Մոբի Դիք
| Ենթավերնագիր | or, The Whale |
|---|---|
| Հեղինակ | Հերման Մելվիլ |
| Անվանվել է | Մոբի Դիք |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | Ծովային գրականություն և արկածային |
| Բնօրինակ լեզու | անգլերեն |
| Կերպար(ներ) | Captain Ahab?[2], Մոբի Դիք[2], Իսմայել[2], Queequeg?[2], Father Mapple? և Starbuck? |
| Ստեղծման տարեթիվ | 1850[3] |
| Երկիր | |
| Հրատարակման տարեթիվ | հոկտեմբերի 18, 1851 և նոյեմբերի 14, 1851 |
| Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/herman-melville/moby-dick |
Մոբի Դիք կամ Ճերմակ կետաձուկը (անգլ.՝ Moby-Dick; or, The Whale), ամերիկացի հայտնի վիպասան Հերման Մելվիլի վեպ։ Լույս է տեսել 1851 թվականին, համարվում է ամերիկյան վերածննդի ու ռոմանտիկ գրականության կենտրոնական գործերից մեկը։ Տպագրվելուց հետո վեպը վաճառվել է միայն 3,200 օրինակով և հեղինակին բերել է 1,200 դոլարի շահույթ, սակայն հեղինակի վերջին տարիներին արդեն այն մոռացված էր և դուրս էր եկել տպագրությունից։ 20-րդ դարում, համենայն դեպս, վեպը սկսեց համարվել ամերիկյան գրականության լավագույն նմուշներից մեկը։ Ուիլյամ Ֆոլքները խոստովանել է, որ ինքը կցանակար լինել վեպի հեղինակը[4]։ Դեյվիդ Հերբերթ Լոուրենսը ասել է, որ վեպը համարում է «երբևէ գրված ամենատարօրինակ և հրաշալի գրքերից մեկը», իսկ մեկ այլ անգամ Լոուրենսը նշել է, որ այն «ծովի մասին գրված լավագույն գիրքն է»[5]։ «Անվանեք ինձ Իսմայել»-ը գրականության մեջ ամենահայտնի տողերից մեկն է, որով էլ հենց սկսվում է վեպը[6]։
Մելվիլը իր վեպով ցանկանում էր արտահայտել չարի և բարու, աստծո գոյության, հասարակության տարբեր շերտերի և խառնվածքների տեր մարդկանց մասին իր մտքերը, սակայն վեպը մինչև քսաներորդ դարը համարվել է պարզապես արկածային գիրք։ Նվիրված լինելով Նաթանիել Հոթոռնին՝ «ի նշան իմ հիացմունքի նրա հանճարի հանդեպ», վեպը առաջին անգամ լույս է տեսել «Կետաձուկը» անվան ներքո 1851 թվականի հոկտեմբերին Լոնդոնում և կազմել է 927 էջ, և նույն թվականի նոյեմբերին՝ արդեն «Մոբի Դիք» անունով Նյու Յորքում՝ ունենալով միայն 635 էջ։ Երկու հրատարակությունների մեջ եղել են հարյուրավոր տարբերություններ, և Մելվիլը ստիպված է եղել շատ տեսարաններ այլ կերպ շարադրել։
Գիրքը ահռելի ազդեցություն է թողել քսաներորդ դարի մշակույթի վրա, վեպի հիման վրա նկարահանվել են մի քանի ֆիլմեր. առաջինը եղել է «Ծովահրեշը» համր ֆիլմը 1926 թվականին։
Հայերեն հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպն առաջին անգամ հայերեն թարգմանվել և լույս է տեսել 1979 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Moby Dick | Memory Beta, non-canon Star Trek Wiki | Fandom
- 1 2 3 4 Personality Database
- ↑ Tracking the versions of Moby–Dick
- ↑ Faulkner (1927)
- ↑ Lawrence (1923), 168
- ↑ Buell (2014), 367
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեջբերումներ Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը գրքից
- Մոբի Դիքը bookmark.am֊ում
- Մոբի Դիկ կամ Ճերմակ Կետաձուկը
- Մոբի Դիքը գուտենբերգի նախագծում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոբի Դիք» հոդվածին։ |
| ||||||||||||||||