Ֆրեդրիկսբերգ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆրեդրիկսբերգ
դան․՝ Frederiksberg
ԵրկիրԴանիա Դանիա
Մակերես8,7 կմ²
ԲԾՄ15 մետր
Բնակչություն105 037 մարդ (հունվարի 1, 2017)[1]
Փոստային դասիչ1800–2000
Ֆրեդրիկսբերգ (քաղաք) (Դանիա)##
Ֆրեդրիկսբերգ (քաղաք) (Դանիա)

Ֆրեդրիկսբերգը (Դանիերեն՝ Frederiksberg) քաղաք է Դանիայի մայրաքաղաքի տարածաշրջանում,Կոպենհագենից ,Օրհուսից,Օդենսեից և Օլբորգից հետո Դանիայի հինգերորդ ամենամեծ քաղաքն է ըստ բնակչության 2009 թվականի տվյալներով Ֆրեդրիկսբերգի բնակչությունը կազմում է 95 029 մարդ[2]).)։ Քաղաքը Ֆրեդրիկսբերգ անունը ստացել է նույն անունն ունեցող պալատից ,որը կառուցվըլ է 18-րդ դարում։Ֆրեդրիկսբերգը համարվում է արվարձան Կոպենհագենում և երկար ժամանակ համարվում է քաղաքի անբաժան մաս։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդրիկսբերգի պալատը փորագրված 1718 թվականին

Ֆրեդրիկսբերգը սկզբնավորվել է 1651 թվականիի հունիսի 2-ին , երբ Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության թագավոր Ֆրեդերիկ III- ը իրավունք տվեց տասնյակ դանիացի-հոլանդացի ընտանիքներին բնակություն հաստատել Ալլեգադ շրջանում (Դանիերեն՝Allégade)։ Հիմնադրված քաղաքը Նյու-Ամագեռ անունով չի եղել հաջողակ քաղաք , իսկ 1697 թվականին քաղաքի մեծ մասը ոչնչացվել է հրդեհի հետևանքով։ Մարդկանց հնարավորությունները թույլ չէին տալիս վճարել հարկերը և հողը նորից դարձավ թագավորության սեփականությունը(թագավորը այդ ժամանակ եղել է Ֆրեդերիկի որդի Քրիստիան V-րդը)։ Թագավորի ՝ Ֆրեդերիկ V-ի պահանջով 1700-1703 թվականներին կառուցվել է Ֆրեդրիկսբերգ պալատը։ Կառուցվել է իտալական բարոկկո ոճով ճարտարապետ Էռնստ Բրաննենբուրգերի կողմից(Դանիերեն՝Ernst Brandenburger),պալատը գտնվում էր Վալբի բլրի գագաթին(Դանիերեն՝Valby Bakke)։ Իսկ հետո բլըրի ստորոտում սկսվում է քաղաքի վերականգնումը։Քաղաքի անունը փոխվեց Ֆրեդրիկսբերգ ։ Տների մի մասը գնել են Կոպենհագենի հարուստ բնակիչները որպես ծայրամասային տներ:Այդ առումով բնակչության կազմը փոխվեց։ Եղել են բաց հյուրանոցներ և ռեստորաններ ,շատ սիրված ազնվականությունը ,ամռանը լքում էին խճճված մայրաքաղաքը (հաշվի առնելով, որ թագավորական ընտանիքը նույնպես ակտիվորեն օգտագործում էր նոր պալատը,նրանք ցանկանում էին մոտիկ լինել պսակված անձանց)։ Սկզբում քաղաքի բնակչության թիվը դանդաղ էր աճում 1700 թվականին բնակչության թիվը կազմում էր 1000 մարդ 1800 թվականին ՝1200, 1850-ին՝ 3000 մարդ։ Բայց երբ 1852-ին խորհրդարանը չեղյալ հայտարարեց Կոպենհագենի քաղաքային պատերից դուրս կառուցապատումն արգելող սահմանափակումներ եղան,Ֆրեդրիկսբերգում գրեթե անմիջապես սկսեցին հայտնվել բազմաթիվ բնակելի թաղամասեր:Քաղաքն աճում էր արևելյան մասից, ամենամոտը Կոպենհագենին, և ավարտվում էր արևմտյան մասով, որը մայրաքաղաքից ամենահեռավորն էր։ Դա հանգեցրեց բնակչության արագ աճի (1900 թվականին բնակչությունը 80 000 էր, իսկ 1950-ին արդեն հասնում էր 120 000-ի)։ Ներկայումս Ֆրեդրիկսբերգը բաղկացած է հիմնականում բնակելի շենքերից (երեքից հինգ հարկանի),առանձնացված առանձնատներից, մեծ այգիներից:Այս առումով Ֆրեդերիքսբերգը համարվում է մեկը առավելագույն հեղինակավոր տարածքներից Կոպենհագենում, յուրովի պահպանելով անկախ քաղաքային կարգավիճակը։

