Ուիլ Չեմպիոն
Վիլյամ Չեմպիոն | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | William Elan Champion |
Ի ծնե անուն | Վիլյամ Իլան Չեմպիոն |
Ծնվել է | հուլիսի 31, 1978 Սաութհեմփթոն, Անգլիա |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, թմբկահար |
Գործիքներ | հարվածային գործիքներ, կիթառ, բաս կիթառ, ջութակ, դաշնամուր, երգեհոն, շրթնահարմոն, վոկալ |
Լեյբլ | Parlophone, Capitol Records |
Կրթություն | Լոնդոնի համալսարանի քոլեջ (2000), Cantell School? և Peter Symonds College? |
Անդամակցություն | Քոլդփլեյ |
Կայք | coldplay.com |
![]() |
Վիլյամ Իլան «Ուիլ» Չեմպիոն (անգլ.՝ William Elan Champion , հուլիսի 31, 1978, Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երաժիշտ, Քոլդփլեյ խմբի թմբակահարը։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլյամ Իլան Չեմպիոնը ծնվել է Սաութհեմփթոնում, Անգլիայում։ Նրա հայրը՝ Տիմոտի Չեմպիոնը, հնագետ է Սաութհեմփթոնի համալսարանում։ Դեռ վաղ հասակից Վիլյամի մեջ դեպի երաժշտությունը սեր է տածել Tom Waits-ը։ Նրա առաջին գործիքը եղել է կիթառը, սակայն նա նաև նվագում է ստեղնաշարային գործիքների վրա, բաս կիթառ և շրթնահարմոն։ Այն բանից հետո, որ միացել է Քոլդփլեյին, հանդես է գալիս Fat Hamster անունով։
Քոլդփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեմպիոնը խմբի վերջին մասնակիցն է, 1997 թվականի հուլիսի 31-ին նա միացել է խմբին։ Ուիլլը խմբի թմբկահարն է, չնայած նրան, որ նախքան խմբին միանալը հարվածային գործիքներ չի կարողացել նվագել, սակայն շատ կարճ ժամանակում սովորել է[1]։
Viva la Vida Tour շրջագայության ժամանակ Ուիլլը վոկալային մաս է ունեցել Death Will Never Conquer երգի ակուստիկ տարբերակում։
Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի աշնանը Չեմպիոնը և Քոլդփլեյի բասիստ Գայ Բարիմենը իրենց մասնակցությունն են ունեցել նորվեգական a-ha խմբի առաջին սոլո ալբոմի ձայնագրությանը։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլը Քոլդփլեյի առաջին անդամն է, ով ամուսնացել է։ 2003 թվականին ամուսնացել է ուսուցչուհի Մարիան Դարկը։ Նրանց առաջին երեխան աղջիկ է Ավա անունով, ծնվել է 2006 թվականի ապրիլի 28-ին։ 2008 թվականի մայիսի 7-ին նրանք երկվորյալներ են ունեցել՝ աղջիկ և տղա[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ali, Mehreen F.։ «All That Is Cold play»։ Dawn։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-13-ին։ Վերցված է 2009-07-22
- ↑ McLean Craig (2008-06-01)։ «'We're about to be fed to the lions'»։ The Guardian (guardian.co.uk)։ Վերցված է 2009-03-18։ «Will Champion (father of a two-year-old and three-week-old twins).»