Սիա Ֆուրլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիա Ֆուրլեր
Sia at Seattle.jpg
Սիան 2008 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Sia Furler
Ի ծնե անուն Սիա Քեյթ Իզոբել Ֆուրլեր
Ծնվել է դեկտեմբերի 18, 1975
Ադելաիդա, Հյուսիսային Ավստրալիա
Երկիր Ավստրալիա Ավստրալիա
Ժանրեր դենս-փոփ, սոուլ-ջազ, էյսեդ-ջազ, թրիպ-խոպ
Մասնագիտություն երգչուհի, երգերի հեղինակ
Երգչաձայն կոնտրալտո
Գործիքներ վոկալ, դաշնամուր
Գործունեություն 1993 - մինչ օրս
Լեյբլ Astralwerks
Կայք siamusic.net

Սիա Քեյթ Իզոբել Ֆուրլեր (Sia Kate Isobelle Furler), ավելի հայտնի է պարզապես Սիա, ավստրալացի երգչուհի և երգերի հեղինակ։ Նա իր կարիերան սկսել է որպես երգչուհի 1990-ականների կեսերին էյսիդ ջազ ոճում՝ հանդես գալով Crips կոչվող խմբում։ 1997-ին, երբ Crips-ը արդեն կազմալուծվել էր, Սիան Ավստրալիայում՝ Flavoured Records-ում, թողարկում է իր դեբյուտային ալբոմը, որը կոչվեց OnlySee: Այնուհետև նա տեղափոխվում է Լոնդոն՝ Անգլիա, և հանդես է գալիս բրիտանական Zero 7 դուոյի կազմում որպես հիմնական սոլո վոկալիստ։

2000-ին Սիան պայմանագիր է կնքում Sony Music-ի ենթաճյուղը համարվող Dance Pool-ի հետ և հաջորդ տարի թողարկում է իր 2-րդ ձայնասկավառակը՝ Healing Is Difficult: Դժգոհ լինելով ձայնագրության անհաջողություններից՝ պայմանագիր է ստորագրում Go! Beat-ի հետ և 2004-ին թողարկում իր 3-րդ ձայնասկավառակը՝ Colour the Small One: 2005-ին տեղափոխվում է Նյու Յորք և սկսում է շրջագայություններով հանդես գալ ողջ Միացյալ Նահանգներում։ 2008-ին նա թողարկում է իր թվով 4-րդ ձայնասկավառակը՝ Some People Have Real Problems-ը, իսկ 2010-ին՝ We Are Born-ը։ 2014-ին Սիան թողարկում է իր վեցերորդ ձայնասկավառակը՝ 1000 Forms of Fear-ը, որը նախորդեց լավագույն տասնյակում հանդես եկած «Chandelier» (Ջահ) սինգլին։ 2016-ի սկզբին լույս է տեսել նրա յոթերորդ՝ This Is Acting ձայնասկավառակը։

Սիան հանդես է գալիս հիփ հոփ, ֆանկ, սոուլ երաժշտական ոճերում։ 2014-ին BRW ամսագրի կողմից նա 40 տարին չլրացած ամենահարուստ 100 ավստրալացիների մեջ զբաղեցրեց 97-րդ հորիզոնականը։ Նրա երաժշտությունը արժանացել է բազմաթիվ պարգևների տարբեր մրցանակաբաշխություններում, ներառյալ ARIA և MTV երաժշտական մրցանակաբաշխությունները։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1997 թվականներ. Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիան ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 18-ին Ավստրալիայի Ադելայդ քաղաքում։ Նրա հայրը՝ Ֆիլ Կոլսոնը, երաժիշտ է, իսկ մայրը՝ Լոյեն Ֆուրլերը, արվեստի դասախոսուհի է։ Նշանավոր դերասան-երգիչ Քևին Կոլսոնը երգչուհւ հորեղբայրն է։ Նա ասել է, որ երեխա հասակում կրկնօրինակել է հանրաճանաչ Արետա Ֆրանկլինին, Սթիվի Ուանդերին, Սթինգին, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա։ Հաճախել է Ադելայդի ավագ դպրոց, որն ավարտել է 1994-ին։ 1990-ականների կեսերին սկսել է հանդես գալ էյսիդ ջազ ոճում Crips կոչվող խմբում։ Խմբի կազմում թողարկեց երկու ձայնասկավառակներ՝ Word and the Deal (1996) և Delerium (1997)։ 1997-ին, երբ Crips-ը արդեն կազմալուծվել էր, Սիան Ավստրալիայում՝ Flavoured Records-ում, թողարկում է իր դեբյուտային ալբոմը, որը կոչվեց OnlySee: Ձայնասկավառակը վաճառեց 1200 օրինակ։

