Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն Vår Frelsers gravlund նորվ.՝ Vår Frelsers gravlund | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն և մշակութային արժեք |
Տեղագրություն | Օսլո |
Երկիր | Նորվեգիա |
Առաջին հիշատակում | 1808 |
Հիմնման տարի | հունիսի 17, 1808 |
Կրոնական կազմ | լյութերականություն |
Ժառանգության կարգավիճակ | Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
oslo.kommune.no/var-frelsers-gravlund/(նորվ.) |
Օսլոյի գերեզմանատուն (նորվ.՝ Vår Frelsers gravlund) , Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի ամենահին հուշային գերեզմանատներից մեկն է։ Այն գտնվում է քաղաքի հյուսիսում՝ Համմերսբորգում, որը Համլե Ակեր շրջանում է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Vår Frelsers gravlund գերեզմանատունը ձևավորվել է դեռևս 1808[1] թվականին։ Այդ ժամանակ ամբողջ Եվրոպայով մեկ մոլեգնում էր սև մահը՝ ժանտախտի համաճարակը Նապոլեոն Բոնապարտի պատերազմների ֆոնի վրա։ Այստեղ առաջին հուղարկավորվողը եղավ լյութերական եկեղեցու հոգևորական Աննա Տուլեսիուսը։
1864 թվականին Vår Frelsers gravlund գերեզմանատանը կառուցվեց լյութերական եկեղեցի, որը կոչվեց Սուրբ Փրկչի եկեղեցի։
1911 թվականին այս գերեզմանատան տարածքը զգալիորեն ընդարձակվում է։ 1952 թվականին այստեղ դադարեցնում են հուղարկավորությունները։ Ներկա դրությամբ Vår Frelsers gravlund գերեզմանոցը համարվում է հուշային գերեզմանոց, յուրօրինակ մի պանթեոն, որտեղ իրենց վերջին հանգիստ են գտել Նորվեգիայի քաղաքական, մշակութային, գիտական ոլորտի երախտավորները։
Հայտնի հուղարկավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բյոռնստեռնե Բյոռնսոն (1832-1910), գրող
- Օլաֆ Բուլ (1883-1933), բանաստեղծ
- Էրիկ Թեոդոր Վերենշել (1855-1938), նկարիչ
- Հանս Գուդե (1825-1903), նկարիչ
- Հենրիկ Իբսեն (1828-1906), դրամատուրգ
- Սիգուրդ Իբսեն (1859-1930), քաղաքական գործիչ, լրագրող
- Քրիստիան Քրոհգ (1852-1925), նկարիչ, գրող
- Օդա Քրոհգ (1860-1935), նկարչուհի
- Յորգեն Հունարսոն Լյովլյանդ (1848-1922), վարչապետ
- Էդվարդ Մունկ (1863-1944), նկարիչ
- Ռիկարդ Նուրդրոկ (1842-1866), կոմպոզիտոր
- Յուհան Սևերին Սվենսեն (1840-1911), կոմպոզիտոր
- Յուհան Սվերդրուպ (1816-1892), վարչապետ
- Յուհան Հալվորսեն (1864-1935), կոմպոզիտոր
- Աքսել Հեյբերգ (1848-1932), դիվանագետ, մեկենաս
- Սիգուրդ Հյոլ (1890-1960), գրող
- Քլաուս Էգգե (1906-1979), կոմպոզիտոր
Արևմտյան հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալդեմար_Քրիստոֆեր_Բրյոգգեր (1851-1940), երկրաբան
- Օլե Յակոբ Բրոք (1818-1889), մաթեմատիկոս, ֆիզիկոս
- Յուհան Սեբաստիան Վելհավն (1807-1873), բանաստեղծ
- Սոֆուս Լի (1842-1899), մաթեմատիկոս
- Յան Պեր Սյուսյե (1930-1997), քաղաքական գործիչ, դատավոր
- Օսկար Թորփ (1893-1958), քաղաքական գործիչ
Հարավային հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլիաս Բլիքս (1836-1902), բանաստեղծ, երաժիշտ
- Մաթիաս Նումսեն Բլյուտ (1789-1862), բուսաբան
- Յակոբ Ռուդոլֆ Կեյզեր (1803-1864), պատմաբան
- Հալֆդան Կիերլուֆ (1815-1868), կոմպոզիտոր
- Փեր Քրոհգ (1889-1965), նկարիչ
- Գեորգ-Օսսիան Սարս (1837-1927), կենսաբան
- Միքայել Սարս (1808-1869), կենդանաբան
- Իվար Անդրեաս Օսեն (1813-1896), բանասեր
Արևելյան հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետեր Քրիստեն Ասբյորնսեն (1812-1885), գրող
- Ագաթա Բակկեր-Գրյոնդալ (1847-1907), կոմպոզիտոր
- Թոմաս Բոլ Բարրատ (1862-1940), պաստոր, քարոզիչ
- Վիլհելմ Ֆրիման Կորեն Բյորկնես (1862-1951), ֆիզիկոս
- Հենրիկ Առնոլդ Վերգելան (1808-1845), գրող
- Լյուդվիգ Կարստեն (1876-1926), նկարիչ
- Յոնաս Կոլլետ (1772-1851), պետական գործիչ
- Քամիլա Քոլեթ (1813-1895), գրող
- Լյուդվիգ Մատիաս Լինդեման (1812-1887), կոմպոզիտոր
- Յոհիմ Նիլսեն (1964-2000), ռոք-երաժիշտ
- Յալմար Ռիսեր-Լարսեն (1890-1965), օդաչու
- Յուհան Սելմեր (1844-1910), կոմպոզիտոր
- Կրլ Գուստավ Ֆլեյշեր (1883-1942), զորավար
Հյուսիսային հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարրիեթ Բաքքեր (1845-1932), նկարչուհի
- Բերգսլին Բրիյնուլֆ Բերգսլին (1830-1898), քանդակագործ
- Բերգսլին Կնուդ (1827-1908), նկարիչ
- Բուգգե Սոֆուս (1833-1907), լեզվագետ
- Նիսսեն Էրիկա (1845-1903), դաշնակահար
- Հարալդ Օսկար Սոհլբերգ (1869-1935), նկարիչ
- Ստանգ Էմիլ (1834-1912), վարչապետ
- Ստանգ Ֆրեդերիկ (1808-1884), վարչապետ
- Հյոլան Քիթթի (1843-1914), նկարչուհի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Oslo byleksikon side 628
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Страница кладбища на сайте коммуны Осло (նորվ.)
- Основные захоронения (նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն» հոդվածին։ |
|