Քիլիան Մըրֆի
անգլ.՝ Cillian Murphy | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 25, 1976 (49 տարեկան) |
| Ծննդավայր | Դուգլաս, Կորկ, Մանսթեր, Իռլանդիա |
| Կրթություն | Presentation Brothers College? և University College Cork, National University of Ireland, Cork? |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | իռլանդացի |
| Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կոմպոզիտոր, հնչյունավորող, երաժիշտ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դիջեյ և հեռուստատեսային պրոդյուսեր |
| Ամուսին(ներ) | Yvonne McGuinness? |
| Երեխա(ներ) | 2 |
| Պարգևներ և մրցանակներ | |
Քիլիան Մըրֆի (անգլ.՝ Cillian Murphy, մայիսի 25, 1976[6][7][8], Դուգլաս, Կորկ, Մանսթեր, Իռլանդիա), թատրոնի և կինոյի իռլանդացի դերասան, երաժիշտ։ Պրոֆեսիոնալ նորամուտը կատարել է Էնդա Ուոլշի 1996 թվականի «Դիսկո խոզեր» պիեսում․ դեր, որը նա հետագայում կրկնել է 2001 թվականի էկրանավորման մեջ։ Նրա վաղ ֆիլմերից են՝ «28 օր անց» սարսափ ֆիլմը (2002), «Ընդմիջում» սև կատակերգությունը (2003), «Կարմիր աչք» թրիլլերը (2005), «Քամին, որը ցնցում է գարին» իռլանդական պատերազմական դրաման (2006) և «Արևի շող» գիտաֆանտաստիկ թրիլլերը (2007): Նա մարմնավորել է տրանսգենդեր իռլանդուհու դերը «Նախաճաշ Պլուտոնի վրա» (2005) կատակերգական դրամայում, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգի։
Մըրֆին սկսել է իր համագործակցությունը կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի հետ 2005 թվականին՝ մարմնավորելով Խրտվիլակին «Խավարի ասպետը» տրիլոգիայում (2005-2012), ինչպես նաև խաղալով «Սկիզբ» (2010) և «Դյունկերկ» (2017) ֆիլմերում։ Նա ավելի մեծ ճանաչում ձեռք է բերել Թոմի Շելբիի դերի միջոցով BBC-ի «Սուր հովարներ» պատմական-դրամատիկական սերիալում (2013-2022) և «Լուռ տեղ 2» սարսափ ֆիլմում (2020) նկարահանվելու համար։ Մըրֆին մարմնավորել է Ռոբերտ Օփենհայմերին Նոլանի «Օփենհայմեր» (2023) ֆիլմում, որի համար նրան շնորհվել են մի շարք մրցանակներ, այդ թվում՝ «Օսկար»՝ լավագույն դերասանի համար։
2011 թվականին Մըրֆին արժանացել է Drama Desk Award-ի «Միսթերմեն» մենախաղի համար: 2020 թվականին The Irish Times-ը նրան անվանել է իռլանդական կինոյի բոլոր ժամանակների մեծագույն դերասաններից մեկը[9]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մըրֆին ծնվել է 1976 թվականի մայիսի 25-ին[10] Դուգլասում, Քորք: Նրա մայրը ֆրանսերեն էր դասավանդում, իսկ հայրը՝ Բրենդանը, աշխատում էր կրթության վարչությունում[11]։ Նրա պապը, մորաքույրները, հորեղբայրները նույնպես ուսուցիչներ են եղել։ Նա մեծացել է Բալինթեմփլում, Քորք, իր կրտսեր եղբոր՝ Փայդիի և կրտսեր քույրերի՝ Սիլեի և Օրլայի հետ[12][13]: Քիլիանը սկսել է երգեր գրել և կատարել 10 տարեկանում[14]։