Ֆրեդրիկսբերգի քաղաքային դահլիճ, 2006:

Կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա 11 դպրոց (9-ը ղեկավարվում է քաղաքապետարանի կողմից իսկ 3-ը մասնավոր են), 1 տեխնիկական դպրոց, Կոպենհագենի բիզնես դպրոցը (Դանիերեն՝ Handelshøjskolen i København կամ անգլերեն՝ Copenhagen Business School)[3],Կոպենհագենի համալսարանի Կենսաբանության ֆակուլտետը ( Դանիերեն՝ Det Biovidenskabelige Fakultet for Fødevarer, Veterinærmedicin og Naturressourcer կամ LIFE ( անգլերեն՝ Faculty of Life Sciences[4]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ տեսարժան վայրերը գտնվում են Ֆրեդրիկսբերգ ։

  • Պալատ Ֆրեդրիկսբերգ
    Կոպենհագենի համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի կորպուս, Ֆրեդրիկսբերգ, 2006:
  • Կոպենհագենի կենդանաբանական այգին։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդրիկսբերգի երկաթուղային կայարանը բացվել է

Մետրոյի կայարանՖրեդրիկսբերգում, 2005:

1864հոկտեմբերի 17-ին և հանդիսանում էր Երկաթուղային խոշոր հանգույց, որը միացնում էր չորս ուղղություններ:Ֆրեդրիկսբերգ գնում են ինչպես բեռնափոխադրումիջոցներ այնպես էլ ուղևորափոխադրամիջոցներ:1934-ին Ֆրեդրիկսբերգում սարքավորվեց S- երկաթուղային կայարանը, որի կապակցությամբ կառուցվեցին նոր պլատֆորմ և նոր կայանաշենք:1995 թվականին կայանը քանդվեց, և իր տեղում որոշվեց կառուցել առևտրի կենտրոն։ 1998 թվականի Հունիսի 20-ը դադարեցվեց S գնացքների շարժը։ 2003 թվականի մայիսի 19-ին բացվեց Կոպենհագենում գտնվող Ֆրեդրիկսբերգյան մետրոյի կայարանը, որը միացնող կայան է M1 և M2 տաղավարների միջև:Դրանից հետո 2018-ին[5] ռինգի գծի ավարտից հետո M3 գիծը նույնպես կանցնի Ֆրեդրիկսբերգով։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գվիլի Անդրե (1907-1959)-Դանիացի լուսանկարչական մոդել և կինոյի դերասանուհի։
  • Բերրե, Նիլս Յկոբ Յկոբսեն (1864—1942)-Դանիացի նկարիչ
  • Խակ Կամպմանն (1856—1920) -Դանիացի ճարտարապետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.statbank.dk/BY1
  2. «Статистика по городам» (դանիերեն). Danmarks Statistik. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. Պաշտոնական կայք CBS.(դան.)
  4. Официальный сайт биологического факультета университета Копенгагена.(դան.)
  5. «Cityringen - The fourth Metro phase in Copenhagen». Overwiew (անգլերեն). Копенгагенский метрополитен. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.