Էքսետեր
| քաղաք, county town? և մեծ քաղաք | |||
|---|---|---|---|
| Էքսետեր | |||
| անգլ.՝ Exeter | |||
| |||
| 50°43′0″N 3°32′0″W / 50.71667°N 3.53333°W | |||
| Երկիր | |||
| Կոմսություն | Դևոն | ||
| Համայնք | Exeter? | ||
| Քաղաքապետ | Ռեյչել Լայոնս | ||
| Առաջին հիշատակում | 1974 | ||
| Մակերես | 47 կմ² | ||
| ԲԾՄ | 7 մետր | ||
| Խոսվող լեզուներ | անգլերեն | ||
| Բնակչություն | 117 773 մարդ (2011) | ||
| Խտություն | 2504 մարդ/կմ² | ||
| Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
| Հեռախոսային կոդ | 01392 | ||
| Փոստային ինդեքս | EX1-6 | ||
| Փոստային դասիչ | EX1-EX6 | ||
| Պաշտոնական կայք | exeter.gov.uk(անգլ.) | ||
|
| |||
Էքսետեր (անգլ.՝ Exeter), անգլիական Դևոն կոմսության գլխավոր քաղաք, Էքս նավարկելի գետի մոտ։ Բնակչության թիվը՝ 119 600 մարդ (2010)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջ շատ ամուր էր և բաղկացած էր նեղ ու ծուռ փողոցներից, որոնք մինչև հիմա էլ պահպանվելեն քաղաքի հին մասում։ Նոր մասում ավելի լավ փողոցներ են, մեծ հրապարակներ, մեծ և փառահեղ շենքեր։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը՝ մայր տաճարը, որը հիմնվել է դեռ 1050 թվականին։ Տաճարը սկզբում կառուցվել է նորմանական ոճով ( 1112 թվական) , բայց հետո հասցրվել է իր վերջնական տեսքին գոթական ոճով ( մոտավորապես 1280 և 1370 թվականներին)։ Այն ունեցել է 124 մ երկարություն և 23 մ լայնություն, երկու գմբեթ՝ յուրաքանչյուրը 50 մ բարձրությամբ, մի քանի մատուռ, պատուհաններ, ժամացույցներ ( XIV դար), եպիսկոպոսի գահ ( 1470) , հարուստ գրադարան, եպիսկոպոսների հուշարձաններ և այսպես կոչված Minstrels Gallery, որի որմնախորշերում տեղավորված են երաժշտական գործիքների վրա նվագող հրեշտակներ՝ քանդակագործության յուրօրինակ նմուշներ։ Տաճարի արևմտյան ճակատը զարդարված է քանդակներով։ Դատարանի շենքը, 1593 թվականին կառուցված ռատուշան (քաղաքապետարան) (Guildhall), թատրոնը։ Արվեստի կենտրոնը, որն ունի գրադարան և թանգարան։
XVIII դարում Էքսետերը խոշոր արդյունաբերական քաղաք էր և նույնիսկ հանդիսանում էր բրդե մանուֆակտուրայի գլխավոր կենտրոն, հիմա այն ավելի շատ առևտրային քաղաքի բնույթ է ստանում։ Արտադրում են ձեռնոցներ, գյուղատնտեսական մեքենաներ և ժանյակներ (Honiton lace)։ Հռոմեացիները Էքսետերը անվանում էին լատիներեն՝ Isca Dumnoniorum, անգլոսաքսերը՝ Exanceaster, միջին լատիներենով՝ Exonia և այլն։
1922 թվականին քաղաքում հիմնադրվեց քոլեջ, որը 1955 թվականին վերանվանվեց Էքսետերյան համալսարան։ 2006 թվականին համալսարանի կանցլեր ընտրվեց հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Ֆլոէլլա Բենջամինը։
2008 թվականի մայիսի 22-ին քաղաքի կենտրոնում՝ առևտրական կենտրոնի կողքին գտնվող սրճարանում, տեղի ունեցավ մեծ պայթյուն[1]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էքսետեր» հոդվածին։ |
| ||||||||||
