Հերման Մելվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հերման Մելվիլ
Herman Melville.jpg
Ծնվել է օգոստոսի 1, 1819(1819-08-01)[1][2][3][4][5][6][7][8][9]
Ծննդավայր Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել է սեպտեմբերի 28, 1891(1891-09-28)[1][2][3][4][5][6][8][9] (72 տարեկանում)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10]
Մասնագիտություն ուսուցիչ, ծովագնաց, դասախոս, բանաստեղծ, գրող, վիպասան, ակնարկագիր և գրական քննադատ
Լեզու անգլերեն[2]
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
Կրթություն Օլբանի ակադեմիա
Գրական ուղղություններ ռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներ Մոբի Դիք
Պարգևներ National Book Award for Nonfiction
Ամուսին Elizabeth Knapp Melville
Herman Melville signature.svg
Herman Melville Վիքիպահեստում
Կինը՝ Էլիզաբեթը

Հերման Մելվիլ (անգլ.՝ Herman Melville, օգոստոսի 1, 1819(1819-08-01)[1][2][3][4][5][6][7][8][9], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 28, 1891(1891-09-28)[1][2][3][4][5][6][8][9], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10]), ամերիկացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1839—1944 թվականներին եղել է նավաստի։ «Թայփի» (1846) և «Օմու» (1847) վիպակներում ցույց է տվել բուրժուական քաղաքակրթության կործանարար ազդեցությունը Պոլինեզիայի բնակիչների վրա։ 1849 թվականին հրապարակել է «Ռեդբըն» կենսագրական վիպակը և «Մարդի» երգիծական այլաբանությունը։ 1851 թվականին ստեղծել է «Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը» (հայկական հրատարակչություն, 1979) սոցիալ-փիլիսոփայական, կիսաֆանտաստիկական վեպը։ Այնուհետև հրատարակել է «Պիեռ կամ Երկիմաստություններ» (1852) հոգեբանական վեպը, «Իզրայել Փոթըր» (1855) պատմական, «Խարդախը» (1857) երգիծական վիպակները, «Պատշգամբում արված պատմություններ» (1856) նովելների ժողովածուն։ Լույս է ընծայել նաև չափածո գործեր՝ «Բանաստեղծություններ պատերազմի մասին» (1866), «Քլարելը» (1876), «Ջոն Մարը» (1888), «Թիմոլեոնը» (1891)։ «Բիլլի Բադ» (1881, հրատարակություն 1924) վեպի սյուժեով գրվել է օպերա։ Ժամանակակիցներից չգնահատված և մոռացված Մելվիլը 20-րդ դարի 20-ական թվականներին ճանաչվել է ԱՄՆ-ի գրականության դասական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118580604 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 http://web.archive.org/web/20170323111531/http://jeugdliteratuur.org/auteurs/herman-melville
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Discogs — 2000.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 NooSFere
  10. 10,0 10,1 10,2 Мелвилл Герман // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 395 CC-BY-SA-icon-80x15.png