Քրիստիան Քրոհգ
Քրիստիան Քրոհգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 13, 1852[1][2][3][…] |
Ծննդավայր | Վեստրե Աքեր, Օսլո, Նորվեգիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 16, 1925[4][1][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա[4] |
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն |
Մասնագիտություն | նկարիչ, պրոֆեսոր, գրող և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օսլոյի համալսարան, Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա և Հարտվիգ Նիսսեն դպրոց |
Ժանրեր | դիմապատկեր |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Man overboard?, The Struggle for Existence. Study? և Albertine i politilægens venteværelse? |
Անդամակցություն | Skagen Painters? և Q18239255? |
Աշխատավայր | Օսլոյի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Օդա Քրոհգ[6] |
Զավակներ | Per Krohg? և Nana Krohg Schweigaard?[7] |
![]() | |
![]() |
Քրիստիան Քրոհգ (նորվ.՝ Christian Krohg, օգոստոսի 13, 1852[1][2][3][…], Վեստրե Աքեր, Օսլո, Նորվեգիա - հոկտեմբերի 16, 1925[4][1][3][…], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի գեղանկարիչ և գրող։ Ռեալիզմի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է համարվում Նորվեգիայում։
Կենսագրություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստիան Քրոհգը ծնվել է 1852 թվականի օգոստոսի 13-ին ականավոր իրավաբանի ընտանիքում։ Հետագայում Քրոհգն անձամբ էլ սկսեց ուսումնասիրել իրավունք[8]։ Միաժամանակ Քրիստիան Քրոհգը ստացավ գեղանկարչության դասեր Յուհան Ֆրեդրիկ Էկկերսբերգի (1869-1870 թվականներ) դպրոցում և Նկարչության թագավորական դպրոցում (1870-1871 թվականներ)։ Հետո Քրոհգը մեկնում է Գերմանիա։ Այստեղ ուսանում է Կարլսրուե և Բեռլին քաղաքներում։ Սովորում է Հանս Գուդեի և Կառլ Հուսովի մոտ։ 1879 թվականին նկարիչը ուղևորվում է դանիական Սկագեն քաղաք, որտեղ ձևավորվել էր Սկանդինավյան նկարիչների վերնատուն։ Մասնավորապես անդամակցում էին Միքայել Անկերն ու Ֆրից Տաուլովը[8]։ Ավելի ուշ նա հաճախակի սկսեց այցելել Սկագեն։ Երկու տարի անց Քրիստիան Քրոհգը տեղափոխվում է Ֆրանսիա։ Սկզբում գնում է Փարիզ, հետայդու՝ Գրե սյուր Լուեն։ Այդ ընթացքում նկարչի և բանաստեղծի վրա մեծ ազդեցություն են թողնում Էդուարդ Մանեն իր դիմանկարներով և Ժյուլ Բաստիեն Լըպաժը[9][10]։ Քրոհգի մյուս կարևորագույն ներշնչանքի աղբյուրները դարձան ֆրանսիացի նատուրալիստ գրողները, ըստ մասնավորի՝ Էմիլ Զոլան և Գի դը Մոպասանը[11]։ 1881 թվականին Քրիստիան Քրոհգը վերադառում է հայրենիք՝ Օսլո։ Այդ ժամանակից սկսած նա դասավանդեց Արվեստի և գեղարվեստական գործի պետական ակադեմիայում։ Այստեղ նրա աշակերտը դարձավ աշխարհահռչակ նկարիչ, նորվեգացի Էդվարդ Մունկը[12]։
1880-ական թվականներին Քրոհգը սկսեց հանդիպել նկարչուհի Օդա Լասոնի հետ։ Արդյունքում նրանք սիրահարվեցին զմիմյանս և 1888 թվականին ամուսնացան։ Նախքան ամուսնությունը ծնվեց նրանց առաջնեկ դուստրը՝ Նանան (ըստ ենթադրությունների նրան անվանակոչեցին Էմիլ Զոլայի համանուն վեպի հերոսուհու պատվին)[8]։
1902 թվականից 1909 թվականներին Քրիստիան Քրոհգը ապրել է Փարիզում ։ Այդ ժամանակահատվածում նա դասավանդել է Կոլարոսի ակադեմիայում։ 1907 թվականից նա դարձավ Նորվեգիայի նկարիչների միության գլխավորը։ Իսկ 1909 թվականից դարձավ Օսլոյի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորն ու տնօրենը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստիան Քրոհգի ստեղծագործությունները համարվում են ռեալիզմի ժանրի նմուշներ։ Չնայած այն հանգամանքին, որ վաղ տարիներին նա ստեղծագործել է նաև իմպրեսիոնիզմի ժանրում։ Իսկ ավելի ուշ նաև էքսպրեսիոնիզմի ժանրում է հանդես եկել[8][9]։ Նրան համաշխարհային հռչակ բերեցին նկարների շարքը, որոնցում Քրոհգը պատկերել է սկագենյան ծովայիններին ու ձկնորսներին[13][14]։ Նկարիչի այցեքարտը դարձավ «Պայքար գոյության համար» կտավը, որտեղ նկարիչը վրձնել է աղքատներին անվճար հաց բաշխելու տեսարանը[15]։
