Սերիական մարդասպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սերիական մարդասպան, մարդ, որը մեկ ամսից ավել տարանջատված ժամանակահատվածում կատարել է մի քանի քրեական սպանություններ («Սառեցման ժամանակաշրջան»)[1][2]: Զոհերի հստակ քանակը, որը կհանդիսանա ամենափոքրը, տարբեր է: Որոշների կարծիքով՝ հանցագործին սերիական որակավորելու համար նա պետք է կատարած լինի առնվազն երեք մարդասպանություն[3][4]: Միևնույն ժամանակ, օրինակ ՀԴԲ-ն ուշադրություն չի դարձնում «Երեք և ավելի» չափանիշներին և որոշում է սերիականությունը ըստ «Երկու կամ ավել մարդասպանությունների, կատարված որպես առանձին դեպքեր, հաճախ, բայց ոչ միշտ կատարված միայնակ-չարամիտների կողմից» կամ, ներառյալ էության բնութագրերը, ամենաքիչը երկու մարդասպանություն[2][5]:

Սերիական մարդասպանների համար որպես մոտիվացիա ծառայում է իր շեղված ցանկությունները բավարարելու պաթոլոգիական ձգտումը[1][2]: Շատ սերիական մարդասպաններ իրենց զոհերի հետ ունեն սեռական կապեր[6], բայց ՀԴԲ-ն նշում է, որ նոր սերիական մարդասպանի ի հայտ գալու պատճառ կարող են հանդիսանալ՝ զայրույթը, հոգեշարժային արթնացումը, ֆինանսական շահույթը կամ ուշադրության պակասը[5]: Մարդասպանությունները կարող են լինել ինքնակամ կամպատրաստված, ինչպես նաև զոհերը կարող են ունենալ ընդհանրություններ՝ ռասա, սեռ, տարիք և այլն[7]:

Սերիական մարդապպանները նույնը չեն, քանի որ վերջինս կատարում է իր հանցագործությունները կարճ ժամանակահատվածում՝ երկու կամ ավելի վայրերում, առանց որևէ ընդմիջման: Սակայն անընդհատ շարունակական մարդասպանությունների դեպքերը շաբաթների և ամիսների («Սառեցման ժամանակաշրջան») կամ «նորմալ կյանքի վերադառնալու» ընթացքում որոշ մասնագետների հնարավորություն տվեցին «սերիական-մասսայական մարդասպանին» խառը բազմակողմանի կարծիքներ տալու համար[8]:

Տարանջատում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սերիական մարդասպան» տերմինը հայտնվել է XIX դարի վերջին և առաջին անգամ օգտագործվել է Հենրի Հոլմսի անհատականությունը բնութագրելու համար: Անգելերն լեզվում «սերիական մարդասպան» տերմինը գիտական շրջանառության մեջ մտավ 1970-ական թվականներին ՀԴԲ-ի հատուկ գործակալ Ռոբերտ Ռասլերի կողմից: Էն Ռուլը հաստատում է, որ «սերիական մարդասպանություն» արտահայտությունը առաջարկվել է հետախույզ Փիրս Բրուքսի կողմից Լոս Անջելեեսի ոստիկանության դեպարտամենտից, որը հանդիսանում է քրեագործներին-բռնաբարողներին պահելու ծրագրի ստեղծողը[9]։ Քրեագիտության արդարադատության պատամաբան Փիթեր Վրանսկին իր հերթին նշում է, որ մինչ Մեծ Բրիտանիայի Բրեշմիլիայի ոստիկանական ակադեմիայի պատերի ներսում 1974 թվականին Ռեսլերի «սերիական մարդասպանություն» արտահայտության օգտագործումը՝ իրավաբանական առումով, «սերիական չարագործ» (անգլ.՝ serial murderer) և «սերիական չարագործություն» (անգլ.՝ serial murder) տերմինները հանդիպել են դեռևս 1966 թվականին Ջոն Բրոֆի «Սպանության իմաստը» (անգլ.՝ The Meaning of Murder) գրքում։ Բացի այդ Վրոնսկին նշում է նաև այն, որ «սերիական մարդասպան» տերմինը կա նաև Էն Ռուլի «Անծանոթը իմ ետևում» գրքում[10] (անգլ.՝ The Stranger Beside Me), Թեդա Բանդիի մասին, որը լույս է տեսել 1980 թվականին, երբ այդ հասկացությունը դեռ այդքան էլ լավ հայտնի չէր[11]։ Վրոնսկին նաև ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ առաջին անգամ «սերիական մարդասպան» տերմինը լայն խոսակցական շրջանառության մեջ մտել է այդ բառը «New York Times» ամսագրում 1981 թվականի ապրիլին օգտագործելուց հետո, որով նրանք բնութագրել են սերիական մարդասպան Ուեյն Ուլիյամսին[12]։ Հետագայում 1980-ականների կեսերի ընթացքում «New York Times»-ը այն օգտագործել է ավելի քան 233 դեպքերում, բայց 1990-ականների կեսերին այն 2,514 անգամ ավելի շատացավ այլ ազգային թերթերում[12]։ Գերմաներեն լեզվում այդ հասկացությունը հայտնվել է Գերմանիայի բարձրագույն օրինապահ Էրնստ Գեննատի ստեղծած համակարգի ակտիվ գործունեության շնորհիվ, որը անվանել է Պետեր Կյուրտենին սերիական մարդասպան՝ (գերմ.՝ serienmörder)

