Լոբստեր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լոբստեր
The Lobster
The Lobster.jpg
Երկիր Flag of Greece.svg Հունաստան
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of France.svg Ֆրանսիա
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Ժանր ֆանտաստիկ ֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն և հակաուտոպիական ֆիլմ
Թվական 2015, ապրիլի 14, 2016 և հունիսի 23, 2016[1][2]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Յորգոս Լանտիմոս
Սցենարի հեղինակ Յորգոս Լանտիմոս և Efthimis Filippou
Դերակատարներ Քոլին Ֆարել, Ռեյչել Ուայզ, Բեն Ուիշոու, Լեա Սեյդու, Ջոն Ք. Ռայլի, Էշլի Ջենսեն, Օլիվիա Կոլման, Jessica Barden, Roger Ashton-Griffiths, Michael Smiley, Արիանա Լաբեդ, Angeliki Papoulia, Ewen MacIntosh և Seána Kerslake[3]
Օպերատոր Thimios Bakatakis
Մոնտաժ Յորգոս Մավրոպսարիդիս
Տևողություն 109 րոպե
Պաշտոնական կայքէջ
The Lobster Վիքիպահեստում

Լոբստեր, 2015 թվականի աբսուրդիստական ժանրի, դիստոպիական դրամատիկ կատակերգություն[4][5]։ Ֆիլմը գրվել է Յորգոս Լանտիմոսի և Էֆթիմիս Ֆիլիպույի կողմից և համատեղ նկարահանվել Սեսի Դեմփսիի, Էդ Գուինիի և Լի Մագիդեյի։ Ֆիլմի գլխավոր ռեժիսորն է Յորգոս Լանթիմուսը։ Գլխավոր դերերում են Քոլին Ֆարելը և Ռաքել Ուեյզըը։ Ֆիլմը Իռլանդիայի, Միացյալ Թագավորությունների, Հունաստանի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների միջազագյին համատեղ համագործակցություն է։ 2015 թվականի Կաննի կինոփառատոն ժամանակ այն ընտրվեց պայքարելու «ոսկե արմավենու ճյուղի» համար և հաղթեց «Ժյուրիի մրցանակ»։ Այն Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ ներկայացվել է հատուկ ցուցադրությունների բաժնում[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի հյուրանոցում ապրում են միայնակ կանայք ու տղամարդիկ, ովքեր, 45 օրվա ընթացքում իրենց զույգին չգտնելու դեպքում, դառնում են կենդանիներ, ընդ որում իրենք են ընտրում, թե ինչ կենդանի են ուզում դառնալ։ Գլխավոր հերոսը՝ Դեյվիդը ցանկանում է լոբստեր դառնալ, քանի որ սիրում է նրանց կյանքի ցիկլը, ինչպես նաև՝ ծովը։ Հյուրանոցն ունի իր կանոններն ու արարողությունները։ Որոշ իրադարձություններից հետո Դեյվիդը փախչում է հյուրանոցից և միանում միայնակների մի խմբին, որոնք արգելում են ցանկացած ռոմանտիկ հարաբերություններ։ Բայց Դեյվիդը և միայնակներից մեկը սիրահարվում են և սկսվում է նրանց գաղտնի ռոմանտիկ հարաբերություններ։ Պարզելով այս ամենը՝ նրանց առաջնորդը կուրացնում է ազջկան՝ խաբելով, որ նրան տարել է հիվանդանոց՝ բուժելու կարճատեսությունը։ Դեյվիդը նրանց առաջնորդին, որին դանակահարել էր իր կուրացված սիրեցյալը, նետում է փոսը, որպեսզի շները հոշոտեն։ Դեյվիդը աղջկան խոստանում է, որ ինքն էլ կկուրանա, որպեսզի նրանք նման լինեն։ Ռեստորանում Դեյվիդը իր հետ վերցնում է դանակն ու գնում զուգարան՝ ինքն իրեն կուրացնելու, իսկ աղջիկը նստած նրան է սպասում։ Այսպիսով ֆիլմն ավարտվում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Kinopolis — 1905.
  3. ČSFD — 2001.
  4. Hutchinson Sean։ «'The Lobster' Is an Absurd Dystopian Wonderwork on Love»։ Inverse։ Վերցված է 14 June 2016 
  5. Vishnevetsky Ignatiy։ «Yorgos Lanthimos’ absurdist dystopia is the best of Cannes so far»։ A.V. Club։ Onion Inc.։ Վերցված է 14 June 2016 
  6. «Toronto to open with 'Demolition'; world premieres for 'Trumbo', 'The Program'»։ ScreenDaily։ 28 July 2015։ Վերցված է 28 July 2015 
  7. «Giorgos Lanthimos’ Lobster reveals first pictures»։ Variety։ 13 May 2014։ Վերցված է 30 June 2014