Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | դրամա |
Թեմա | սերիական մարդասպան և մահապատիժ |
Հիմք | Օծանելիք |
Թվական | 2006 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոմ Տիկվեր |
Պրոդյուսեր | Բերնտ Այխինգեր |
Սցենարի հեղինակ | Էնդրյու Բիրկին Բերնտ Այխինգեր Թոմ Տիկվեր |
Դերակատարներ | Բեն Ուիշոու |
Օպերատոր | Ֆրանկ Գրիբե |
Երաժշտություն | Թոմ Տիկվեր |
Մոնտաժ | Ալեքսանդր Բեռներ |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Նկարահանման վայր | Փարիզ, Բարսելոնա, Գերմանիա և Իսպանիա |
Կինոընկերություն | Constantin Film |
Տևողություն | 147 րոպե |
Բյուջե | 50,000,000 € ($60 միլիոն) |
Շահույթ | 132,180,323 $ |
Պաշտոնական կայքէջ | |
Perfume: The Story of a Murderer Վիքիպահեստում |
Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը (գերմ.՝ Das Parfum – Die Geschichte eines Mörders), 2006 թ. նկարահանված գերմանական թրիլեր՝ Պատրիկ Զյուսքինդի Օծանելիք (վեպ) վեպի հիման վրա։ Ֆիլմի բյուջեն 50 միլիոն եվրո է, և այն համարվում է գերմանական ամենաթանկ ֆիմը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
18-րդ դարի Փարիզում ծնվում է Ժան-Բատիստ Գրենույը։ Նա մեծանում է՝ ունենալով գերմարդկային հոտառության զգացում։ Գրենույը ցանկանում էր միայն պահպանել կնոջ բուրմունքը։ Մի անգամ նա զարմացնում է իտալացի օծանելիքագործ Ջուզեպպե Բալդինիին՝ իր հոտառությամբ կարողանալով գտնել մի օծանելիքի բաղադրությունը։ Բալդինին նրան վերցնում է իր մոտ և սովորեցնում, որ ցանկացած օծանելիք կազմված է տասներկու հոտից և հնարավոր տասներեքերորդից։ Սակայն Գրենույը հայտնաբերում է, որ Բալդինիի սովորեցրած մեթոդը չի կարող պահպանել մարդու հոտը և մեկնում է Գրասս։ Այստեղ նա աշխատանք է գտնում Մադամ Արնուլֆիի և Դոմենիկ Դրյուոի մոտ։ Գրասսում, օգտագործելով սառը անֆյուրաժի մեթոդը մի մարմնավաճառի վրա, նա կարողանում է պահպանել նրա բույրը։ Այդպես նա սկսում է մեկը մյուսի հետևից սպանել տասներկու կանանց և պահպանում նրանց հոտը, որպեսզի ստեղծի այնպիսի օծանելիք, որը կարող է հնազանդեցնել, ստիպել սիրահարվել ամբոխին։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
Բեն Ուիշոու | Ժան-Բատիստ Գրենույ |
Դասթին Հոֆման | Ջուզեպպե Բալդինի |
Ալան Ռիքման | Էնթոնի Ռիչիս |
Ռեյչել Հերդ-Վուդ | Լաուրա |
Սարա Ֆորեստիե | Ժաննա |
Կորինա Խարֆուխ | մադամ Առնուլֆի |
Պոլ Բերոնդո | Դոմենիկ Դրյուո |
Ալվարո Ռոկ | Գրենույը 5 տարեկանում |
Ֆրանկ Լեֆեվր | Գրենույը 12 տարեկանում |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պարֆյումեր` մի մարդասպանի պատմությունը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Տոմ Տիկվերի հարցազրույցը ComingSoon.Net կայքին (անգլ.)
- Բեն Ուիշոուի հարցազրույցը ComingSoon.Net կայքին (անգլ.)