Սերիական մարդասպաններից տարանջատում են՝

  • վարձու մարդասպանությունները
  • արարողակարգային մարդասպանությունները
  • պատերազմական իրավիճակներում կատարված մարդասպանությունները
  • մասսայական մարդասպանություններ՝ կատարված կարճ ժամանակահատվածում, աֆեքտի կամ այլ պատճառների պատճառով (ահաբեկչական գործողություններ, դպրոցական հրաձգություններ)
  • մարդասպանություններ վեճի, գողության, թալանի, խաբեության նպատակով (այդ դեպքում խոսքը սերիական թալանչու, ավազակի կամ ասպատակիչի մասին է)[13]։

Գիտական տվյալներ և փորձագետների կարծիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետախուզությունների մեծ մասը ցույց են տալիս, որ մոլագար-մարդասպանը ձևավոևվում է դեռ վաղ հասակում։ Սադիստական շեղումները ի հայտ են գալիս դեռևս մանուկ հասակում, քանի որ դաժանությունը գալիս է ոչ միայն ընտանիքի ոչ բարիդրացիական հարաբերություններիցմ այլ նաև գենետիկական նախահակվածությունից[14]։ Բժիշկները և քրեագետները միակարծիք են, որ այն անհատները, որոնք ունեն ոչ դիմացկուն հոգեկան կառուցվածք, արտահայտում են իրենց ագրեսիան գարնանը և աշնանը, իսկ հանցագործությունները կատարում են հատկապես տաք եղանակներին[15][16], դրանով իսկ նաև մելագարներին է հատուկ դառնում եղանակից կախված սպանությունները, երբ նրանք ակտիվացնում են իրենց գործունեությունը[15]։

Քրեական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում սերիական մարդասպանների ճնշող մեծամասնությունը տղամարդկանց շրջանում եղել են սպիտակամորթ (73 %) և հաժախ հանդիսացել են ներքին խավի ներկայացուցիչներ[17]։

Վերջին տարիներին Ռուսաստանում հանդիպել են սեքսուալ շեղումներով մոլագարների քանակի աճ։ Այսպես մինչև 1998 թվականը միջին հաշվով սերիական մարդասպանություններին բերվել է 20-27 դեպք մեկ տարում։ 2002 թվականին արդեն կար 205 դեպք, իսկ 2003 թվականին 350[18]։

Սակայն պետք է է նշել, որ 2003 թվականին Մոսկվայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում կարճ ժամանակահատվածում, երկու ամսվա ընթացքում, օրինապահ մարմինները գրանցել են տասնյակից ավել բռնաբարված կանանց մահեր, ինչը լայն արձագանքներ ստացավ լրատվամիջոցներում։ NEWSru.com-ում խոսվել է մարդասպանությունների «սերիականության» մասին՝ նմանության պատճառով[19]։ Իր հերթին օրինապահ մարմինների հայտնի դեմքերը գնահատել են թերթերի այդպիսի տեսակները գնահատել են որպես աժիոտաժ և խուլիգանություն, և վերջապես ներքին գործերի նախարար՝ Բորիս Գրիզլովը վերջնականապես մերժեց մոսկովյան մոլագարի մասին վարկածը[20]։ Նաև 2003 թվականին համաժողով տեղի ունեցավ Ներքին գործերի նախարարությունում, որի արդյունքում որոշվեց փակել սերիական մարդասպանություններին հասանելիությունը։