Գրական և լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1890-ական թվականներից սկսած Քրիստիան Քրոհգը սկսեց գրել նորվեգական «Վերդենս գանգ» պարբերականի համար։ 1886 թվականին նա թողարկում է «Ալբերտինե» վեպը։ Վերջինս նվիրված էր մի բնորդուհու, ով կարիքներից դրդված, դառնում է մարմնավաճառ ու պոռնիկ։ Վեպը բուռն արձագանք առաջացրեց։ Այն ալեկոծեց նորվեգական հասարակությանը։ Անձամբ գրողը կանգնեց դատարանի առաջ. նրան մեղադրում էին հասարակական բարոյական արժանիքները ոտնահարելու համար[8][16]։ Ալբերտինեն դարձավ նաև Քրոհգի ամենահայտնի նկարներից մեկի հերոսուհին, որը կոչվեց «Ալբերտինեն ոստիկանության դոկտորի ընդունարանում»[8]։
Գրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Krohg, Christian. Kampen for tilværelsen. Opprinnelig utgitt: København, 1920–1921 i 4 bind. Sist gjenutgitt: 1989; ISBN 82-90900-00-7
- Krohg, Christian. Å fylle sin sjel med tidens tanke : artikler og portretter. Gyldendal, 1988
- Krohg, Chr. Omkring Mjøsa : Interviewer og Skisser. Hamar, 1909
- Krohg, Christian. Dissonantser. Gyldendal , 1906
- Krohg, Christian. Egte bergensere. Bergen, 1905
- Krohg, Christian. Paa bicykle og jernbane. Kristiania, [1899?]
- Krohg, Christian. I smaa Dagsreiser til og fra Paris. Aschehoug, 1897
- Krohg, Christian. 12 af vore samtidige. Kristiania, 1895. (Om Laura Gundersen, Thorvald Lammers, Christian Glaserud, Sigurd Ibsen, Sigbjørn Obstfelder, August Lindberg, Erika Nissen, Johan Bøgh, Ludvig Meyer, Størmer, Henrik Olai Olsen, O. Thommesen)
- Krohg, Christian. Kunstnere. Kristiania : Abels Kunstforlag , [1891–1892] – 2 b.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդա Քրոհգի դիմանկարը (1886). Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Christian Krohg (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Christian Krohg — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Крог Кристиан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://nbl.snl.no/Christian_Krohg_-_2
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Norsk kunstnerleksikon (норв.) — (untranslated).
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 А. А. Сельницин Кристиан Крог
- ↑ 9,0 9,1 Европейское искусство: Живопись. Скульптура. Графика. — М.: Белый город, 2006. — Т. 2. — 416 с. — ISBN 5-7793-0923-X
- ↑ Ulrich Bischoff, Michael Hulse Edvard Munch: 1863-1944. — Basic Art. — Taschen, 2000. — P. 7. — 96 p. — ISBN 9783822859711
- ↑ Henry Goddard Leach Scandinavia of the Scandinavians. — BiblioBazaar, LLC, 2009. — P. 154. — 400 p. — ISBN 9781116041378
- ↑ Sue Prideaux Edvard Munch: Behind the Scream. — Yale University Press, 2007. — P. 41-44. — 391 p. — ISBN 9780300124019
- ↑ Под общей редакцией Ю.Д.Колпинского и Н.В.Яворской Искусство Норвегии // Всеобщая история искусств. — М.: Искусство, 1964. — Т. 5. Искусство XIX века.
- ↑ Edmund Von Mach The Art of Painting in the Nineteenth Century. — READ BOOKS, 2008. — P. 161. — 248 p. — ISBN 9781443759762
- ↑ Neil Kent The Soul of the North: A Social, Architectural and Cultural History of the Nordic Countries, 1700-1940. — Reaktion Books, 2001. — P. 133. — 416 p. — ISBN 9781861890672
- ↑ Elisabeth Oxfeldt Nordic orientalism: Paris and the cosmopolitan imagination 1800-1900. — Museum Tusculanum Press, 2005. — P. 181. — 255 p. — ISBN 9788763501347
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Verk av Christian Krohg på nasjonalmuseet.no
- Utvalgte kapitler av Christian Krohgs bok Kunstnere. Archived 2005-03-20 at the Wayback Machine.
- Dilettantudstillingen 1887: Christian Krohgs angrep på Vårutstillingen i 1887. Archived 2005-03-19 at the Wayback Machine.
- Digitaliserte bøker av Krohg og om Krohg i Nasjonalbiblioteket.
- Portrett av Christian Krohg, Oslo Museum
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քրիստիան Քրոհգ կատեգորիայում։ |
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1852 ծնունդներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 16 մահեր
- 1925 մահեր
- Օսլո քաղաքում մահացածներ
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նորվեգացի նկարիչներ
- Նորվեգացի գրողներ
- Ռեալիզմ
- Գեղանկարիչներ
- Նորվեգացի լրագրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Նորվեգացի վիպասաններ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 19-րդ դարի վիպասաններ