Մըրֆին դաստիարակվել է կաթոլիկ հավատքի մեջ և հաճախել Presentation Brothers College-ի վճարովի կաթոլիկ ավագ դպրոցը, որտեղ նա լավ էր սովորում, բայց հաճախ ընկնում էր անախորժությունների մեջ, երբեմն նրան հեռացնում էին դասերից[11]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Մըրֆին ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ Իվոն ՄաքԳինեսի հետ, որին նա հանդիպել է 1996 թվականին՝ իր ռոք խմբի շոուներից մեկի ժամանակ[15]: Նրանք ապրել են Դուբլինում մինչև 2001 թվականը, այնուհետև տեղափոխվել Լոնդոն, որպեսզի նրա կինը կրթություն ստանա Արվեստի թագավորական քոլեջում: 14 տարի անց՝ 2015 թվականին, նրանք վերադարձել են Դուբլին։ Ունեն երկու որդի՝ ծնված 2005 և 2007 թվականներին[16][17]։
Մըրֆին դաստիարակվել է կաթոլիկ հավատքի մեջ և հակված է եղել ագնոստիզմին, մինչև 2007 թվականը, երբ մարմնավորել է ֆիզիկոսի և տիեզերագնացի դերը «Արևի շող» ֆիլմում, որը ամրապնդել է նրա աթեիզմը[18][19]։ 2019-ին նա հայտնել է, որ կաթոլիկ հավատքը դեռ ձևավորում է իր բարոյականությունը[20][21]։
Նա բուսակեր էր մոտ 15 տարի, ինչը, նրա խոսքով, պայմանավորված էր կովի կատաղությամբ վարակվելու վախով, և ոչ բարոյական նկատառումներից ելնելով[22]: Նա նաև կասկածներ ուներ ագրոբիզնեսի անառողջ գործելակերպի վերաբերյալ[23]։ Մըրֆին վերսկսել է միս ուտել՝ «Սուր հովարներ»-ում իր դերի համար մարզավիճակ ձեռք բերելու համար։ 2022-ին տված հարցազրույցում ասել է, որ վերադարձել է բուսակերության[24]։
Դերասանական վաստակ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մըրֆիի կոմերցիոն ամենահաջող ֆիլմերը նրա բազմակի համագործակցություններն են Նոլանի հետ, այդ թվում՝ «Օփենհայմեր», «Սկիզբ», «Բեթմեն։ Սկիզբը» և «Դյունկերկ» ֆիլմերը[25]: «Օփենհայմեր»-ի և Բարբենհայմերի ֆենոմենի հաջողությունից հետո Մըրֆին ընդգրկվել է Variety-ի 2023 թվականի զվարճանքի և մեդիաոլորտի ամենաազդեցիկ դեմքերի ցանկում[26]։ Մըրֆիի աշխատանքները ներառում են նաև քննադատների կողմից ճանաչված այլ ֆիլմեր, ինչպիսիք են «Լուռ տեղ 2» և «Քամին, որը ցնցում է գարին»: Իր կարիերայի ընթացքում նա բազմաթիվ մրցանակների է արժանացել[27][28][29], այդ թվում՝ Իռլանդական կինոյի և հեռուստատեսության չորս մրցանակների, BAFTA մրցանակի, «Ոսկե գլոբուս»-ի և «Օսկար»-ի։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր(եր)ը | Ռեժիսոր |
|---|---|---|---|---|
| 1997 | Երբ | Quando | Փեթ | Դեքլան Ռեքս |
| 1998 | Հեքիաթ Սվիթի Բարրեթթի մասին | The Tale of Sweety Barrett | բարմեն Փեթը | Ստեֆան Բրեդլի |
| 1999 | Վտարում | Eviction | Բրենդան ՄակԲրայդ | Թոմ Ուոլեր |
| 1999 | Արևայրուք | Sunburn | Դեվին ՄակԴերբի | Նելսոն Հյում |
| 1999 | Մահվան շեմին | At Death's Door | Գրիմ Ռիփեր կրտսեր | Քոնր Մորիսեյ |
| 1999 | Խրամատը | The Trench | Ռեգ Ռոքվուդ | Ուիլիամ Բոյդ |
| 2000 | Filleann an Feall | Գիր | Ֆրենկի ՄակՔաֆերտի | |