Խորհրդային միության առաջին սերիական մարդասպանը համարվում է Վասիլի Կոմարովը[21]։ ԽՍՀՄ-ի գոյության ողջ ժամանակահատվածում եղել է մի քանի տասնյակ սերիական մոլագար-մարդասպաններ։ Սակայն նրանց գոյությունը դարձել է մասսայական քննարման պատճառ խորհրդայի հասարակության շրջանակներում կամ երկրի հրատարակության առարկա, մասսայական տեղեկատվության մեջ[22]։ Բացի այդ դա չի ժխտում այն փաստը, որ 74 տարվա ընթացքում խորհրդային միության տարիներին սերիական մարդասպանների քանակը ավելի քիչ էր քան վերջին 24 տարում։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին (վերակառուցում) սոցիալ-տնտեսական ցնցումների ժամանակ սերիական մարդասպանների քանակը կտրուկ աճեց, հավասարապես աճեց նաև նրանց զոհերի թիվը[22]։

Ավելի անբարենպաստ էր սերիական մոլագար-մարդասպանների հետ հարաբերություննը Ռոստովի շրջանում[23] և Մոսկվայում[24]։

Սերիական մարդասպանների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տարածքի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տեղային»՝ հանցագործությունները կատարվում են նախօրոք որոշված և հստակ վայրում, որոնք կապված են աշխատանքի կամ բնակության վայրի հետ[25]։ Այդ տիպին են պատկանում Ջեֆրի Դամերը, Ռոբերտ Բերդելան, Դենիս Նիլսենը, Ջեն Գեյսին[25]։
  • «Թափառաշրջիկ»՝ զոհերի վրա որսը կատարվում է մի բնակության վայրից մյուսը տեղաշարժվելով[25]։ Օրինակ՝ Թեդ Բանդին, որը թողնում էր արյունոտ հետք հինգ քայլ հետո[25]։

Ըստ մոտիվի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փառասերներ» («ձառքի որսորդներ», «Բռնապետներ»)՝ հիմնական մոտիվը իր գերակայությունը անօգնական զոհի նկատմամբ ցուցադրելն է, սեփական թերակատարությունը հերքելու ձգտում[25]։ Տիպիկ մարդասպան-փառասերները՝ Բոբ Բերդելա, Դևիդ Բերկովիչ, Արտյոմ Անուֆրիև, Ալեքսանդր Սպեսիվյացև։
  • «Տառփասերներ» (Գեդոնիսնտներ)՝ կատարում են մարդասպանություններ սեռական հաճույքներ կամ հաճույք ստանալու համար[25]։ Օրինակներ՝ Ջեֆրի Դամեր, Ջոն Գեյսի, Փիթեր Սաթքլիֆ, Անդրեյ Չիկատիլո։
  • «Ցնորատեսներ»՝ հոգեկան հիվանդներ (հաճախտանջվում են պարանոիդ շիզոֆրենիային) մարդաասպաններ կլինկական խաբեությամբ և հալյությունացիաներով[25]։ Դասական օրինակ են՝ շիզոֆրենիկները՝ Հերբերտ Մալլին, որը Կալիֆոռնիայում սպանել էր 13 մարդու այն բանի համար, որպեսզի կանխի երկրաշարժը (նրան այդպես հրամայել էին «ձայները», որոնք նա լսել էր) և Ռիչարդ Չեյզը ոց խմել էր իր զոհերի արյունը։
  • «Առաքյալներ»՝ մարդասպաններ, որոնք կարծում էին որ իրենք վրիժառուներ են կամ դատավորներ, որոնք մաքրում էին հասարակությունը «կեղտերից»՝ մարմնավաճառներից, նույնասեռականներից, այլ ռասսային պատկանող մարդկանցից և այլն[25]։ Օրինակ՝ Ջեք Մորթոտողը, Ջոզեֆ Փոլ Ֆրանկլինը, Ջոն Բանթինգը, Սերգեյ Ռյախովսկին, Արտյոմ Անուֆրիևը, Ժոզեֆ Քրիստոֆեր։
  • «Հանիբալներ»՝ մարդասպաններ, որոնք կատարում են մարդասպանություն մահացածի սնունդը որպես սնունդ օգտագործելու համար[25]։ Օրինակներ՝ Ալեքսեյ Սուքլեթին, Յոհանես Անդրեաս Հաննի, Նիկոլայ Ջումագալիև, Դորանհել Վարգաս, Սթիվեն Գրիֆիթսը։ Հանիբալիզմի ակտեր նաև կատարում են նաև սերիական մարդասպանները, այդ թվում նաև «փառասերները» (պարծենկոտները) և «գեդոնիստները» (Չիկատիլո)։ Հանդպում են սերիական մարդասպաններ, որոնք միանգամից չեն կատար հանիբալիզմի ակտեր, բայց ունեցել են ֆետիշիզմ զոհի օրգաններում (Վլադիմիր Մուխանկին) կամ նրանց հագուստից առարկաներ (Անատոլի Սլիվկո, Յուրի Ցյուման)։