1997-2006 թվականներ. Healing Is Difficult և Colour the Small One[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-ին՝ Crips-ի կազմացրումից հետո, տեղափոխվում է Լոնդոն, որտեղ Jamiroquai խմբի կազմում հանդես է գալիս որպես բեք-վոկալիստ։ Այնուհետև համագործակցում է Zero 7 խմբի հետ՝ հանդես գալով գլխավոր սոլո կատարող և խմբի հետ մասնակցում է բազմաթիվ շրջագայությունների։ 2001-ին Zero 7-ի Simple Things ձայնասկավառակում Սիայի կատարմամբ ներառված էր 2 երգեր՝ «Destiny» (Ճակատագիր) և «Distractions» (Խելագարություններ)։ «Destiny» սինգլը մեծբրիտանական սինգլների չարթում զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը։ 2004-ին նա կրկին համագործակցեց Zero 7-ի հետ «Somersault» (Լիակատար փոփոխություն) և «Speed Dial No. 2» (Արագության թվատախտակ համար 2) երգերի շրջանակներում։ 2006-ին նա ևս մեկ անգամ համագործակցում է խմբի հետ, որը թողարկում է իրենց 3-րդ The Garden ձայնասկավառակը։

2000-ին Սիան պայմանագիր է կնքում Sony Music-ի ենթաճյուղը համարվող Dance Pool-ի հետ և թողարկում է իր առաջին սինգլը՝ «Taken for Granted»-ը, որը մեծբրիտանական սինգլների չարթում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ 2001-ին լույս է տեսնում նրա 2-րդ ձայնասկավառակը՝ Healing Is Difficult վերնագրով։ Այն ռետրո ջազ և սոուլ ժանրերի խառնուրդ է։ Դժգոհ լինելով ալբոմի հաջողությունից՝ Սիան մեղադրեց իր մենեջերին, խզեց պայամանագիրը Sony-ի հետ և ստորագրեց Go! Beat-ի հետ, որը Universal Music Group-ի մասնաճյուղն է։

2004-ին թողարկում իր 3-րդ ձայնասկավառակը՝ Colour the Small One, որը ակուստիկ և էլեկտրոնիկ ժանրերի համատեղում էր։ Ձայնասկավառակում ներառված էին 4 սինգլներ՝ «Don't Bring Me Down», «Breathe Me», «Where I Belong» և «Numb»: «Breathe Me»-ն կոմերցիոն առումով ամենահաջողված սինգլն էր, որը զբաղեցրեց 71-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում, 17-րդը՝ Դանիայում, և 81-րդը՝ Ֆրանսիայում։ «Where I Belong» երգը նախատեսված էր, որ լինելու էր հայտնի «Սարդ-Մարդը 2» ֆիլմի ֆիլմերգ, սակայն վերջին պահին ձայնագրության պիտակի հակասության պատճառով հեռացվեց։

Դժգոհ լինելով ձայնասկավառակի վաճառքի ցածր ցուցանիշներից և գրնացած անհաջողություններից Սիան 2005-ին տեղափոխվում է Նյու Յորք: Այս ընթացքում «Breathe Me» երգը հայտնվում է ամերիկական «Վեց ոտնաչափ ներքև» հեռուստասերիալի վերջին տեսարանում, որը օգնեց նրան մեծ ճանաչում ձեռք բերել Միացյալ Նահանգներում։ Հետևաբար Սիայի մենեջեր Դևիդ Էնթհովենը կազմակերխեց շրջագայություններ ողջ երկրով մեկ։

2007-2009 թվականներ: Zero 7, Lady Croissant և Some People Have Real Problems[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակահատվածում Սիան աշխատում է էլեկտրոնային դուետով Zero 7-ի հետ։ Նրա վոկալը տեղ է գտնում 3 ալբոմների մեջ, «Destiny», «Distractions», «Somersault», «Speed Dial No. 2», «Throw it All Away», «You’re My Flame», «Dreaming» երգերում։

Zero 7-ի հետ համերգի ժամանակ

2007 թվականին Սիան ԱՄՆ-ում թողարկում է իր կոնցերտային մինի-ալբոմը՝ Lady Croissant: Սիայի մինի-ալբոմներից Day Too Soon-ի երգերը 2008 թվականին դուրս են գալիս վինիլից, որը կոչվում էր Some People Have Real Problems.

