Լիլի Էլբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի Էլբե
դան․՝ Lili Elbe
Lili Elbe 1926.jpg
Ի ծնեդան․՝ Einar Magnus Andreas Wegener[1]
Ծնվել էդեկտեմբերի 28, 1882(1882-12-28)[2][3][4][…]
ԾննդավայրVejle, Դանիա
Վախճանվել էսեպտեմբերի 13, 1931(1931-09-13)[2][3][5] (48 տարեկան)
Մահվան վայրԴրեզդեն, Սաքսոնիա
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
ԱմուսինԳերդա Վեգեներ[6]
Commons-logo.svg Lili Elbe[7] Վիքիպահեստում

Լիլի Իլզե Էլվենես (դան․՝ Lili Ilse Elvenes), ավելի հայտնի է որպես Լիլի Էլբե (դան․՝ Lili Elbe, դեկտեմբերի 28, 1882(1882-12-28)[2][3][4][…], Vejle, Դանիա - սեպտեմբերի 13, 1931(1931-09-13)[2][3][5], Դրեզդեն, Սաքսոնիա), դանիացի տրանսգենդեր կին, առաջին մարդկանցից մեկը, ով դիմել է վիրահատության միջոցով սեռափոխության[8][9]։ Ծննդյամբ` Էյնար Մագնուս Անդրեաս Վեգեները[10], դանիացի հայտնի բնանկարիչ։ Այնուհետև սկսել է ներկայանալ որպես Լիլի, լայն հասարակությանը ներկայացել է իբրև Էյնարի քույր։ Սեռի փոփոխման վիրահատական միջամտությունից հետո անունը պաշտոնապես փոխել է Լիլի Իլզե Էլվենես, ինչպես նաև դադարել է զբաղվել նկարչությամբ [11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն որպես Էլբեի ծննդյան թվական նշվում է 1886-ը, սակայն փաստերը ցույց են տալիս, որ նա ծնվել է 1882 թվականին[12]։ Մեծ հավանականություն կա, որ Էլբեն ինտերսեքսուալ է եղել[13][14][15][16], սակայն դա ժխտվում է որոշ ուսումնասիրողների կողմից[17]։

Էյնար Վեգեները մոտ 1920 թվականին

էյնար Վեգեները և Գերդա Գոտլիբը ծանոթացել են Կոպենհագենում, Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում[18]։ Նրանք ամուսնացել են 1904 թվականին, երբ Վեգեները 22 տարեկան էր, իսկ Գոտլիբը՝ 18[19]։ Երկուսն էլ նկարիչ էին։ Վեգեները մասնագիտացված էր բնանկարչության մեջ, Գերդան իլյուստրացիաներ էր անում գրքերի և նորաձևության ամսագրերի համար։ Նրանք լինում են Իտալիայում և Ֆրանսիայում, հաստատվում են Փարիզում։ 1907 թվականին Վեգեներին Նեյհաուզենի մրցանակ են տալիս, նրա նկարները ցուցադրվում են Դանիայում՝ Վայլեի գեղարվեստական թանգարանում, ինչպես նաև Փարիզում[20]։

Մի անգամ, երբ Գերդա Գոտլիբի բնորդուհին չի գալիս աշխատանքի, Գերդան ամուսնուն խնդրում է հագնել զուգագուլպաներ և բարձրակրունկ կոշիկներ, որպեսզի նա կարողանա նրա ոտքերը պատկերել՝ բացակայող մոդելի փոխարեն։ Վեգեներին կանացի հագուստը անսպասելիորեն հարմարավետ է թվում[20]։ Ժամանակի ընթացքում Գոտլիբը հայտնի է դառնում շքեղ հագուստներով գեղեցկուհիների նկարներով։ 1913 թվականին նա ապշեցնում է հանրությանը, խոստովանելով, որ իր մոդելը իրականում իր ամուսինն է եղել[19]։

1920-1930 թվականներին Վեգեները պարբերաբար որպես կին է ներկայանում տարբեր հավաքույթներում, զվարճացնում է իր հյուրերին[21][22]։ Երբ նա կանացի հագուստով է լինում, Գերդա Գոտլիբը ներկայացնում է նրան որպես Էյնարի քույր՝ Լիլի[9], իսկ ճշմարտությունը գիտեին միայն ընտանիքի ամենամոտ ընկերները։

Լիլի Էլբեն Գերդա Վեգեների նկարում

1930 թվականին Վեգեները Վայմար է գնում սեռափոխման վիրահատության համար, որը այդ ժամանակ փորձառական էր։ Երկու տարվա ընթացքում նա չորս վիրահատության է ենթարկվում[22]։ Առաջինը՝ տղամարդկային օրգանների հեռացումը, կատարվում է հայտնի գերմանացի բժիշկ Մագնուս Հիրշֆելդի հսկողությամբ, Բեռլինում[22]։ Մյուս վիրահատությունները կատարվում են Դրեզդենի կանացի մունիցիպալ հիվանդանոցում բժիշկ Վարնեքրոսի կողմից[23]։ Էլբեի պատմությունը սենսացիա է դառնում, տարածվում է դանիական և գերմանական թերթերում։ 1930 թվականի հոկտեմբերին դանիական դատարանը Վեգեների և Գերդայի ամուսնություը չեղյալ է համարում[24]։ Վեգեներին հաջողվում է օրինականորեն փոխել սեռը, ստանալ անձնագիր Լիլի Իլզե Էլվենես անունով։ Նա դադարում է նկարչությամբ զբաղվել՝ համարելով այն իր նախկին անձի մի մասը։ Պաշտոնական ամուսնալուծությունից հետո նա վերադառնում է Դրեզդեն վերջնական վիրահատության համար։

