Գերդա Վեգեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Գերդա Վեգեներ
ֆր.՝ Gerda Wegener
Gerda Wegener.jpg
Ծնվել է մարտի 15, 1885(1885-03-15)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Hammelev, Norddjurs Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա, Դանիա
Վախճանվել է հուլիսի 28, 1940(1940-07-28)[7][4][5][6] (55 տարեկանում)
Մահվան վայր Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա, Դանիա
Քաղաքացիություն Flag of Denmark.svg Դանիա
Ֆրանսիա
Կրթություն Կոպենհագենի գեղարվեստի իգական դպրոց և Դանիայի Գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիա
Մասնագիտություն նկարչուհի, նկարազարդող և արվեստների գործիչ
Ժանր դիմապատկեր
Ուսուցիչ Charlotte Sode, Julie Meldahl և Viggo Johansen
Ամուսին Լիլի Էլբե
Gerda Wegener Վիքիպահեստում

Գերդա Վեգեներ (դան․՝ Gerda Wegener, իրական անունը՝ Գերդա Մարիա Ֆրեդերիկա Գոտլիբ (Gerda Marie Fredrikke Gottlieb), մարտի 15, 1885(1885-03-15)[1][2][3][4][5][6], Hammelev, Norddjurs Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա, Դանիա - հուլիսի 28, 1940(1940-07-28)[7][4][5][6], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա, Դանիա), դանիացի նկարչուհի։ Նրա նկարների հիմնական թեմաները դիմանկարներն են և էրոտիկ բնույթի՝ մասնավորապես լեսբուհիներ պատկերող նկարները, որտեղ արտացոլված կանացի կերպարները ար-դեկո և մոդեռն ոճի մեջ են։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերդա Գոտլիբը ծնվել է Յուտլանդիայի ծայրագավառում գտնվող Գրենո քաղաքի մոտակայքում ` Ֆրանսիայի գերմանալեզու տարածքներից գաղթած հուգենոտյան քահանայի ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո, 1902 թվականին նա տեղափոխվել է Կոպենհագեն` գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիայում սովորելու նպատակով։ Ուսանողական տարիներին Գերդան ծանոթացել է երիտասարդ նկարիչ Էյնար Վեգեների հետ, ով չորս տարով մեծ էր իրենից և 1904 թվականին ամուսնացել է նրա հետ՝ վերցնելով վերջինիս ազգանունը։ Կրթություն ստանալուց հետո, ամուսնու հետ ճանապարհորդել է Արևմտյան Եվրոպայում և 1912 թվականին վերջնականապես հաստատվել են Փարիզում:

Ֆրանսիայում Գերդան մեծ հաջողությունների է հասել։ Նրա աշխատանքները ցուցադրվել են այնպիսի հայտնի ցուցահանդեսներում, ինչպիսին էին «Աշնանային սրահ», «Հումորիստների սրահ» և այլն։ Բացի այդ, նա աշխատել է «Vogue», «La Vie Parisienne», «Fantasio», «Rire» և «La Baïonnette» ամսագրերի համար։ Գերդա Վեգեները հայտնի էր նաև իր հայրենի Դանիայում, որտեղ նույնպես ցուցադրվում էին նրա ստեղծագործությունները։

Գերդա Վեգեներ. Լիլի Էլբեի դիմանկարը

Այդ տարիներին, նրա ոչ պակաս տաղանդավոր ամուսինը դադարեցրեց իր նկարչական գործունեությունը և բնությունից ունենալով կանացի արտաքին, սկսեց իր կնոջը օգնել՝ որպես բնորդ հանդես գալով կանացի հագուստներով և կնոջ կերպարանքով։ Ժամանակի ընթացքում Էյնար Վեգեները չկարողացավ դուրս գալ կնոջ դերից և մշտապես սկսեց կրել կանացի հագուստներ՝ բոլորին ներկայանալով Գերդայի քույր, Լիլի Էլբե անունով։ Նրա տղամարդ լինելու հանգամանքը հայտնի էր միայն ամենամոտ հարազատներին։ Արդյունքում նա որոշում կայացրեց փոխել իր սեռը։ Այդ նպատակով նրանք տեղափոխվեցին Գերմանիա, որտեղ պատմության մեջ առաջին անգամ կատարվեց սեռը փոխելու վիրահատություն։ Երբ այդ ամենը հայտնի դարձավ, Դանիայի թագավորը 1930 թվականին լուծարեց Գերդայի և Էյնարի ամուսնությունը։

1931 թվականին, Էյնարի մահվանից հետո, Գերդան ամուսնացավ իտալացի սպա Ֆերնանդո Պորտայի հետ և միասին նրանք բնակություն հաստատեցին Մարոկկոյում: 1936 թվականին Գերդան ամուսնալուծվեց և երկու տարի անց վերադարձավ Դանիա, որտեղ 1939 թվականին վերջին անգամ ցուցադրեց իր նկարները։

Գերդա Վեգեները մահացել է 1940 թվականի հուլիսի 28-ին՝ սրտի հանկարծակի կանգից։ Նրա նկարները բարձր են գնահատվում մասնագետների կողմից, որոնց մեծ մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում և մինչ օրս կազմակերպվում են դրանց ցուցադրությունները։

Ամերիկացի գրող Դեյվիդ Էբերշոֆը իր «Աղջիկը Դանիայից» վեպում պատմում է Գերդա Վեգեների և Լիլի Էլբեի կյանքի մասին։ Գրքի հիման վրա ստեղծվել է նաև գեղարվեստական ֆիլմ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dansk kvindebiografisk leksikon — 2001.
  2. 2,0 2,1 Weilbachs Kunstnerleksikon
  3. 3,0 3,1 Gerda Wegener
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kunstindeks Danmark
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 RKDartists