| 2000 | A Man of Few Words | Լավագույն մարդը | Թերենս Ուայթ | |
| 2001 | Եզրին | On the Edge | Ջոնաթան Բրիչ | Ջոն Քորնի |
| 2001 | Ինչպես Հարրին դարձավ ծառ | How Harry Became a Tree | Գաս | Գորան Պասկալեվիչ |
| 2001 | Դիսկո խոզեր | Disco Pigs | Դարրեն/խոզ | Քիրսթեն Շերիդան |
| 2001 | Հերթապահը | Watchmen | Ֆիլ | Պալոմա Բաեզա |
| 2002 | 28 օր անց | 28 Days Later | Ջիմ | Դեննի Բոյլ |
| 2003 | Դասամիջոց | Intermission | Ջոն | Ջոն Քրոուլի |
| 2003 | Մարգարտե ականջողով աղջիկը | Girl with a Pearl Earring | Պիտեր | Պետեր Ուեբեր |
| 2003 | Ցուրտ լեռը | Cold Mountain | Բարդոլֆ | Էնթոնի Միգելլա |
| 2003 | Սոնատ | Zonad | Գայ Հենդրիկսոն | Ջոն Քորնի |
| 2005 | Բեթմեն։ Սկիզբը | Batman Begins | Ջոնաթան Քրեյն | Քրիստոֆեր Նոլան |
| 2005 | Կարմիր աչք | Red Eye | Ջեքսոն Ռիփներ | Ուեզ Քրավեն |
| 2005 | Նախաճաշ Պլուտոնի վրա | Breakfast on Pluto | Պատրիկ Բրադեն | Նեյլ Ջորդան |
| 2006 | Լուռ քաղաքը | The Silent City | Ռաուրի Ռոբինսոն | |
| 2006 | Քամին, որը ցնցում է գարին | The Wind That Shakes the Barley | Դամիեն Օ'Դոնովան | Քեն Լուչ |
| 2007 | Արևի շողը | Sunshine | Ռոբերտ Կապա | Դեննի Բոյլ |
| 2007 | Խուզարկություն | Watching the Detectives | Նեյլ | Փոլ Սոթեր |
| 2008 | Խավարի ասպետը | The Dark Knight | Ջոնաթան Քրեյն | Քրիստոֆեր Նոլան |
| 2008 | Սիրո տարիք | The Edge of Love | Ուիլիամ Կիլիք | Ջոն Մայբուրի |
| 2008 | Ալիքի հեծյալները | Waveriders | Պատմող | Ջոել Քորնոյ |
| 2009 | Փերրիերի առատաձեռնությունը | Perrier's Bounty | Մայքլ ՄակՔրի | Իեն Ֆիզգիբոն |
| 2009 | Ջուրը | The Water | Սոն | Քեվին Դրյու |
| 2010 | Սիրամարգը | Peacock | Ջոն Սկիլպա | Մայքլ Լանդեր |
| 2010 | Հիփփի հիփփի Շեյք | Hippie Hippie Shake | Ռիչարդ Նեվիլ | Բիբան Քիդրոն |
| 2010 | Սկիզբ | Inception | Ռոբերտ Ֆիշեր | Քրիստոֆեր Նոլան |
| 2010 | Գահը։ Ժառանգություն | Tron: Legacy | Էդվարդ Դիլայներ կրտսեր | Ժոզեֆ Կոսինսկի |
| 2011 | Նահանջ | Retreat | Մարտին | Կարլ Տիբեթս |
| 2011 | Ժամանակ | In Time | Ռայմոնդ Լեոն | Էնդրյու Նիքոլ |
| 2012 | Կարմիր լույսերը | Red Lights | Թոմ Բաքլի | Ռոդրիգո Կյորտես |
| 2012 | Կոտրված | Broken | Մայք Կերնան | Ռուֆուս Նորիս |
| 2012 | Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը | The Dark Knight Rises | Ջոնաթան Քրեյն | Քրիստոֆեր Նոլան |
| 2013 | Հարրիեթը եւ հանդիպումները | Harriet and the Matches | Կատու (ձայնը) | Միրանդա Հովարդ-Ուիլիամս |
| 2014 | Դեպի վեր | Aloft | Իվան | Կլաուդիա Լոսա |
| 2014 | Գերազանցություն | Transcendence | գործակալ Դոնալդ Բյուքանան | Ուոլի Ֆիսթեր |
| 2015 | Ծովի սրտում | In the Heart of the Sea | Մեթյու Ջոյ | Ռոն Հովարդ |
| 2016 | Մարդակերպ | Anthropoid | Ժոզեֆ Գաբքիկ | Սին Էլիս |