Հույս ունենալով երբևէ երեխա ունենալ՝ Լիլին 1931 թվականին ևս մի վիրահատության է ենթարկվում, որի նպատակն էր արգանդի ստեղծումը (դա իր 5-րդ վիրահատությունն էր և նման վիրահատություններից՝ առաջիններից մեկը աշխարհում)։ Էլբեն մահացավ վիրահատությունից հետո՝ սեպտեմբերի 13-ին, 48 տարեկանում։

Միայն 10 տարի անց Մարոկկոյում Գերդան իմացավ Լիլիի մահվան մասին և ասաց. «Լիլի, իմ խեղճ աղջիկ»։ Գերդան ամուսնացավ իտալական բանակի սպա Ֆերնանդո Պորտայի հետ, նրանք միասին 10 տարի ապրեցին Մարոկկոյում և Կասաբլանկայում, իսկ 1936-ին՝ ամուսնալուծվեցին։ Գերդան այլևս երբեք չամուսնացավ և երեխաներ չունեցավ։ Նա վերադարձավ Դանիա, սկսեց չարաշահել ալկոհոլ, 1940 թվականին մահացավ աղքատության մեջ։

Մշակյութի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլի Էլբեի մասին 1933 թվականին գրվել է «Man into Woman: The First Sex Change» գիրքը[25]։

2000 թվականին Դևիդ Էբերսհոֆը Էլբեին նվիրված գիրք է գրել «Դանիացի աղջիկը» անվանումով, որը դարձել է համաշխարհային բեսթսելլեր, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Այն նաև էկրանավորվել է Թոմ Հուփերի կողմից, Լիլի Էլբեի դերում Էդի Ռեդմեյնն է։ «Դանիացի աղջիկը» ֆիլմը 2015 թվականին լավ է ընդունվել Վենետիկի կինոփառատոնում, ինչպես նաև ստացել է Օսկար մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://es.euronews.com/cultura/2017/01/04/el-arte-mas-alla-del-genero-de-gerda-wegener-se-expone-en-copenhague
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kunstindeks Danmark (դան.)
  4. 4,0 4,1 MAK (польск.)
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Union List of Artist Names — 2015.
  7. 7,0 7,1 Վիքիպահեստ(բազմ․) — 2004.
  8. Hirschfeld, Magnus. Chirurgische Eingriffe bei Anomalien des Sexuallebens: Therapie der Gegenwart, pp. 67, 451—455
  9. 9,0 9,1 Lili Elbe. andrejkoymasky.com. 17 May 2003
  10. Meyer, Sabine (2015), «Wie Lili zu einem richtigen Mädchen wurde» — Lili Elbe: Zur Konstruktion von Geschlecht und Identität zwischen Medialisierung, Regulierung und Subjektivierung, p. 15, pp. 312—313.
  11. (Meyer 2015, էջեր 311–314)
  12. «Ejner Mogens Wegener, 28-12-1882, Vejle Stillinger: Maler»։ Politietsregisterblade.dk։ Վերցված է դեկտեմբերի 30, 2011 
  13. Hoyer, ed. Niels (2004)։ Man into woman : the first sex change, a portrait of Lili Elbe : the true and remarkable transformation of the painter Einar Wegener։ London: Blue Boat Books։ էջեր vii, 26–27, 172։ ISBN 9780954707200 
  14. «Lili Elbe’s autobiography, Man into Woman»։ OII Australia – Intersex Australia։ OII Australia։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-28-ին։ Վերցված է սեպտեմբերի 1, 2015 
  15. Vacco Patrick (ապրիլի 29, 2014)։ «Les Miserables Actor Eddie Redmayne to Star as Queer Artist Lili Elbe»։ The Advocate։ Վերցված է սեպտեմբերի 1, 2015 
  16. «Could this be Eddie Redmayne's most challenging role?»։ Daily Mail։ սեպտեմբերի 1, 2015։ Վերցված է սեպտեմբերի 1, 2015 
  17. Kaufmann Jodi (January 2007)։ «Transfiguration: a narrative analysis of male‐to‐female transsexual»։ International Journal of Qualitative Studies in Education 20 (1): 1–13։ doi:10.1080/09518390600923768 
  18. «Conway's Vintage Treasures»։ Vintage-movie-poster.com։ Վերցված է ապրիլի 8, 2014 
  19. 19,0 19,1 She and She: The Marriage of Gerda and Einar Wegener. The Copenhagen Post. 3 July 2000
  20. 20,0 20,1 The Arts and Transgender. renaissanceblackpool.org
  21. Gerda Wegener. get2net.dk
  22. 22,0 22,1 22,2 «Lili Elbe (1886–1931)»։ LGBT History Month։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-03-ին։ Վերցված է ապրիլի 8, 2014 
  23. Brown, Kay (1997) Lili Elbe. Transhistory.net.
  24. (Meyer 2015, էջեր 308–311)
  25. Hoyer Niels (1933)։ Man into Woman: The First Sex Change։ Blue Boat Books Ltd։ էջ 272։ ISBN 0954707206 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]