a-ha
a-ha, նորվեգական երաժշտական խումբ՝ ստեղծված 1982 թվականին Օսլո քաղաքում։ a-ha-ն էլեկտրո-փոփ ժանրի ամենալավ խմբերից մեկն է։ a-ha-ի երաժշտությանը հատուկ են գրաֆիկական, ինչ-որ չափով սառը («սկանդինավյան») ոճը, ստեղնա-կիթառային հնչողությունը, արտահայտիչ բալլադային երաժշտությունը՝ պարային, ռոմանտիկ տրամադրությամբ, երբեմն՝ թեթև տխրությամբ։
a-ha խումբը վաճառել է ավելի քան 36 միլիոն ձայնասկավառակ և 15 միլիոն սինգլ ողջ աշխարհով[1]։ Խումբը բազում մրցանակներ է նվաճել՝ սկսած MTV Video Music Awards-ից. նրանց «Take on Me» երգի տեսահոլովակը հաղթել է այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են «Դեբյուտանտի լավագույն հոլովակ», «Լավագույն կոնցեպտուալ հոլովակ», «Լավագույն բեմադրություն», «Most Experimental Video», «Լավագույն հատուկ էֆեկտներ» և «Viewer’s Choice»։ «The Sun Always Shines on TV» երգի տեսահոլովակը ստացել է մրցանակ «Best Editing» անվանակարգում[2]։
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փոլ Վոկտոր Սավոյ (Paul Waaktaar-Savoy, ծնվ. 6 սեպտեմբերի 1961), հիմնական երգահան, կիթառահար, վոկալիստ, հարվածային գործիքներ նվագող, բառերի հիմնական հեղինակ։
- Մագնե Ֆուրուհոլմեն (Magne Furuholmen, ծնվ. 1 նոյեմբերի 1962), ստեղնաշարահար, տեքստերի հեղինակ, երգահան, վոկալիստ, կիթառահար։
- Մարթեն Հարքեթ (Morten Harket, ծնվ. 14 սեպտեմբերի 1959), վոկալիստ, երգահան, տեքստերի հեղինակ, կիթառահար։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hunting High and Low (1985)
- Scoundrel Days (1986)
- Stay on These Roads (1988)
- East of the Sun, West of the Moon (1990)
- Memorial Beach (1993)
- Minor Earth Major Sky (2000)
- Lifelines (2002)
- Analogue (2005)
- Foot of the Mountain (2009)
- Cast In Steel (2015)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Steinhovden, Thor. (10 օգոստոսի 2010)։ «Music: A-ha performs on home turf» (անգլերեն)։ The Norway Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-27-ին։ Վերցված է 2012-12-20
- ↑ «MTV Video Music Awards. 1986. Highlights, Winners, Performers and photos from the 1986» (անգլերեն)։ MTV։ Արխիվացված օրիգինալից 2012-12-27-ին։ Վերցված է 2012-12-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- A-ha – Պաշտոնական կայք