Համաշխարհային ցուցահանդես
Համաշխարհային ցուցահանդես կամ Էքսպո (Expo), միջազգային ցուցահանդես, որը համարվում է ինդուստրացման խորհրդանիշ, ինչպես նաև բաց հարթակ է հանդիսանում տեխնիկական և տեխնոլոգիական նվաճումների ցուցադրման համար:
Հաջորդ ցուցահանդեսը տեղի կունենա 2017 թվականին, Աստանայում:
1928 թվականին Միջազգային Ցուցահանդեսների վերաբերյալ կոնվենցիայի ստորագրման պահից սկսած Ցուցահանդեսների Միջազգային Բյուրոն (BIE, Bureau International des Expositions) կարգավորող մարմին է հանդիսանում երեք տիպի ցուցահանդեսների անցկացման գործում՝ ունիվերսալ, միջազգային և մասնագիտացված: Տվյալ ցուցահանդեսները տևում են 3-6 ամիս:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային ցուցահանդեսների անցկացման ավանդույթը ծագել է ֆրանսիական ազգային ցուցահանդեսների լույսի ներքո, որոնց գագաթնակետը դարձել է 1844 թվականի Միջազգային ցուցահանդեսը:
Առաջին համաշխարհային ցուցահանդեսը անցկացվել է Լոնդոնի Հայդ պարկում՝ արքայազն Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթայացու նախաձեռնությամբ: Ցուցահանդեսի գլխավոր տեսարժան վայրը Բյուրեղապակյա պալատն էր, որը մետաղից և ապակուց հիմնադրվել է Ջոզեֆ Պաքստոնի կողմից։
Ցուցահանդեսների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկա դրությամբ գոյություն ունեն ցուցահանդեսների երկու հիմնական տեսակ՝ գրանցված և ճանաչված:
Գրանցված ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրանցված ցուցահանդեսներն ըստ մասշտաբի ամենախոշոր միջոցառումներն են: Նախկինում գրանցված ցուցահանդեսները կոչվում էին «Ունիվերսալ Ցուցահանդեսներ»: Այս տիպի ցուցահանդեսները անցկացվում են ամեն 5 տարին մեկ:
Ճանաչված ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճանաչված ցուցահանդեսներն ավելի փոքր են իրենց չափսերով և արժողությամբ, և ավելի կարճ են իրենց տևողությամբ (3 շաբաթից մինչև 3 ամիս): Մասնակիցների ծախսերը ավելի քիչ են, քանի որ նրանք կազմակերպչից կարող են վարձել արդեն կառուցված ցուցասրահը: Այնուհետև նրանք հնարավորություն ունեն օբյեկտի արտաքին մասից ավելացնել իրենց սեփական գույները, դիզայնը և այլն, և լցնել այն արտադրանքով:
Ընթացիկ և առաջիկա ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017[խմբագրել | խմբագրել կոդը]
Էքսպո-2017-ը տեղի կունենա Ղազախստանի Աստանա քաղաքում: Ցուցահանդեսի թեման է «Ապագայի էներգիան»: Ցուցահանդեսը կանցկացվի 2017 թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը և այնտեղ կմասնակցի մոտ 100 մասնակից երկիր և 10 միջազգային կազմակերպություն:
Աստանան իրավունք է ստացել ճանաչված ցուցահանդես անցկացնել բելգիական Լիեժ քաղաքի մոտ:
2020[խմբագրել | խմբագրել կոդը]
Էքսպո-2020 ցուցահանդեսը տեղի կունենա Արաբական Միացյալ Էմիրաթների Դուբայ քաղաքում[1]:
Ընտրական փուլում մասնակցել է 5 քաղաք՝
2022[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհաստանի խոշորագույն Լոձ քաղաքը հայտնել է Էքսպո-2022 համաշխարհային ցուցահանդեսում իր մասնակցության թեկնածության մասին[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The UAE has been elected As the Host Country of the World Expo 2020»։ Վերցված է նոյեմբերի 27, 2013
- ↑ «EXPO for Łódź. 60 thousands of visitors every day»։ Gazeta Wyborcza (Polish)։ Վերցված է սեպտեմբերի 18, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|