Սթիվի Ուանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվի Ուանդեր
Stevie Wonder.jpg
Բնօրինակ անուն անգլ.՝ Stevie Wonder
Ի ծնե անուն անգլ.՝ Stevland Hardaway Judkins
Նաև հայտնի է որպես Stevie Wonder
Ծնվել է մայիսի 13, 1950(1950-05-13)[1][2][3][4] (68 տարեկան)
Սագինո, Սեգինո շրջան, Միչիգան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր փոփ երաժշտություն, սոուլ և Ֆանկ[5][6]
Մասնագիտություն հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, դաշնակահար և կոմպոզիտոր
Երգչաձայն տենոր
Գործիքներ դաշնամուր և Շրթնահարմոն
Լեյբլ Motown
Ամուսին Syreeta Wright
Կայք steviewonder.net
Ստորագրություն
Ստորագրություն

Սթիվի Ուանդեր (անգլ.՝ Stevie Wonder, ամբողջական անունը` Սթիվլենդ Հորդուեյ Մորիս, մայիսի 13, 1950(1950-05-13)[1][2][3][4], Սագինո, Սեգինո շրջան, Միչիգան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]), ամերիկացի սոուլ երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար, թմբկահար, երաժշտական պրոդյուսեր, հասարակական գործիչ[7], 20-րդ դարի երաժշտության վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Տառապում է կուրությամբ։ 25 անգամ Գրեմմի մրցանակակիր է եղել[8]: Դասական սոուլի և առ-ընդ-բիի[9] հիմնադիրներից մեկը։ Սթիվին աշխարհում հայտնի վոկալիստներից մեկն է։ Նա միշտ ներառվում է «բոլոր ժամանակների լավագույն վոկալիստներ»-ի ցուցակում։ Ծնվելուց անմիջապես հետո կուրացել է։ 11 տարեկանում ստորագրել է իր առաջին ձայնագրման պայմանագիրը Motown Records-ի հետ և մինչ օրս շարունակում է ձայնագրել ու թողարկել երգեր: Սթիվի Ուանդերը պահանջված երաժիշտ է՝ ունի 4 օկտավայի հասնող ձայնային դիապազոն և աներևակայելի բարդ վոկալային տեխնիկա, հրաշալի տիրապետում է ռոյալին[10][11]: Սթիվի Ուանդերը լինելով կույր բացառիկ հաջողությունների է հասել երաժշտության ոլորտում։ Սթիվի Ուանդերը և Ռեյ Չարլզը աշխարհում առավել հայտնի և սիրված կույր երաժիշտներն են։

Սթիվի Ուանդերի մի քանի առավել հայտնի երգերը՝ «My Cherie Amour», «For Once in My Life», «Pastime Paradise», «Superstition», «Living For The City», «Skeletons», «All In Love Is Fair», «Sir Duke», «I Wish», «Isn't She Lovely»[12]: Ռուսաստանում առավել հայտնի է «I Just Called to Say I Love You» երգը[9]: Առավել հայտնի ալբոմներ «դասական ժամանակահատվածում»` Characters, Innervisions և Songs in the Key of Life: Սթիվին ձայնագրել է ավելի քան 30 հիթեր և ԱՄՆ-ի աղյուսակներում հայտնվել թոփ տասնյակի շարքերում: Գրել է 2000 և ավելի երգ[13] և ստացել ռեկորդային 25 Գրեմմի մրցանակ: Ինչպես նաև պարգևատրվել է ռեկորդային նվաճումների համար[8]: Նա հայտնի նաև որպես քաղաքական ակտիվիստ, այդ թվում 1980 թվականի իր քարոզարշավով[7]: 2008 թվականին Billboard ամսագիրը հրապարակել է «Բոլոր ժամանակների 100 լավագույն արտիստներ»-ի ցուցակը, որտեղ Սթիվի Ուանդերը հինգերորդ տեղն է զբաղեցրել։

