Քրիս Մարտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Մարտին
Chris Martin cropped.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Chris Martin
Ծնվել է մարտի 2, 1977 (40 տարեկան)
Էքսետեր, Exeter, Devon, Դևոն, South West England, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրեր բրիտ փոփ, ալտերնատիվ ռոք
Մասնագիտություն Վոկալիստ, պրոդյուսեր, երաժիշտ
Երգչաձայն տենոր
Գործիքներ կիթառ, ջութակ և դաշնամուր
Գործունեություն 1996–այժմ
Լեյբլ EMI
Շրջանավարտ Լոնդոնի համալսարանի քոլեջ և Շերբորն դպրոց
Անդամակցություն Քոլդփլեյ
Կապված Coldplay
Ամուսին Գվինեթ Փելթրոու[2]
Կայք coldplay.com

Քրիստոֆեր Էնթոնի Ջոն Մարտին (անգլ.՝ Christopher Anthony John Martin), (ծնվ. 2 մարտի 1977 թվական, Էքսեթեր, Դևոնշիր կոմսություն, Անգլիա), Coldplay խմբի ստեղնաշարահար և մենակատար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Coldplay[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Coldplay

Համալսարանում սովորելու տարիներին Քրիս Մարտինը ծանոթացել է Ջոնի Բաքլենդի, Ուիլ Չեմպիոնի և Գայ Բերիմանի հետ։ 1996 թվականին նրանք հիմնել են Coldplay ռոք խումբը։ 2000 թվականին նրանց առաջին Parachutes ձայնասկավառակի թողարկմամբ խումբը նվաճել է համաշխարհային ճանաչում։ Այդ օրվանից նրանք թողարկել են հինգ ձայնասկավառակ. A Rush of Blood to the Head, X&Y, Viva la Vida or Death and All His Friends, Mylo Xyloto և Ghost Stories:

Մենակատարի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես միայնակ կատարող Մարտինը երգեր է գրել տարբեր երգիչների համար, ներառյալ՝ Embrace («Gravity») և Jamelia («See It in a Boy's Eyes»)։ Բացի այդ՝ Մարտինը համագործակցել է Ron Sexsmith-ի, Faultline-ի, The Streets-ի, և Իեն Մակկալոհի հետ։ 2004 թվականի վերջին նա նաև կատարել է Band Aid 20 խմբի «Do They Know It's Christmas?» սինգլի վոկոլային հատվածը։ 2005 թվականին Մարտինը աշխատել է Նելլի Ֆուրտադոյի հետ նրա Loose ձայնասկավառակի «All Good Things (Come to an End)» երգի վրա։ 2002 թվականի նրանց համատեղ ելույթից հետո շշուկներ կային, որ նրանք հանդիպում էին։ Ֆուրտադոն ծիծաղում էր այդ իրավիճակի վրա. «Այո՛, նա իմ ընկերն է, միայն թե նա այդ մասին դեռ չի գուշակել»[3]:

2006 թվականի ամռանը հայտնի դարձավ Մարտինի՝ հիփ-հոփով հետաքրքրված լինելու մասին, երբ նա սկսեց աշխատել ռեփեր Jay-Z-ի հետ նրա Kingdom Come ձայանսկավառակի վրա։ Քրիս մի քանի ակորդներ գրեց ապագա «Beach Chair» երգի համար և ուղարկեց դրանք Jay-Z-ին։ Նրանք կատարեցին այդ երգը 2006 թվականի սեպտեմբերի 26-ին Royal Albert Hall-ում Jay-Z-ի Եվրոպական շրջագայության շրջանակներում։ 2007 թվականին Մարտինը հայտնվեց Swizz BeatzOne Man Band Man ձայնասկավառակի առաջին «Part of the Plan» սինգլում։ Մարտին նաև համագորկացւոմ էր Քանյե Ուեսթի հետ, որի հետ էքսպրոմտ է կատարել 2006 թվականին Abbey Road Studios-ում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ[4]: Նրանք միասին ձայնագրել են «Homecoming» երգը։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիս Մարտինը որպես իր երաժշտական ճաշակի վրա մեծ ազդեցություն ունեցած խումբ նշում է նորվեգական a-ha փոփ խմբին։ Մարտինն ասում է, որ երբ ինքը 12 տարեկան էր, «Hunting High and Low» երգը անընդհատ պտտվում էր նրա գլխում։ Իսկ այժմ a-ha-ն շարունակում է կարևոր նշանակություն ունենալ նրա կյանքում։