| 2016 | Անվճար կրակ | Free Fire | Քրիս | Բեն Ուոթլի |
| 2017 | Երեկույթ | The Party | Թոմ | Սալի Փոթեր |
| 2017 | Դյունկերկ | Dunkirk | Քրիստոֆեր Նոլան | |
| 2018 | Մեղավոր եղանակը | The Delinquent Season | Ջիմ | Մարկ Օ'Ռոու |
| 2018 | Շինել | The Overcoat | Ակակի (ձայնը) | Միլիս Արուլէփ, Շոն Մալեն |
| 2019 | Աննա | Anna | Լենի Միլլեր | Լյուկ Բեսոն |
| Կենտուկիի թագավորությունը | Kensuke's Kingdom | (ձայն) | Նիլ Բոյլ, Քիրք Հենդրի | |
| 2020 | Լուռ տեղ 2 | A Quiet Place 2 |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դերը |
|---|---|---|---|
| 2001 | Ճանապարհը, որտեղ ապրում ենք մենք հիմա | The Way We Live Now | Փոլ Մոնտեքյու |
| 2013 - 2022 | Սուր հովարներ (հեռուստասերիալ) | Peaky Blinders | Թոմի Շելբի |
| 2015 | Ատլանտիկ։ Մոլագար օվկիանոս Երկրի վրա | Atlantic: The Wildest Ocean on Earth | Պատմող |
Երաժշտական տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | |||
|---|---|---|---|
| 2009 | The Water | Feist | |
| 2011 | Winter Beats | I Break Horses | |
| 2013 | Hold Me Forever | Money | Ռեժիսոր |
| 2015 | The Clock | Paul Hartnoll | Ձայն |
| 2016 | Stages | The Frank and Walters | Ձայն |
| 2017 | The Ways | Allred and Broderick | |
| 2017 | The Meetings Of The Waters | Fionn Regan |
Վիդեո խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Դերը |
|---|---|---|
| 2005 | Batman Begins | Dr. Jonathan Crane/Scarecrow (ձայնը) |
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դերը | Սրահներ |
|---|---|---|---|---|
| 1996 | Դիսկո խոզեր | Disco Pigs | Դարեն/խոզ | Corcadorca Theatre Company |
| 1998 | Ոչնչից՝ մեծ աղմուկ | Much Ado About Nothing | Կլաուդիո | Bickerstaffe Theatre Company |
| 1999 | Երկրի տղան | The Country Boy | Կարլի | Druid Theatre Company |
| 1999 | Ջունոն եւ սիրամարգը | Juno and the Paycock | Ջոնի Բոյլ | Druid Theatre Company |
| 2002 | Իրերի ձեւը | The Shape of Things | Ադամ | Gate Theatre |
| 2003 | Ճայը | The Seagull | Կոնստանդին | Edinburgh International Festival |
| 2004 | Playboy-ը Արեւմտյան աշխարհում | The Playboy of the Western World | Քրիստի Մահոն | Druid Theatre Company |
| 2006 | Սիրո երգ | Love Song | Բին | New Ambassadors Theatre |
| 2010 | From Galway to Broadway and back again | Քրիստի Մահոն | Druid Theatre Company | |
| 2011 | Misterman | Թոմաս Մագիլ | Galway Arts Festival
Royal National Theatre St. Ann's Warehouse | |
| 2014 | Ballyturk | No. 1 | Galway Arts Festival
Olympia Theatre Cork Opera House Royal National Thea |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Moreau J. Golden Globes: ‘Oppenheimer’ Leads With Five Wins, ‘Succession’ Tops TV With Four (Complete Winners List) — 2024.