2010-2013 թվականներ: We Are Born և համաշխարհային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսին Սիան թողարկեց իր խոստացված հինգերերոդ ալբոմը՝ We Are Born: «You’ve Changed» ստեղծագործությունը դարձավ Սիայի ամենավաճառվող սինգլը, քանի որ այն ընդգրկված է «Վամպիրների օրագիրը» սերիալի սաունդթրեքերի շարքում։ «Մթնշաղ» ֆիլմի 3-րդ մասի համար Սիան գրում է «My Love» բալլադը:

2011 թվականին Սիան ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Գետտայի հետ ձայնագրում է «Titanium» երգը, որը դառնում է նրա ամենահաջողված սինգլներից մեկը։

2012 թվականի փետրվարին Սիան հայտարարեց, որ հոգնել է լինել ուշադրության կենտրոնում։ Նա ուզում է ապրել այն կյանքով, որ ապրել է առաջ։ Նա դադարում է երգեր ձայնագրելուց, համերգներ և հարցազրույց տալուց։ Նա ուզում է ուղղակի երգեր գրել այլ կատարողների համար։ Սակայն երկու ամիս անց նա իր Թվիթթերյան էջում գրում է, որ պատրաստվում է ձայնագրել նոր ալբոմ իր պրոդյուսերի հետ, բայց առանց գովազդների և հարցազրույցների։

2013 թվականի մարտի 14-ին Սիան իր յութուբյան էջում հրապարակեց իր նոր երգի՝ «Chandelier» 11 վայրկյանանոց թրեյլերը։ Երգը ամբողջությամբ հրապարակվեց մարտի 17-ին, այն առաջինն էր Սիայի վեցերորդ ստուդիական ալբոմում։ Երգը տեսահոլովակի հետ միասին հրապարակվեց նրա յութուբյան էջում, մայիսի 6-ին։ Տեսահոլովակը առաջացրեց մեծ սենսացիա։ Անսպասելի հաջողությունից հետո Սիան Մեդդիի (Մեդդին տեսահոլովակի պարող աղջիկն է) հետ հրավիրվեց Էլլեն Դեջեներեսի ամերիկյան շոուին։

Հուլիսի 8-ին եղավ Սիայի վեցերորդ ստուդիական ալբոմի՝ 1000 Forms of Fear, համաշխարհային պրեմիերան։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Ամենաբարձր տեղը հիթ շքերթներում
AUS
[1]
BEL (FL)
[2]
BEL (WA)
[3]
CAN
[4]
[5]
DEN
[6]
GER
[7]
FIN
[8]
FRA
[9]
NLD
[10]
SWI
[11]
UK
[12]
[13]
US
[5]
1997 OnlySee - - - - - - - - - - - -
2001 Healing Is Difficult 99 - - - - - - - - - - -
2004 Colour the Small One - - - - - - - - - - 180 -
2008 Some People Have Real Problems 41 83 52 - - - - 58 83 - 106 26
2010 We Are Born 2 80 42 60 14 73 24 42 13 38 74 37
2014 1000 Forms of Fear 1 34 10 1 5 30 9 8 22 4 11 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sia Discography - australian-charts.com»։ australian-charts.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010 
  2. «ultratop.be - Discografie Sia»։ ultratop.be։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010 
  3. «ultratop.be - Discographie Sia»։ ultratop.be։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010 
  4. "Sia"+"Top+Singles"&x=0&y=0&sk=1 «RPM Weekly Archives»։ RPM։ Վերցված է 08-07-2010 
  5. 5,0 5,1 «Sia Album & Song Chart History»։ Billboard.com։ Վերցված է 08-07-2009 
  6. «Sia discography - danishcharts.com»։ danishcharts.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010 
  7. «Musicline.de - Chartverfolgung - Sia»։ musicline.de։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010 
  8. «Sia discography - finnishcharts.com»։ finnishcharts.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010 
  9. «lescharts.com - Discographie Sia»։ lescharts.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010 
  10. «dutchcharts.nl - Discografie Sia»։ dutchcharts.nl։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010 
  11. «Discographie Sia - hitparade.ch»։ hitparade.ch։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010 
  12. «Chart Stats - Sia»։ chartstats.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-06-ին։ Վերցված է 08-07-2010 
  13. «Chart Log UK: DJ S - The System Of Life»։ zobbel.de։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-03-ին։ Վերցված է 08-07-2010 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]