Զուգագուլպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրիորդ զուգագուլպաներով, ԱՄՆ, 1922 թ.

Զուգագուլպա, հագուստի տեսակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս իրն առաջին անգամ հայտնվել է արաբների մոտ։ Իսպանացիների հետ պատերազմի ժամանակ XIII-XIV դարերում ծանոթացավ գուլպայի արվեստին նաև Եվրոպան։ 1589 թ. անգործ անգլիացի Լիի կինը, որը աշխատում էր գումար գուլպա հյուսելով, ստեղծեց առաջին գուլպա հյուսող ստանոկը։ Ստանոկով արված գուլպաները մրցակցության մեջ են մտնում այդ ժամանակ հայտնի թավշյա և բրդյա գուլպաների հետ։ Լյուդովիկոս XIV ժամանակ մեծ տարածում գտան բաց կապույտ և կարմիր գուլպաները։ Դե մարկիզա Պոմպադուռի հետևորդների ժամանակ մոդայում էիրն ժանյակյա գուլպաները, որի արժեքը հավասարազոր էր միջին եկամուտ ունեցող ազնվականի տարեկան եկամուտին։XVI դարում Իսպանիայում նորից մեծ տարածում գտան հյուսված գուլպաները։ Եվ այսպես, անգլիացի թագավոր Հենրիխ VIII մի օր Իսպանիայից ստացավ մեկ զույգ հյուսված գուլպա, որպես թանկարժեք նվեր։

Ֆիլիպ IV։ 1631, Դիեգո Վելասկես

Այն բանից հետո, երբ երկար զգեստները ծածկում էին կանացի ոտքերը, մոդան Առաջին Համաշխարհային պատերազմից հետո բացեց և գուլպան վերածեց սեքսուալնի սիմվոլի։ Մաշկի գույնով մետաքսյա գուպաները ավելի գայթակղիչ էին։ Մինչ այդ գործածության մեջ էին սև, սպիտակ և կարչնվի գուլպաներ։ Չնայած արհեստական մետաքսը սկսել էին պատրաստել 1890 թ-ին, բայց արհեստական մետաքսից գուլպա սկսեցին արտադրել 1910 թ.-ներից։ Այսպիսի գուլպաները 2 անգամ ավելի քիչ արժեին քան ամենաքիչ արժեք ունեցող գուլպաները, որոնք պատրաստված էին բնական մետաքսից, չհամեմատելով անգամ ամենաթանկ դիզայներական մետաքսյա գուլպաների հետ, որոնց գինը հասնում էր մինչև $9։

Մալմո քաղաքի զուգագուլպաների քործարան 1954

XX դարի սկզբին գունավոր գուլպաները ավելի մեծ պահանջարկ ունեին։ Առևտրի կետերում ավելի մեծ տարածում ունեին մուգ-կապույտ, դեղին, կանաչ, կարմիր, կաթնագույն և այլ գույների։ Առևտրի կետերում հայտնվում էին գուլպաների նոր մոդելներ օձի, մկան, մողեսի, ինչպես նաև գծավոր և այլն։ Հետպատերազմյան տարիներին կանայք աչքի մատիտով նկարում էին ուղիղ գծեր ոտքերին՝ արտահայտելով գծավոր գուլպաներ։Պահանջարկի դիֆիցիտը անհետացավ, երբ 1938 թ.-ին DUPont ընկերությունը շուկա դուրս բերեց առաջին սինթետիկ նեյլոնե մանրաթելը։ Իսկ 1950 թ.-ին սկսեց նեյլոնե գուլպաների ընդհանուր արտադրություն կանաց համար։ Այդ տարիներին գովազդներում նեյլոնը ներկայացվում էր հետևյալ կերպ. «երկաթե ամրություն և սարդոստայնի նրբություն»։ Առաջին անգամ նայլոնե գուլպաները վաճառքի հանվեցին փոքրիկ Ուիլմինգտոն քաղաքի մի քանի խանութներում։

Այս նորությունը գնելու համար հաճախորդները գալիս էին անգամ Նյու Յորք-ից՝ սպասելով իրենց հերթին։ Առաջին տարում վաճառվել է 64 միլիոն զույգ գուլպա։ Կանգ չառնելով ձեռք բերված հաջողության վրա, 1959 թ.-ին DUPont ֆիրման ստեղծեց առաձգական մանրաթել, որը ձեռք բերեց լայկրա ապրանքային նշանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]