Բրենդան Գլիսոն
անգլ.՝ Brendan Gleeson | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 29, 1955[1] (71 տարեկան) |
| Ծննդավայր | Դուբլին, ÉIR[1] |
| Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, St. Joseph's Secondary C.B.S., Fairview? և Դուբլինի համալսարանական քոլեջ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ |
| Երեխա(ներ) | Դոնալ Գլիսոն և Բրայան Գլիսոն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Passion Machine? |
Բրենդան Գլիսոն (անգլ.՝ Brendan Gleeson; մարտի 29, 1955[1], Դուբլին, ÉIR[1]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իռլանդացի դերասան, ինչպես նաև ռեժիսոր, սցենարիստ և երաժիշտ ջութակահար (ջութակահար, մանդոլինահար)։
Դերասան Դոնալ Գլիսոնի հայրը։
Բրենդան Գլիսոնը կինոյում նորամուտը նշել է բավականին ուշ՝ 34 տարեկանում, ոչ մեծ դեր խաղալով իռլանդական Ջիմ Շերիդանի «Դաշտ» դրամայում՝ 1990 թվականին։ Տարբեր ֆիլմերում Երկրորդ պլանի ոչ մեծ թվով դերերից հետո նրան նկատում է այն ժամանակ սկսնակ ռեժիսոր Մել Գիբսոնը և նրան առաջարկում է Հեմիշ Քեմփբելի դերը «Քաջ սիրտը» պատմական ռազմական դրամայում։ Դրանից էլ սկսվում է դերասանի կարիերան Հոլիվուդում։ «Գեներալը» ֆիլմում դերասանը ստանձնել է իռլանդացի հայտնի հանցագործ Մարտին Կեհիլի վառ կերպարը. այդ դերը նկատվել է քննադատների կողմից։ Շուտով Գլիսոնը սկսեց հայտնվել նաև հայտնի կինոռեժիսորների մեծ բյուջե ունեցող նախագծերում, ինչպիսիք են Ջոն Վուի «Առաքելությունն անիրագործելի է 2»-ը, Սթիվեն Սփիլբերգի «Արհեստական բանականություն»-ը, Դեննի Բոյլի «28 օր անց»-ը, Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը»-ը, Էնթոնի Մինգելի «Ցուրտ լեռը»-ը, Վոլֆգանգ Փեթերսենի «Տրոյա»-ը, Ռիդլի Սքոթի «Երկնային արքայություն»-ը և, վերջապես, Հարրի Փոթեր ֆիլմաշարը, որտեղ նա խաղացել է հրաշագործ Ալաստորի «Ահեղ աչք» Գրյումի դերը։
Գլիսոնին համաշխարհային համբավ է բերել սև տրագիկոմեդիան՝ «Բրյուգայի հատակին ընկնելը», որտեղ դերասանը խաղացել է վարձու մարդասպանին Քենի դերը։ Կինոքննադատները Գլիսոնի կարիերայում լավագույնն են համարել այդ դերը, դա դերասանին արժանացրել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի առաջին անվանակարգերին։ 2010 թվականին դերասանը կրկին առաջադրվել է նույն երկու մրցանակներում, ինչպես նաև «Էմմի» մրցանակ է ստացել «Լավագույն տղամարդու դեր հեռուստաֆիլմում» անվանակարգում՝ «Փոթորկին ընդառաջ» ֆիլմում[2] Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերի համար։ 2012 թվականին «Ոսկե գլոբուս» հերթական անվանակարգը իռլանդացի ոստիկան Ջերի Բոյլի դերն է բերում «Մի անգամ Իռլանդիայում» ֆիլմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մեծացել է Դուբլինում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Դուբլինի համալսարանական քոլեջում, այնուհետև Լոնդոնի Թագավորական ակադեմիայի դրամատիկական արվեստի բաժնում։ Ուսումն ավարտելուց հետո խաղացել է Լոնդոնի թատրոններում, հայտնի է դարձել իր դերերով Շեքսպիրի և Չեխովի պիեսների բեմադրություններում։
