Ջեյմս Քորդեն
Ջեյմս Քորդեն անգլ.՝ James Corden | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 22, 1978[1][2][3] (43 տարեկան) |
Ծննդավայր | Hillingdon, Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Holmer Green Senior School? |
Երկեր | Peter Rabbit?, Սմոլֆութ, Դեպի անտառները (ֆիլմ) և Trolls? |
Մասնագիտություն | դերասան, հեռուստահաղորդավար, ինքնակենսագիր, կատակերգու, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ջեյմս Քիմբերլի Քորդեն[4] (անգլ.՝ James Kimberly Corden, օգոստոսի 22, 1978[1][2][3], Hillingdon, Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[5], անգլիացի դերասան և հաղորդավար։ Նա վարում է «Ուշ երեկոյան շոու Ջեյմս Քորդենի հետ» թոք շոուն, որը ցուցադրվում է CBS ալիքով։
Ուելսցի դերասանուհի Ռութ Ջոնսի հետ միասին Քորդենը դարձել է BBC-ի «Գևին և Սթեյսի» (2007-2010; 2019) սիթքոմի համահեղինակ և դերասան, որի համար նա BAFTA հեռուստատեսական մրցանակ է ստացել «Լավագույն կատակերգական ելույթ» անվանակարգում։ Նրա և գրայմ երաժիշտ Դիզի Ռասկալի «Shout» սինգլն առաջին հորիզոնական է զբաղեցրել Միացյալ Թագավորության հիթ-շքերթներում։
2011 թվականին հայտնվելով Comic Relief բրիտանական բարեգործական հեռուստամարաթոնում, նա ստեղծել է իր Carpool Karaoke սկետչն, երբ մեքենա էր վարում Լոնդոնով և երգեր երգում Ջորջ Մայքլի հետ։ 2009 թվականին Քորդեն դարձել է Brit Awards-ի հաղորդավարներից մեկը՝ Քայլի Մինոուգի և Մեթյու Հորնի հետ միասին։ Նա վարել է այս մրցանակաբաշխությունը նաև 2011 և 2014 թվականներին։ 2016 և 2019 թվականներին նա վարել է Թոնի մրցանակաբաշխությունը, իսկ 2017 և 2018 թվականներին՝ Գրեմմի մրցանակաբաշխությունը։
2011 թվականին նա արժանացել է Թոնի մրցանակին «Լավագույն դերասան պյեսայում» անվանակարգում՝ «Մեկ ստրուկ, երկու պարոն» կատակերգությունում իր աշխատանքի համար[6]։ 2015 թվականին նա BAFTA Britannia մրցանակ է ստացել «Տարվա բրիտանացի արտիստ» անվանակարգում[7]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քորդենը ծնվել է Մեծ Լոնդոնի Հիլինգդոն քաղաքում՝ Մարգարեթ և Մալքոլմ Քորդենների ընտանիքում։ Նրա հայրն երաժիշտ էր Բրիտանիայի թագավորական օդային ուժերի խմբում (իսկ հետո քրիստոնեական գրքերի և աստվածաշնչերի վաճառող)[8], իսկ մայրը՝ սոցիալական աշխատող[9]։ Նա մեծացել է Բաքինգեմշիրի Հազլեմեր քաղաքում և հաճախել է Park Middle School-ը և Holmer Green Upper School-ը։ Երկու քույր ունի[10]։
Ջեյմս Քորդենի հետ ուշ երեկոյան շոու[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մարտի 23-ին Քորդենը փոխարինել է Քրեյգ Ֆերգյուսոնին և դարձել երեկոյան թոք շոուի հաղորդավար[11][12][13]։ Նրա Carpool Karaoke-ն փոփ երգչուհի Ադելի հետ, որը թողարկվել է 2016 թվականի հունվարին, դարձել է 2016 թվականի ՅուԹյուբի ամենատարածված վիդեոն[14]։
Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քորդենն ասել է, որ նրա կատակերգական կարիերայի վրա ազդել են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Գրեհամ Նորթոնը, Քրիս Էվանսը, Ջոնաթան Ռոսը[15], Կոնան Օ'Բրայենը[16], Դևիդ Լեթերմանը[17] և Սթեֆեն Քոլբերթը[18]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քորդենը մի քանի տարի կիսում էր բնակարանը «Պատմական տղաներ»-ի աստղ Դոմինիկ Քուփերի հետ[19]։ Քութերը ծանոթացրել է Քորդենին իր ապագա կնոջ՝ Ջուլիա Քերիի հետ, որին Քուփերը ճանաչում էր երկար ժամանակ[20][21]։ Քորդենը և Քերին ամուսնացել են 2012 թվականի սեպտեմբերի 15-ին։ Նրանք երեք երեխա ունեն․ որդին՝ Մաքսը (ծնված 2011 թվականի մարտի 22-ին) և դստրեր՝ Քերին (ծնված 2014 թվականի հոկտեմբերի 27-ին) ու Շարլոթը (ծնված 2017 թվականի դեկտեմբերի 12-ին)[22]։ Քուփերը Մաքսի կնքահայրն է։
Քորդենը Անգլիայի Պրեմիեր լիգայի West Ham United ֆուտբոլային թիմի երկրպագուն է[23]։
2015 թվականին Քորդենը ստացել է Բրիտանական կայսրության սպա (OBE)՝ դրամային հատուցած իր ծառայությունների համար[24]։
Քորդենն ապրում է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում իր ընտանիքի հետ[25][26]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լրիվ ֆիլմագրությունը տես անգլերեն բաժնում։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն հորիզոնական | Ալբոմ | |
---|---|---|---|---|
UK | IRL[27] | |||
«Shout» | 2010 | 1 | 41 | |
«Only You»
(Քայլի Մինոուգի հետ) |
2015 | — | — | Kylie Christmas |
«The Greatest Gift»
(Բրեթ ՄաքՔենզիի հետ) |
2016 | — | — | |
«—» նշանակում է, որ սինգլը չի թողարկվել կամ չի ընդգրկվել հիթ-շքերթում։ |
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Անվանում | Արտիստ |
---|---|---|
2011 | «Happy Now» | Take That |
«Mama Do the Hump» | Ռայզլ Քիքս | |
2016 | «Can't Stop the Feeling! (First Listen)» | Ջասթին Թիմբերլեյք |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ Shaw Vicky (մարտի 16, 2010)։ «James Corden reveals he was teased over middle name»։ The Independent
- ↑ James Corden (սեպտեմբերի 29, 2011)։ May I Have your Attention Please?։ Century։ ISBN 978-1-8460-5935-3
- ↑ Profile, United Agents; accessed 28 December 2014.