Սթիվի Ուանդերը մեր ժամանակների մեծագուն երաժիշտներից է[12]`

  • 25 անգամ ստացել է Գրեմմի մրցանակ[8]
  • Իր կարիերայի ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 30 ալբոմ
  • մրցանակային դափնեկիր[14]
  • Անունը հավերժացրել է «Ռոք ըն Ռոլի փառքի սրահ»-ում (1989 թվական)[15] և «Կոմպոզիտորների փառքի սրահ»-ում (1983 թվական)[16]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվի Ուանդերը ծնվել է 1950 թվականի մայիսի 13-ին Միչիգան նահանգի Սինիգաու քաղաքում, եղել է վեց երեխաներից երրորդը իր ընտանիքում։ Երբ Սթիվին 4 տարեկան էր, նրա մայրը թողել է իր ամուսնուն և երեխաների հետ գնացել Դետրոյթ քաղաք։

Որոշակի կերպով երաժշտի կուրությունը առաջացել է բժիշկների սխալից։ Սթիվին ծնվել է ժամանակից շուտ, նրա աչքերի անոթները դեռ չէին զարգացել ճիշտ կերպով, դա տիպիկ վաղաժամ ռեթինոպատիա հիվանդությունն էր։ Նրա ինկուբատորի մեջ ընկած է եղել շատ քանակով թթվածին, որը խթանել է կուրության զարգացմանը։ Սակայն այս փաստը լիովին հավաստի չէ։[17] Երաժիշտն ինքը CNN հեռուստաընկերությանը հարցազրույց տալիս ասում է, որ բժիշկները միայն ուշ են հայտնաբերել թթվածնի՝ իր հիվանդության վրա վատ ազդումը։ Եթե նրանք ավելի վաղ իմանային այդ մասին, նա կարող էր գոնե ինչ-որ բան տեսնել։[18]

Aquote1.png Հիմարություն է նեղանալ ճակատագրից, հիմարություն է նվնվալը և ավելի շատ հիմարություն է ինքդ քեզ խղճալը: Ուղղակի մոռացի՛ր այն մասին, որ աչքերդ չեն չեն տեսնում և ապրի՛ր ինչպես բոլորը, պարզապես ավելի լավ, ավելի հետաքրքիր: Aquote2.png
Aquote1.png Կուրությունը չի նշանակում տեսողության բացակայություն: Aquote2.png
Aquote1.png Հառլեմում շատ մարդիկ են կույր: Սակայն նրանցից ոչ ոք չգիտես ինչու չդարձավ Սթիվի Ուանդեր: Aquote2.png

Մայրը փորձում էր պահել նրան տանը՝ վախենալով, որ կույր երեխան չի կարող հոգ տանել ինքն իր մասին քաղաքի փողոցներում։ Նա օգնել է երեխային մի քիչ կարդալ, ընդ որում, ըստ մի տեղեկատվության՝ նա այն արել է սովորական այբուբենով (ի շնորհիվ Սթիվիի մատների զգայունության), իսկ ըստ մեկ այլ աղբյուրի՝ Բրայլի տառերի օգնությամբ։ Որպեսզի երեխայի համար ձանձրալի չլինի, նա սկսել է երաժշտական գործիքներ տալ Սթիվիին (շրթհարմոն, հարվածային գործիքներ)։ Այդ ժամանակ Սթիվին երգում էր նաև եկեղեցական երգչախմբում։ Նա իր առաջին երաժշտական գործիքը համարում է դաշնամուրը։ Նրա մանկության կուռքերից մեկը եղել է Ռեյ Չարլզը, ով նույնպես զրկված էր տեսողությունից։ Ըստ Սթիվիի խոսքերի՝ իր համար, ինչպես նաև բոլոր կույրերի համար, շատ կարևոր էր տակտային զգացումը, նաև այն, որ դրանք համապատասխանում են ձայներին, մեծ հետաքրքրություն էր առաջացնում։ Նա ուներ 5 քույր և եղբայր (եղբայրներից մեկը այնուհետև մահացել է)։[19]

Երաժիշտը իր տան գլխավորին համարում էր մորը, ինչի մասին պատմել է Լարի Քինգի հետ իր հարցազրույցի ժամանակ։

