Օդա Քրոհգ
Օդա Քրոհգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 11, 1860[1][2][3][…] |
Ծննդավայր | Åsgårdstrand, Borre Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1935[3][4] (75 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | Kristiania Bohemians? |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Gunnar Heiberg, the Author? |
Հայր | Christian Lasson? |
Մայր | Alexandra von Munthe af Morgenstierne? |
Ամուսին | Քրիստիան Քրոհգ[5] և Jørgen Engelhart?[6] |
Զավակներ | Nana Krohg Schweigaard?[7] և Per Krohg? |
ստորագրություն![]() | |
![]() |
Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգ, ծնված Լասոն ազգանունով (նորվ.՝ Othilia Pauline Christine Lasson, հունիսի 11, 1860[1][2][3][…], Åsgårdstrand, Borre Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա - հոկտեմբերի 19, 1935[3][4], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի նկարչուհի, դիմանկարների և բնանկարների վարպետ:
Հռչակավոր նկարիչ Քրիստիան Քրոհգի կինը:
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը ծնվել է 1935 թվականի հունիսի 11-ին Նորվեգիայում: Նրան կարճ ձևով սկսեցին անվանել Օդա: Ապագա նկարչուհին ծնվել է հարուստ ու ապահովված ընտանիքում: Նրա հայրը Օտտո Կարլն էր, ով զբաղվում էր կառավարական դատավարություններով: Իսկ մայրը Ալեքսանդրա Քաթրինա ֆոն Մունտե աֆ Մորգենստերնեն է: Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգի մայրական կողմի տատիկը ռուս իշխանուհի Ալեքսանդրա Սերգեևնա Սոլտիկովա էր: Ընտանիքում բացի Օդայից, մեծանում էին նաև նրա ութ քույրերն ու երկու եղբայրները:

1881 թվականին Օդան ամուսնանում է արդյունաբերող Յորգեն Էնգելհարդտի հետ: Այս ամուսնության արդյունքում ծնվում են նրանց երկու երեխաները: Սակայն այս հանգամանքը չխանգարեց, որպեսզի երկու տարի անց նրանք ամուսնալուծվեն: Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը դրանից հետո ապրում է իր սեփական տանը և գեղանկարչության դասեր վերցնում նորվեգացի նկարիչ Էրիկ Թեոդոր Վերենշելդից: Հետո սկսում է ուսանել Քրիստիան Քրոհգի մոտ: Արվեստով զբաղվելը և շրջապատող արվեստագետների միջավայրը ճակատագրական եղան Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգի համար: Էդվարդ Մունկի հետ միասին Օդան Քրոհգը Օսլոյի արվեստի կարևոր դեմքերն էին հանդիսանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին: Ի դեպ Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգին շնորհեցին «Բոհեմի թագուհի» տիտղոսը: Բացի Մունկից ու Օդայից, այդ բոհեմական միջավայրում կայի նաև այլ նկարիչներ, գրողներ, բանաստեղծներ: Այդ թվում նաև Յապպե Նիլսենը, Հանս Եգերը և Գուննար Հեյբերգը:
1888 թվականի հոկտեմբերին Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը ամուսնացավ իր նախկին ուսուցչի՝ Քրիստիան Քրոհգի հետ: Նրանք համատեղ կյանքի ընթացքում ունեցան երկու աղջիկներ՝ Նանան և ապագա գեղանկարիչ Պեր Քրոհգը: 1890-ական թվականներին ընտանիքը տեղափոխվում է Բեռլին: 1901 թվականին Օդան գնում է Փարիզ: Ավելի ուշ նկարչուհին իր ստեղծագործական կյանքն անցկացնում է Մոնպառնասում: Կարճ ժամանակում Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը ծանոթանում է ֆրանսիացի ականավոր նկարիչների ու արվեստագետների հետ: Դրանց թվում էր Անրի Մատիս: 1903 թվականին Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգը իր ստեղծագործությունները ցուցադրության է ներկայացնում փարիզյան սալոնում: Իսկ մեկ տարի անց նաև անհատական ցուցահանդես է կազմակերպում Աշնանային սալոնում, որից հետո, մինչև 1909 թվականը, Օդան անփոփոխ կերպով մասնակցեց այդ նույն սալոնի ցուցադրություններին: Այդ ընթացքում Օդան սիրավեպ է սկսում բանաստեղծ և գրաքննադատ Յապպե Նիլսոնի հետ: Բայց ամուսնու հետ հաշտվում է ու միասին վերադառնում են Օսլո:
Մկարչուհին իր մահկանացուն կնքում է Օսլոյում 1935 թվականի հոկտեմբերի 19-ին, յոթանասունհինգ տարեկան հասակում գրիպից:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օտիլիա Պաուլինա Քրիստինա Քրոհգի և Յապպե Նիլսոնի սիրային պատմությունը վրձնել է աշխարհահռչակ նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկը իր «Մելանխոլիա» կտավում: Ստեղծագործությունում պատկերված է Յապպեն, որը այդ պահն գժտվել էր Օդայի հետ:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Thieme-Becker «Allgemeines Lexikon der bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart», Leipzig: Seemann, 1907—1950; Taschenbuchausgabe: München: DTV (1992) ISBN 3-423-05908-7
- Ketil Bjørnstad: Oda, Suhrkamp Verlag (2008) ISBN 978-3-458-17385-4
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Էրիստիանն ու Նանան (1891)
-
«Aftenposten» թերթի հեղինակակիցը (1887)
-
Ճապոնական լուսամփոփ (1886)
-
Չինական լապտեր (1889)
-
Ամուսնու՝ Քրիստիան Քրոհգ դիմանկարը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Oda Krohg — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ https://tidsaand.no/person/jorgen-engelhart
- ↑ Norsk kunstnerleksikon (норв.) — (untranslated).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- krus.com; Kunstnere i Akershus About her connection to Akershus
- Sørlandets kunstmuseum Archived 2007-10-13 at the Wayback Machine. About the painting Aftenposten (1887)
- o-vaering.no Archived 2007-09-28 at the Wayback Machine. Gallery
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օդա Քրոհգ կատեգորիայում։ |