- ↑ «Meryl Streep, Sam Mendes & James Corden To Be Lauded At 2015 Britannia Awards»։ Deadline Hollywood։ օգոստոսի 20, 2015
- ↑ |title=The Howard Stern Show radio interview June 5, 2019|
- ↑ «Sharon and Kelly Osbourne give their backing to Fashion Targets Breast Cancer 2013»։ Thirdsector.co.uk։ ապրիլի 30, 2013։ Վերցված է դեկտեմբերի 28, 2014
- ↑ «Getting to know James Corden, the new host of 'The Late Late Show'»։ TheCelebrityCafe.com
- ↑ Carter Bill (սեպտեմբերի 8, 2014)։ «James Corden to Replace Craig Ferguson as Host of 'The Late, Late Show' on CBS»։ The New York Times։ Վերցված է սեպտեմբերի 8, 2014
- ↑ Kondolojy Amanda (հոկտեմբերի 23, 2014)։ «'The Late Late Show With James Corden' to Premiere March 2015»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 25, 2014-ին։ Վերցված է հոկտեմբերի 23, 2014
- ↑ Brian Steinberg (դեկտեմբերի 12, 2014)։ «CBS Pushes James Corden's Debut On 'Late Late Show' To March 23»։ Variety։ Վերցված է դեկտեմբերի 13, 2014
- ↑ Stolworthy Jacob (դեկտեմբերի 7, 2016)։ «James Corden's Adele Carpool Karaoke biggest YouTube viral video of 2016»։ The Independent
- ↑ «James Corden talks Late Late Show plans, influences, and competition»։ The Hollywood Reporter։ հունվարի 12, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-06-ին։ Վերցված է հունիսի 7, 2015
- ↑ «James Corden: Conan»։ team coco։ մարտի 26, 2015։ Վերցված է հունիսի 7, 2015
- ↑ «Sting, James Corden Sing So Long to David Letterman»։ Rolling Stone։ Վերցված է հունիսի 9, 2015
- ↑ «Stephen Colbert scares James Corden»։ Deadline Hollywood։ Վերցված է հունիսի 9, 2015
- ↑ The Late Late Show with James Corden (մայիսի 17, 2016)։ «Dominic Cooper & James Corden Were Roommates» – via YouTube
- ↑ «Dominic Cooper on James Corden: "I knew the first day I met him..."»։ BBC։ Վերցված է հունիսի 30, 2017
- ↑ The Late Late Show with James Corden (մայիսի 17, 2016)։ «Kristin Chenoweth Forgives You» – via YouTube
- ↑ Juris Yvonne (հուլիսի 8, 2017)։ «There's Another Corden Baby on the Way! James and Wife Julia Are Expecting Their Third Child»։ People
- ↑ «James Corden on West Ham, Ravel Morrison and England»։ talkSPORT։ հոկտեմբերի 8, 2013։ Վերցված է հոկտեմբերի 30, 2016
- ↑ 2015 New Year Honours List Archived 2 January 2015 at the Wayback Machine.
- ↑ «Inside James Corden's £7.5m mansion as he brings The Late, Late Show to the UK»։ HELLO! (անգլերեն)։ 2017-12-23։ Վերցված է 2019-10-08
- ↑ Rainbird Ashleigh (2015-01-11)։ «James Corden rents out London mansion for £15,000 A MONTH while he's in LA»։ mirror։ Վերցված է 2019-10-08
- ↑ «Discography Band Aid 20»։ irish-charts.com։ Hung Medien։ Վերցված է դեկտեմբերի 5, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- James Corden Internet Movie Database կայքում
|
Նախորդող: Քրեյգ Ֆերգյուսոն |
«Ուշ երեկոյան թոք շոուի» հաղորդավար 2015-այժմ |
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի սցենարիստներ
- Բրիտանացի հաղորդավարներ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի պրոդյուսերներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ինքնակենսագիրներ
- Թատրոնի դերասաններ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի կինոդերասաններ
- 21-րդ դարի դերասաններ