իր կրկնակի հաղթանակի մասին» Archived 2011-07-13 at the Wayback Machine.. «Ջամայկա սթար», փետրվարի 10, 2006
  9. ««Ջամռոքը» ոտքի է կանգնել». «Ջամայկա գլիներ», դեկտեմբերի 15, 2009
  10. CՔոլֆիլդ, Քիթ 'Glee' Stops the Show at No. 1, Stones Come in Second On Billboard 200, վերցված է՝ մայիսի 26, 2010