Սառա Ֆորեստիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Ֆորեստիե
ֆր.՝ Sara Forestier
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1986(1986-10-04)[1][2] (36 տարեկան)
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[3]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՖլորան դասընթացներ
Մասնագիտությունդերասանուհի, աուդիոգրքեր կարդացող, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Sara Forestier Վիքիպահեստում

Սառա Ֆորեստիե (ֆր.՝ Sara Forestierհոկտեմբերի 4, 1986(1986-10-04)[1][2], Կոպենհագեն, Դանիա[3]), ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ, «Սեզար» կինոմրցանակի դափնեկիր 2005 թվականին «Լավագույն երիտասարդ դերասանուհի» («Խուսափանք» ֆիլմ) անվանակարգում և 2011 թվականին «Լավագույն կանացի դերը» («Մարդկանց անուններ» ֆիլմ) անվանակարգում: Նրա ռեժիսորական և սցենարական դեբյուտը դարձել է «Մ» ֆիլմը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Ֆորեստիեն ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 4-ին Ֆրանսիայում: Դերասանական կարիերան սկսել է տասնհինգ տարեկան հասակում` «Լյուբայի ուրվականները» ֆիլմում փոքրիկ դեր կերտելով: Նա հայտնի է դարձել Աբդելատիֆ Քեշիշի «Խուսափանք» («Խուսափում») ֆիլմում Լիդիայի կերտած դերով: Ֆիլմը էկրան է բարձրացել 2004 թվականին: Ավելի ուշ նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ինչքա՞ն դու արժես» (2005 թվական), «Դժոխքը», «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» (2006 թվական):

2010 թվականին Սառա Ֆորեստիեի մասնակցությամբ ցուցադրվել է երկու ֆիլմ ` «Գենսբուր. հերոսական կյանք», (այնտեղ նա հանդես է եկել երգչուհի Ֆրանս Գալլի դերով) և «Մարդկանց անուններ»:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 թվական ֆ Լյուբայի ուրվականները Les Fantômes de Louba Երկրորդ դուստր
2002 թվական ֆ Պատերազմ Փարիզում La Guerre à Paris
2003 թվական ֆ Մի քանի օր մեր միջև Quelques jours entre nous Էլիս
2003 թվական ֆ Խուսափանք L'esquive Լիդիա
2004 թվական ս Փաստաբանների միություն Avocats et Associés Ամելի Գարնիե
2004 թվական ֆ Երկու տարի անց էկրանում À cran, deux ans après Մարիոն
2005 թվական ֆ Հոսանք Les courants Անդրեա
2005 թվական ֆ Գեղեցիկ բաժանվելու արվեստ Un fil à la patte Վիվիան
2005 թվական ֆ Քաջություն սիրել Le Courage d'aimer Սալոմե
2005 թվական ֆ Ինչքա՞ն արժես Combien tu m'aimes ? Միգետ
2006 թվական ֆ Դժոխք Hell Հելլ
2006 թվական ֆ Աստերիքսը և վիկինգները Astérix et les Vikings Աբբա (հնչյունավորում)
2006 թվական ֆ Սեպտեմբերի մի քանի օր Quelques jours en septembre Օռլանդո
2006 թվական ֆ Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը Das Parfum. Die Geschichte eines Mörders Ժաննա
2007 թվական ֆ Ժան դը Լաֆոնտեն` ճակատագրի կանչը Jean de la Fontaine, le défi Պերետ
2007 թվական ֆ Յուրաքանչյուրին՝ իր կինոն Chacun son cinéma «Cinéma Erotique» դրվագը
2007 թվական ֆ Էնջի Angie
2008 թվական ֆ Une femme en miroir
2008 թվական ֆ Հին թշնամին Vieillesse ennemie աղջիկ
2008 թվական ֆ Սանդրին անձրևի տակ Sandrine nella pioggia Սանդրին
2009 թվական ս Երկրորդ ծնունդ Revivre Հաննա Գոլդենբերգ
2009 թվական ֆ Գրեթե ինչպես մարդիկ Humains Նադիա
2009 թվական ֆ Վայրի խոտեր Les Herbes folles Էլոդի
2009 թվական ֆ Վիկտոր Victor Էլիս
2009 թվական ֆ Redrum[4]
2010 թվական ֆ Գենսբուր. հերոսական կյանք Gainsbourg, vie héroïque Ֆրանս Գալլ
2010 թվական ֆ Մարդկանց անուններ Le Nom des gens Բահիա
2011 թվական ֆ Հիտլերը Հոլիվուդում HH, Hitler à Hollywood խաղում է ինքն իրեն
2012 թվական ֆ Գիշեր Une nuit Լոուրենս Դերեյ
2012 թվական ֆ Ծովահենային հեռուստատեսություն Télé Gaucho Կլարա
2013 թվական ֆ Իմ ըմբշամարտի պարապմունքները Mes séances de lutte Էլ
2013 թվական ֆ Սյուզան Suzanne Սյուզան Մերևսկի
2013 թվական ֆ Սերը` հիանալի հանցագործություն է L'amour est un crime parfait Աննի
2014 թվական մֆ Դեղին թռչունը Gus, petit oiseau, grand voyage Դելֆ (հնչյունավորում)
2015 թվական ֆ Երիտասարդ արյուն La Tête haute մայր
2016 թվական ֆ Primaire Ֆլորենս Մուտրե
2017 թվական ֆ Մ M Լիլա
2017 թվական ս Calls Լիզա Լարշե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  4. Sara Forestier : Filmographie — AlloCiné