Դանիացի աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Դանիացի աղջիկը
անգլ.՝ The Danish Girl
Դանիացի աղջիկը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom (3-5).svg Միացյալ Թագավորություն
Flag of Belgium.svg Բելգիա
Flag of Germany.svg Գերմանիա
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, վեպի մոտիվներով ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքԴանիացի աղջիկը
Թվական2015, հունվարի 7, 2016[1][2] և հունվարի 28, 2016[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմ Հուփեր[4][5][6][…]
ՊրոդյուսերԹոմ Հուփեր[7], Թիմ Բևան, Էրիկ Ֆելներ և Գեյլ Մատրաքս
Սցենարի հեղինակLucinda Coxon?
ԴերակատարներԷդի Ռեդմեյն[5][8][9][…], Ալիսյա Վիկանդեր[8][9][10], Մատիաս Շոնարտս[8][9], Բեն Ուիշոու[8][9][10], Սեբաստիան Կոխ[8][9], Էմբեր Հյորդ[8][9][10], Ադրիան Շիլլեր[11], Էմերալդ Ֆեննել[11], Claus Bue?[11], Փիփ Տոռենս[11], Nicholas Woodeson?[11], Philip Arditti?[11], Սոֆի Քենեդի Քլարկ[11], Holly Weston?[11] և Ռեբեկա Ռութ[11]
ՕպերատորԴեննի Քոհեն
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՄելանի Օլիվեր
Պատմվածքի վայրԴանիա
ԿինոընկերությունFocus Features և Working Title Films
Տևողություն120 ± 1 րոպե
Բյուջե15 000 000 $
Շահույթ64 191 523 $
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg The Danish Girl (film) Վիքիպահեստում

«Դանիացի աղջիկը» (անգլ.՝ The Danish Girl), ռեժիսոր Թոմ Հուփերի ֆիլմը առաջին մարդու մասին, որը վիրահատվել է՝ փոխելով իր սեռը։ Սցենարը ստեղծվել է 2000 թվականին Դևիդ Էբերսհոֆի կողմից գրած համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերը կատարել է բրիտանացի Էդի Ռեդմեյնը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 5-ին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ[12]։ Թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 27-ին[13]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունը տեղի է ունենում 1920-ական թվականներին Կոպենհագենում։ Նկարիչ Գերդա Վեգեները խնդրում է իր ամուսնուն՝ Էյներ Վեգեներին, բնորդ հանդիսանալ որպես կին մոդել։ Էյներին դուր է գալիս սեփական կանացի արտաքինը, և նա սկսում է ապրել Լիլի Էլբե անունով։ Այդ ամենի հետևանքով Էլբեն դառնում է առաջին մարդը, որը անցել է սեռի փոփոխման վիրահատական միջամտություն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015 թվականի փետրվարին[14] և տեղի են ունեցել Լոնդոնում, Բրյուսելում և Կոպենհագենում։

Մինչ նկարահանումները սկսելը Էդի Ռեդմեյնը երկու տարի անցկացրել է՝ ուսումնասիրելով տրանսսեքսուալ համայնքը։ «Երբեք չեմ իմացել, որ գենդերը և սեռականությունը կապված չեն միմյանց հետ։ Ես ապշել էի այդ վիճակագրությունից. տրանսսեքսուալ մարդկանց 41 %-ը կյանքն ավարտում է ինքնասպանությամբ»։ Դերի համար Ռեդմեյնը նիհարել է յոթ կիլոգրամով։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 81% վարկանիշ՝ հիմնված 32 կարծիքների վրա։ Metacritic կայքում ֆիլմը ստացել է 100-ից 65 միավոր՝ 10 քննադատների կարծիքի հիման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]