Aquote1.png Իմ հայրը ընդհանրապես չի եղել ընտանիքի ղեկավարը, մեզ մեր մայրն է մեծացրել: Մայրս աշխատում էր ձկնային ընկերությունում մինչ այն երջանիկ պահը, երբ նկատեցին իմ տաղանդը: Ես 9 տարեկան էի, 10 տարեկանում մենք պայմանագիր կնքեցինք Motown-ի հետ, իսկ 11 տարեկանում արդեն թողարկեցինք առաջին ձայնասկավառակը: Aquote2.png


Սթիվիի բացահայտումը և Motown-ի հետ վաղ ձայնագրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայտնի երաժիշտների մեկը, ով լսել է փոքրիկ Սթիվիին, եղել է Ռոննի Ուայթը՝ The Miracles խմբից։[20] Կազմակերպվել էր լսել Սթիվին «Motown» ընկերության գլխավոր տնօրեն Բերրի Գորդիի կողմից, ով հիացած էր փոքրիկ կատարողի ակնառու երաժշտականությունից և ստորագրել առաջին պայմանագիր 11-ամյա տղայի հետ։ Ըստ լեգենդի՝ Գորդին տղային լսելուց հետո ասել է. «Դու իսկական հրաշք ես, ես քեզ խորհուրդ եմ տալիս վերցնել հենց այդ մականունը»: Պայմանագիրը ստորագրելուց առաջ պրոդյուսեր Կլարենս Փոլը հայտարարել է, որ Սթիվին աշխարհի 8-րդ հրաշալիքն է։ Այստեղից էլ ծագել է երաժշտի մականունը՝ հրաշք-Սթիվի կամ Սթիվի Ուանդեր, ավելի ճիշտ՝ այն ժամանակ դեռ «փոքրիկ Սթիվի Ուանդեր»: 1961 թվականի վերջին նա անում է իր առաջին ձայնագրությունները՝ «I Call It Pretty Music, But the Old People Call It the Blues» սինգլը, իսկ 1962 թվականին թողարկում է երկու ալբոմ՝ «The Jazz Soul of Little Stevie» և «Tribute to Uncle Ray», որոնց հիմքում գործիքային ստեղծագործություններ են՝ շրթհարմոնի երկար սոլոյով և հարվածային գործիքներով։ Չնայած տղայի զարմացնող տաղանդին՝ նրա առաջին ձայնասկավառակները առանձնապես հաջողություն չունեցան։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվի Ուանդերի սկավառակագրությունը իր մեջ ներառում է 23 ստուդիային ալբոմեր, երեք սաունդթրեքր, 4 համերգային ալբոմներ, 10 հավաքածուներ, 1 բոքս-սեթ և 98 երգ։ 4 ալբոմներ ( Innervisions (1973, 23-րդ հորիզոնական), Songs in the Key of Life (1976, 56-րդ հորիզոնական), Talking Book (1972, 90-րդ հորիզոնական) и Music of My Mind (1972, 284-րդ հորիզոնական)) ներառվում են «բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների» մեջ՝ ըստ Rolling Stone ամսագրի։[21]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118771280 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de
  5. https://en.wikipedia.org/wiki/Stevie_Wonder
  6. https://www.allmusic.com/artist/stevie-wonder-mn0000622805/biography
  7. 7,0 7,1 http://www.svoboda.org/content/article/259034.html
  8. 8,0 8,1 8,2 http://www.grammy.com/nominees/search?artist=stevie+Wonder&title=&year=All&genre=All
  9. 9,0 9,1 http://www.gzt.ru/topnews/health/-novyi-vzglyad-na-veschi-/57717.html
  10. http://jazz-jazz.ru/?category=about_artists&altname=stevie_wonder
  11. http://echo.msk.ru/programs/deniok/679352-echo/
  12. 12,0 12,1 https://archive.is/20120908072628/www.rbcdaily.ru/2007/08/06/lifestyle/286120
  13. http://tvkultura.ru/
  14. http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/7909915.stm
  15. http://rockhall.com/inductees/
  16. http://www.svoboda.org/content/transcript/258856.html
  17. Սթիվիի պատմությունը, չարտեր և երգեր
  18. CNN
  19. CNN նորություններ
  20. Սթիվի Ուանդերի գործունեությունը արժանանում է պարգևատրման
  21. 500 լավագույն ալբոմներն ըստ Rolling Stone-ի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]