Մարկիզյան կղզիներ (ֆր.՝ Îles Marquises), կղզեխումբԽաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում, Պոլինեզիայում։ Ֆրանսիական տիրույթ է («անդրծովյան տարածք»)։ Տարածությունը 1274 կմ2 է, բնակչությունը՝ 4, 8 հազար (1980), պոլինեզացիներ։ Վարչական կենտրոնը՝ Տաիոխաե։ Առավել խոշոր կղզիներ են Նուկուհիվան և Հիվա-Օան։ Բարձրությունը մինչև 1259 մետր է։ Ունեն հրաբխային ծագում։ Կազմված են բազալտներից, տուֆերից։ Կլիման արևադարձային է, պասսատային։ Տարածված են արևադարձային անտառներն ու թփուտային սավաննաները։ Կան կոկոսյան արմավենու, բամբակենու, բանանի, սուրճի պլանտացիաներ։ Զբաղվում են ձկնորսությամբ, մարգարիտի արդյունահանմամբ։ Զարգացած է զբոսաշրջությունը։ Հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ա․ Մենդանյա դե Նեյրան, 1595 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 323)։