Մոբի Դիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Մոբի Դիք
Moby-Dick
Moby-Dick FE title page.jpg
Ենթավերնագիր or, The Whale
Հեղինակ Հերման Մելվիլ
Անվանվել է Moby-Dick
Տեսակ գրական ստեղծագործություն
Ժանր արկածային գրականություն, epic, nautical fiction և վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Captain Ahab, Մոբի Դիք, Իսմայել, Queequeg և Father Mapple
Ստեղծման տարեթիվ 1850
Նկարազարդող Ռոքուել Քենտ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակման տարեթիվ հոկտեմբերի 18, 1851
Moby Dick Վիքիպահեստում

Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը ամերիկացի հայտնի վիպասան Հերման Մելվիլի վեպն է որը լույս է տեսել 1851 թվականին, և համարվում է ամերիկյան վերածննդի ու ռոմանտիկ գրականության կենտրոնական գործերից մեկը։ Տպագրվելուց հետո վեպը վաճառվել է միայն 3,200 օրինակով և հեղինակին բերել է 1,200 դոլարի շահույթ սակայն հեղինակի վերջին տարիներին արդեն այն մոռացված էր և դուրս էր եկել տպագրությունից։ 20-րդ դարում, համենայն դեպս, վեպը սկսեց համարվել ամերիկյան գրականության լավագույն նմուշներից մեկը։ Ուիլյամ Ֆոլքները խոստովանել է, որ նա կցանակար լինել վեպի հեղինակը[1]։ Դեյվիդ Հերբերթ Լոուրենսը ասել է. «Երբևէ գրված ամենատարօրինակ և հրաշալի գրքերից մեկը», իսկ մեկ այլ անգամ Լոուրենսը նշել է. «ծովի մասին գրված լավագույն գիրքը»[2]։ «Անվանեք ինձ Իսմայել»ը գրականության մեջ ամենահայտնի տողերից մեկն է, որով էլ հենց սկսվում է վեպը[3]:

Մելվիլը իր վեպով ցանկանում էր արտահայտել չարի և բարու, աստծո գոյության, հասարակության տարբեր շերտերի և խառնվածքների տեր մարդկանց մասին իր մտքերը, սակայն վեպը մինչև քսաններորդ դարը համարվել է պարզապես արկածային գիրք։ Նվիրված լինելով Նաթանիել Հոթոռնին՝ «ի նշան իմ հիացմունքի նրա հանճարի հանդեպ», վեպը առաջին անգամ լույս է տեսել «Կետաձուկը» անվան ներքո 1851 թվականի հոկտեմբերին Լոնդոնում և կազմել է 927 էջ, և նույն թվականի նոյեմբերին արդեն «Մոբի Դիք» անվան տակ Նյու Յորքում արդեն ունենալով միայն 635 էջ։ Երկու հրատարակությունների մեջ եղել են հարյուրավոր տարբերություններ և Մելվիլը ստիպված է եղել շատ տեսարաններ այլ կերպ շարադրել։

Գիրքը ահռելի ազդեցություն է թողել քսաններորդ դարի մշակույթի վրա, վեպի հիման վրա նկարահանվել են մի քանի ֆիլմեր՝ առաջինը եղել է «Ծովահրեշը» անձայն ֆիլմը 1926 թվականին։

Վեպն առաջին անգամ հայերեն թարգմանվել և լույս է տեսել 1979 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Faulkner (1927)
  2. Lawrence (1923), 168
  3. Buell (2014), 367

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]