Վիգո Յոհանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիգո Յոհանսեն
Viggo Johansen 1851-1935 by Peter Newland.jpg
Ծնվել էհունվարի 3, 1851(1851-01-03)[1][2][3][4]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Վախճանվել էդեկտեմբերի 18, 1935(1935-12-18)[1][3][4] (84 տարեկանում)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա[5]
ԿրթությունԴանիայի Գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներAftenpassiar? և Joyful Chrismas?
ՈւսուցիչC.V. Nielsen?[6]
ԱշակերտներԳերդա Վեգեներ, Walter Schwartz?, Viggo Brandt?, Elof Risebye?, Johannes Britze?, Harald Hansen?, Hans Henningsen?, Marie Henriques?, Helvig Kinch?, Theodora Krarup? և Carla Colsmann Mohr?[7]
ԱնդամակցությունSkagen Painters?
ԱմուսինMartha Johansen?
Viggo Johansen Վիքիպահեստում

Վիգո Յոհանսեն (դան․՝ Viggo Johansenհունվարի 3, 1851(1851-01-03)[1][2][3][4], Կոպենհագեն, Դանիա - դեկտեմբերի 18, 1935(1935-12-18)[1][3][4], Կոպենհագեն, Դանիա) դանիացի նկարիչ, «Սկագենցի նկարիչներ» նկարչական խմբի հայտնի ներկայացուցիչներից մեկը, գեղանկարչության պրոֆեսոր, Կոպենհագենում գտնվող Գեղարվեստի դանիական ակադեմիայի տնօրեն։

Կյանքը և Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մոտ պատանեկան տարիքում դրսևորվել է նկարչի տաղանդը, որը նկատել է Վիլհեմ Մարստրանդը։ 1868-1875 թվականներին գեղանկարչություն է սովորել Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, սակայն նրան թույլ չի տրվել մասնակցել ավարտական քննությանը։ Առաջին հայտնի «հասուն» կտավները նկարել է 1872-1876 թվականերն ընկած հատվածում, ծովային Հարբեկ առողջարանում։ 1875 թվականին իր կուրսընկերներ Կառլ Մադսենի և Միքայել Անկերի օգնությամբ, մտել է «Սկագենցի նկարիչների» խումբ։ Եղել է նաև շնորհալի երաժիշտ։ Ինչպես նկատել էին նրա Սկագենցի ընկերները, նրան ավելի շատ հետաքրքրում էր Մոցարտի հյուրանոցային դաշնամուրով կատարված Մոցարտի ստեղծագործությունները և Գլյուկի երգեհոնային ֆուգաները տեղական եկեղեցում, քան գեղանկարչությունը։ 1880 թվականին ամուսնացել է Սկագենցի նկարչուհի Աննա Անկերի ազգական Մարթա Մյելերի հետ, ով հաճախ դառնում էր նկարչի բնորդուհին։ 1885 թվականին ցուցադրել է իր կտավները Փարիզում, որտեղ նա հայնվել է գեղանկարիչ Կլոդ Մոնեյի ազդեցության տակ, ինչը շատ լավ երևում է Յոհանսենի «Հիվանդ Քրիստյան Բինդսլի» նկարի գունապնակում։ Նա նաև տպավորվել է սկագենցի մի այլ նկարչի՝ Քրիստիան Քրոհգի ստեղծագործությամբ։ Փարիզից վերադառնալուց հետո նկարել է ավելի բաց գույներով։ Մուգ գույներով նկարված նկարներում հաճախ դիմել է լուսավոր էֆեկտների, օրինակ «Սուրբ Ծնունդ» հրաշալի աշխատանքում։ Նրա թեմատիկայի հիմքում ընկած են եղել ընտանեկան տեսարանները, Սկագենի բնապատկերները, Տիսվիլդիը, Դրագերի ձկնորսկան նավերը, նատյուրմորդները և դիմանկարները։ 1888-1906 թվականներին դասավանդել է Կոպենհագենի կանացի Ակադեմիական կերպարվեստի դպրոցում։ 1920 թվականին նրան տվել են պրոֆեսորի կոչում, հետագայում նա դարձել է այդ ակադեմիայի տնօրեններից մեկը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Svanholm, Lise (2001). Northen Light - The Skagen Painters. Gyldendal. ISBN 9788702028171.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]