U2-ն ևս մեծ ազդեցություն է ունեցել Մարտինի թե՛ երաժշտական ճաշակի, թե՛ քաղաքական հայացքների ձևավորման վրա[5], այդ մասին նա գրել է Rolling Stone-ի «Բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողներ»-ի ցանկում[6]. «Ես ամեն հանգստյան օր տոմս չեմ գնում Իռլանդիա մեկնելու համար և չեմ կանգնում գնացքի դիմաց, սակայն U2-ն միակ խումբն է, որի բոլոր ստեղծագործությունները ես անգիր գիտեմ: The Unforgettable Fire ձայնասկավառակի առաջին «A Sort of Homecoming» երգը ես գիտեմ սկզբից մինչև վերջ. այն ներշնչող է և գեղեցիկ: Դա առաջին երգերից մեկն է, որ ես նվագել եմ իմ երեխայի համար, երբ ան դեռ չէր էլ ծնվել»:

Մարտինին դուր է գալիս տարբեր տեսակի երաժշտություն։ Նրա սիրելի երաժիշտների ցանկում են բրիտանական Take That փոփ խումբը[7] և երգչուհի Քայլի Մինոուգը[8]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ստեղծագործություն Կատարող Ձայնասկավառակ Դեր
2002 «Where Is My Boy», «Your Love Means Everything, Pt. 2» Faultline Your Love Means Everything Վոկալ
«Gold in Them Hills» Ron Sexsmith Cobblestone Runway Վոկալ
2003 «Sliding», «Arthur» Ian McCulloch Slideling Դաշնամուր, բեք վոկալ
«See It in a Boy's Eyes» Jamelia Thank You Համահեղինակ, բեք վոկալ
2004 «Everybody’s Happy Nowadays» Ash Orpheus Բեք վոկալ
«Gravity» Embrace Out of Nothing Հեիղնակ
«Do They Know It's Christmas?» Band Aid 20 - Վոկալ
2006 «All Good Things (Come to an End)» Նելլի Ֆուրտադո Loose Համահեղինակ, բեք վոկալ
«Beach Chair» Jay-Z Kingdom Come Պրոդյուսեր, վոկալ
2007 «Homecoming» Քանյե Ուեսթ Graduation Համահեղինակ, վոկալ, դաշնամուր

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի դեկտեմբերի 5-ին Քրիս Մարտինն ամուսնացել է ամերիկյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուի հետ։ 2004 թվականի մայիսի 14-ին զույգն ունեցել է դուստր Էփլ Բլայզ Էլիսոնին (Apple Blythe Alison), 2006 թվականի ապրիլի 8-ին՝ որդի Մոզես Բրյուս Էնթոնիին (Moses Bruce Anthony)։ 2014 թվականին զույգը որոշել է բաժանվել[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #137268009 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-36823624
  3. ChartAttack.com staff (2001). «Compilation Brings Nelly Furtado and Chris Martin Together Forever» ChartAttack.com. Retrieved 2006-04-25.
  4. NME staff author (2006). «Chris Martin to release solo collaboration» NME magazine. Retrieved 2006-04-26.
  5. «The Immortals: The First Fifty»։ Rolling Stone Issue 946։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-23-ին։ Վերցված է 2006-12-21 
  6. «100 Greatest Artists of All Time»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-23-ին։ Վերցված է 2009-03-22 
  7. «Chris Martin reveals Coldplays secret love of Take That»։ Celebrities News։ fametastic։ 2008-11-17։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-23-ին։ Վերցված է 2008-04-12 
  8. Jason Gregory (2008-05-18)։ «Chris Martin : Kylie Minogue ie like Girls Aloud rolled into one»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-23-ին։ Վերցված է 2009-05-08 
  9. BBC News - Gwyneth Paltrow and Coldplay star Chris Martin to separate

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]