Նաև սերիական մարդասպանություններ կարող են կատարվել սեռական տխրության ժամանակ՝ պեդոֆիլիա, նեկրոֆիլիա, հերոնտոֆիլա և այլն։ Հոգեբույժ-քրեագետ Միխաիլ Վինոգրադովայի կարծիքով, նույնիսկ այն դեպքում, երբ սերիական մարդասպանը չի կատարում բռնաբարություն, դեպքերի մածամասնության ժամանակ նա կատարում է սպանություններ սեռական ցանկությունները բավարարելու համար[26]։ Հանդիպում են դեպքեր, երբ սերիական մարդասպանը որպես զոհ ընտրում է երեխաների կամ ծերերի, կամ բռնաբարում է նրանց դիակները եզակի դեպքերում (օրինակ՝ սերիական մարդասպան Անդրեյ Եսեյևը, մի անգամ կատարելով թոշակառուի սպանություն, որոշ զոհերի նա հետմահու բռնաբարել է)։ Հիմնականում սերիական մարդասպաններին շատ հազվադեպ կարելի է դասել մեկ տիպի։

Դպրոցի որոշ քրեագետներ հետաքննել են բազմաքանակ սպանություններ որպես սերիական միայն այն դեպքում, եթե նրանք կատարվել են սեռական մոտիվներով (սեռական սպանություններ), այդ իսկ պատճառով այդպիսի մարդասպաններին, օրինակ՝ Դևիդ Բերկովիչին չեն համարում «իրական» սերիական մարդասպաններ։

Ըստ մեթոդի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կազմակերպված՝ (հաշվեհարդարային) սերիական մարդասպաներ, որոնք ունեին գործողությունների հստակ ծրագիր՝ զոհին հետևելու և սպանելու համար։ Եթե ծրագիրը վրիպակ է տալիս, նրանք կարող են հետաձգել դրա կատարումը, այիսնքն՝ պահել իրենց ցանկությունները վերահսկողության տակ։ Ջանում են ծածկել բոլոր հանցանշանները, որոնք կարող են հանգեցնել նրանց բռնվելուն։ Կրում են «նորմալության դիմակ», ունեն միջին կամ նույնօսկ բարձր ինտելեկտ, շատ լավ ադապտացված են սոցիումում, բայց ունեն անձի խորը խանգարումներ[27]։ Օրինակ՝ Անատոլի Սլիվկո։
  • Կազմալուծվածներ՝ (իմպուլսիվայիններ)  մարդասպաններ, որոնք խորը հոգեկան հիվանդություն ունեն կամ մտավոր հետամնացություն։ Հատուկ չեն հետևում իրենց զոհերին, չեն «աշխատում» նրանց հետ (չեն գայթակղում), սպանում են «առաջին պատահածին»։ Չեն փորձում թաքցնել հանցանշանները և դիկաը։ Սոցիալապես ցածր ադապտացված են որպես կանոն, գործազուրկ են կամ կատարում են այնպիսի աշխատանք, որը չի պահանջում բարձր մասնագիտացում և շփում մարդկանց հետ[28]։ Դասական օրինակ է Ռիչարդ Չեյզը[29]։

