Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան
Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Օսլո |
Կազմված է | Նորվեգիայի ազգային պատկերասրահ, The National Museum – Architecture? և Նորվեգիայի ժամանակակից արվեստի թանգարան |
Ղեկավարության նստավայր | Օսլո, Նորվեգիա |
Հասցե | Kristian Augusts gate 23 |
Հիմնադրված է | ապրիլի 28, 2003 |
Այցելուներ | 602 546 մարդ (2017) |
Տնօրեն | Karin Hindsbo? |
Հավաքածուի չափս | 400 000 |
Կայք | nasjonalmuseet.no(նորվ.) և nasjonalmuseet.no/en/(անգլ.) |
![]() | |
![]() |
Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան (նորվ.՝ Nasjonalmuseet for kunst, arkitektur og design), թանգարան Նորվեգիայի մայրաքաղաքում՝ Օսլոյում: Ձևավորվել է 2003 թվականի հուլիսի 1-ին Ճարտարապետության (նորվ.՝ Arkitekturmuseet), Կիրառական արվեստի (նորվ.՝ Kunstindustrimuseet), Ժամանակակից արվեստի թանգարանների (նորվ.՝ Museet for samtidskunst) և Ազգային պատկերասրահի (նորվ.՝ Nasjonalgalleriet) միավորման արդյունքում: 2005 թվականի հուլիսի 1-ից թանգարանի մաս է կազմում Riksutstillinger (ազգային շրջիկ ցուցադրություններ):
Երեք հիմնական ցուցադրություններ են ընդգրկված Կիրառական արվեստի, Ժամանակակից արվեստի թանգարաններում և Ազգային պատկերասրահում:
Ազգային պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1837 թվականին: Ներառում է նորվեգական արվեստի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն, այդ թվում Էդվարդ Մունկի, ինչպես նաև օտարերկրյա արվեստագետների՝ Պաբլո Պիկասոյի, Վինսենթ Վան Գոգի, Կլոդ Մոնեի, Անրի Մատիսի կտավները: Պատկերասրահում ներկայացված են մինչև 1945 թվականը ստեղծագործած արվեստագետների գործեր:
1994 թվականի փետրվարի 12-ին պատկերասրահից գողացել են Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավը: 1994 թվականի մայիսի 7-ին ոստականությունը կտավը վերադարձրել է թանգարանին:
Կիրառական արվեստի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԻմնադրվել է 1876 թվականին: Հավաքածուն ներառում է դեկորատիվ արվեստի նմուշներ սկսած 7-րդ դարից (հագուստ, կենցաղային իրեր, գոբելեն, խեցեգործական իրեր, արծաթ, կահույք, թագավորական տարազներ):
Riksutstillinger[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցահանդեսներ անցկացվում են 1953 թվականից: Այն ժամանակ կոչվել են Riksgalleriet (շրջիկ պատկերասրահ): 1988 թվականից համագործակցել է Ժամանակակից արվեստի թանգարանի հետ, 1996 թվականից համագործակցությունը դադարեցվել է:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանս Սնայդերս, «Որսամիս վաճառողը» (17-րդ դարի 2-րդ կես)
Էդուարդ Մանե
1867 թվականի համաշխարհային ցուցահանդես (1867)Պոլ Սեզան
Ժա դե Բուֆան լանդշաֆտ (1878-1885)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Данная статья основана на материалах немецкой, английской и норвежской Википедий
- http://www.nationalmuseum.no/index.php/content/view/full/1533 Archived 2007-08-26 at the Wayback Machine.
- http://www.riksutstillinger.no/pub/ru/2003_4_11_14.53.54.shtml?cat=riksutstillingerinenglish(չաշխատող հղում)
- Осло. Что посмотреть?(չաշխատող հղում)
- «Осло». БСЭ. 3-е издание
|