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2024
- ↑ https://www.bafta.org/film/awards/2024-nominations-winners#leading-actor---cillian-murphy
- ↑ https://www.sagawards.org/awards/nominees-and-recipients/30th-annual-screen-actors-guild-awards
- ↑ https://www.cultureireland.ie/news/article/cillian-murphy-wins-drama-desk-award-for-misterman
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ Clarke, Donald; Brady, Tara (2020 թ․ հունիսի 13). «The 50 greatest Irish film actors of all time». Irish Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Boland, Yasmin (2021 թ․ օգոստոսի 16). «Horoscope». TV Guide. էջ 72.
- ↑ 11,0 11,1 Walsh, John (2007 թ․ մարտի 31). «Murphy's lore: Meet the action hero who looks on the verge of tears». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ O'Sullivan, Gemma (2004 թ․ փետրվարի 1). «Ireland: Sane Boy of the Western World». The Sunday Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Lytal, Cristy (2006 թ․ փետրվար). «The 24 Finest Performances of 2005: Cillian Murphy». Premiere. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ O'Donoghue, Donal (2004 թ․ փետրվարի 6). «Western Hero». RTÉ Guide.
- ↑ McLean, Craig (2005 թ․ դեկտեմբերի 24). «A Close Shave». Telegraph Magazine.
- ↑ «Cillian Murphy: If you're an actor, it's essential to live like a normal person». Irish Independent. 2014 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Siggins, Lorna (2014 թ․ փետրվարի 3). «'Persevere...and keep having a laugh,' actor Cillian Murphy tells youth groups in Galway». Irish Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Fulton, Rick (2007 թ․ մարտի 30). «Danny's New Golden Boy». Daily Record. Scotland. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Killing time with Cillian Murphy». GamesRadar. 2017 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Schube, Sam (2019 թ․ հոկտեմբերի 2). «How Cillian Murphy Keeps the Fame Wolves at the Door». GQ Style. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Cillian Murphy interview: 'I'm not afraid to express opinions'». TimeOut. 2013 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ O'Connor, Roisin (2017 թ․ մարտի 29). «Cillian Murphy gave up vegetarianism after 15 years for Peaky Blinders». Independent. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Wallick, Lee (April–May 2007). «A, B, Cillian–Z». Wonderland.
- ↑ Cumming, Ed (2022 թ․ փետրվարի 20). «'It's the end of a big adventure': Cillian Murphy». The Observer. The Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Cllian Murphy». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Cillian Murphy». Variety. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «IFTA | Irish Film & Television Academy | Irish Film & Television Awards». www.ifta.ie. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Amy Huberman and Mattress Mick were among the winners at tonight's IFTAs». Breakingnews.ie. 2017 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Oppenheimer star Cillian Murphy adds Ifta to his trophy cabinet». BBC News (բրիտանական անգլերեն). 2024-04-20. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2024-04-23-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.imdb.com/name/nm0614165/
- https://www.indiewire.com/2013/07/watch-inception-star-cillian-murphys-directorial-debut-a-meh-worthy-ballet-music-video-37129/
- https://books.google.am/books?id=I5g1-BUJz10C&pg=PA10&redir_esc=y#v=onepage&q&f=false
- https://web.archive.org/web/20050208220438/http://www.gate-theatre.ie/theshapeofthings.html
- https://metro.co.uk/2009/10/27/cillian-murphy-241075/
- https://www.standard.co.uk/lifestyle/esmagazine/cillian-murphy-is-shaking-up-theatre-this-spring-7643078.html
- https://www.irishtimes.com/life-and-style/people/persevere-and-keep-having-a-laugh-actor-cillian-murphy-tells-youth-groups-in-galway-1.1676965
- https://en.wikipedia.org/wiki/Cillian_Murphy
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիլիան Մըրֆի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||