Բացի այդ, ՀԴԲ-ի դասակարգումը տարբերակում է «սերիական» մարդասպաններին «մոլիներից», կամ «շղթայաձևերից» (անգլ.՝ spree killer), այսինքն կատարում են մարդասպանություններ հարաբերական շարունակական ժամանակի ընթացքում, որը կարող է հաշվարկված լինել ժամերով և օրերով, տարբեր վայրերում, առանց էմոցիոնալ սառեցումների։ Դասական «մոլի» մարդասպան է՝ Չարլզ Սթարքվեզերը[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Holmes, 1998b, էջ 9 "One of the most famous [geographically stable] serial killers is Wayne Williams. He was convicted of only two killings. However, his probable involvement in more than 30 killings of young black males in Atlanta qualifies him for classification as a geographically stable serial killer"
  2. 2,0 2,1 2,2 Burkhalter Chmelir, 2003, էջ 1
  3. Holmes, 2010, էջ 39
  4. Reavill, 2007, էջ 228 "With only two confirmed kills, Ed Gein did not technically qualify as a serial killer (the traditional minimum requirement was three), but that did not deny him immediate entry into the pantheon of folk"
  5. 5,0 5,1 Morton, 2005, էջ 4, 9
  6. Geberth, 1995, "The base population was 387 serial murderers, who killed (under various motivations), three or more persons over a period of time with cooling-off periods between the events. The author identified 232 male serial murderers who violated their victims sexually."
  7. Scott, Shirley Lynn What Makes Serial Killers Tick? // Կաղապար:Нп3.
  8. Vronsky, 2004, էջ 223
  9. Rule, 2004, էջ 225
  10. «Перевод книги Энн Рул «Незнакомец рядом со мной» — стр. 1 — Маньяки и серийные убийцы — Криминальное чтиво»։ www.truecrime.guru։ Վերցված է 2018-09-11 
  11. Vronsky, 2004
  12. 12,0 12,1 Vronsky, 2014
  13. «Социализм не порождает преступности…». (серийная преступность в СССР: попытка историко-криминалистического анализа) «Можно ли представить Эдмунда Кемпера, с телевизором, прихваченным из дома жертвы для продажи? Или Гэри Риджуэя? Или Андрея Чикатило? Или Анатолия Сливко? Нет, конечно! Потому что эти убийцы руководствовались в своих действиях совсем иными мотивами, нежели тот, который гнал на преступления сквалыгу Ионесяна. Именно поэтому нет никаких оснований зачислять последнего в ряды серийных убийц. Те же, кто это делает, просто не понимают сути явления, скрывающегося за словосочетанием „серийная преступность“. Формальное убийство нескольких людей в схожей манере вовсе не даёт оснований называть преступника „серийным убийцей“. Эдак придётся считать таковыми и бандитов, и террористов».
  14. Feresin, 30.10.2009
  15. 15,0 15,1 Как действуют маньяки, совершая свои преступления? // Moscow-Live. — 17.07.2008.
  16. Harry J Enten։ «Are heatwaves a hotbed for crime?»։ Opinion (անգլերեն)։ The Guardian 
  17. Why Most Serial Killers Are White Men // La Griffe du Lion. — 2007. — Т. 9. — № 2.
  18. Александр Андрюхин О том, что Пичушкин маньяк, знали даже его соседи // Известия, 11.01.2008
  19. Николай Куликов не исключает версию о том, что в Москве орудует маньяк // NEWSru.com, 06.08.2003
  20. Трём девушкам удалось отбиться от московского маньяка-душителя. (Показания) // NEWSru.com, 23.07.2003
  21. Нехамкин, Сергей. (2008-05-29)։ ««Упаковщик»»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-28-ին 
  22. 22,0 22,1 Карпенко, Андрей. (1995)։ ««Дело Головкина». Документальный фильм из цикла «Криминальная Россия»»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-28-ին։ Վերցված է 2010-6-27 
  23. Карпенко, Андрей. (2000)։ ««Охотники на маньяков». Документальный фильм из цикла «Криминальная Россия»»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-28-ին։ Վերցված է 2010-6-27 
  24. Карпенко, Андрей. (2001)։ ««Домодедовский упырь». Документальный фильм из цикла «Криминальная Россия»»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-28-ին։ Վերցված է 2010-6-27 
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 25,7 25,8 25,9 Образцов, Богомолова, 2002
  26. Михаил Виноградов«Психиатр-криминалист Михаил Виноградов: «Есть люди, которые рождаются, чтобы убивать»»։ Известия։ Վերցված է 2019-6-3 
  27. Масалов, 2007, էջ 10—11
  28. Масалов, 2007, էջ 11—12
  29. Масалов, 2007, էջ 12

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]