Ավելի ուշ վերադարձել է Դուբլին, որտեղ աշխատել է որպես դպրոցական ուսուցիչ, դասավանդել է անգլերեն և դրամատիկ արվեստ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ կինոյում հայտնվել է 34 տարեկանում՝ ստանալով դեր հեռուստատեսային ֆիլմում։ Մեծ Բրիտանիայում երեսունհինգ տարեկան հասակում սկսել է նկարահանվել կինոյում՝ խաղալով բազմաթիվ դերեր։ Նրա դասական դերասանական հմտությունները գրավել են Մել Գիբսոնի ուշադրությունը, որը Բրենդան Գլիսոնին հրավիրել է 1995 թվականին նկարահանվել «Քաջ սիրտը» ֆիլմում։ Հետագայում խաղացել է ավելի քան յոթանասուն ֆիլմերում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրենդանը սիրում է ջութակ նվագել։ Ունի կին՝ Մերին։ Նրա եղբայր Բարրի Գլիսոնը հայտնի երգիչ է։ Դերասանը ունի չորս որդի՝ Դոնալը, Ֆերգուսը, Բրինը և Ռորին։ Նրա որդիներից Բրինը և Դոնալ Գլիսոնը նույնպես դերասաններ են։
Ընտրված ֆիլմագություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1990 | հֆ | Դաշտը | The Field | աշխատանքային կարիերա |
| 1993 | հֆ | Ժիր | The Snapper | Լեսթեր |
| 1995 | ֆ | Քաջ սիրտը | Braveheart | Հեմիշ Քեմբել |
| 1997 | ֆ | Անհանգստություն | Turbulence | Ստաբս |
| 1998 | ֆ | Գեներալը | The General | Մարտին Կեհիլ |
| 1999 | ֆ | Լեյկ Պլեսիդ։ Վախի լիճը | Lake Placid | շերիֆ Հենկ Կեո |
| 2000 | ֆ | Առաքելթյունն անիրականալի է 2 | Mission: Impossible II | ՄաքՔլոյ |
| 2000 | ֆ | Պատմություն Հարրիի մասին | Wild About Harry | Հարրի ՄաքՔի |
| 2001 | ֆ | Արհեստական բանականություն | Artificial Intelligence: AI | Լորդ Ջոնսոն-Ջոնսոն |
| 2001 | ֆ | Դերձակ Պանամայից | The Tailor of Panama | Միքքի |
| 2002 | ֆ | 28 օր անց | 28 Days Later... | Ֆրենկ |
| 2002 | ֆ | Նյու Յորքի ավազակախմբերը | Gangs of New York | Ուոլթեր «Մանախ» ՄակԳին |
| 2003 | ֆ | Ցուրտ լեռը | Cold Mountain | Ստոբրոդ Տյուս |
| 2004 | ֆ | Տրոյա | Troy | Մենելայ |
| 2004 | ֆ | Խորհրդավոր անտառ | The Village | Ավգուստ Նիկոլսոն |
| 2004 | ֆ | Վեց հրաձիգ | Six Shooter | Դոնելի |
| 2005 | ֆ | Նախաճաշ Պլուտոնի վրա | Breakfast on Pluto | Ջոն Ջո Քեննի |
| 2005 | ֆ | Царство небесное | Kingdom of Heaven | Ռենո դե Շատիլոն |
| 2005 | ֆ | Հարրի Փոթերը և Կրակի գավաթը | Harry Potter and the Goblet of Fire | Ալաստորի «Ահեղ աչք» Գրյում |
| 2007 | ֆ | Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը | Harry Potter and the Order of the Phoenix | Ալաստորի «Ահեղ աչք» Գրյում |
| 2007 | ֆ | Բեովուլֆ | Beowulf | Վիգլաֆ |
| 2008 | ֆ | Մնացեք ցածր Բրյուգեսում | In Bruges | Կեն |
| 2009 | ֆ | Փերիերի առատաձեռնությունը | Perrier’s Bounty | Փերյե |
| 2009 | հֆ | Փոթորկին ընդառաջ | Into the Storm | Ուինսթոն Չերչիլ |
| 2010 | ֆ | Մի կենդանի | Green Zone | Մարտին Բրաուն |
| 2010 | ֆ | Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 | Harry Potter and the Deathly Hallows: Part 1 | Ալաստորի «Ահեղ աչք» Գրյում |
| 2011 | ֆ | Մի անգամ Իռլանդիայում | The Guard | Ջերի Բոյլ |
| 2011 | ֆ | Խորհրդավոր Ալբերտ Նոբս | Albert Nobbs | բժիշկ Հոլորան |
| 2012 | ֆ | Մուտքի կոդ «Քեյփթաուն» | Safe House | Դեվիդ Բարլոու |
| 2012 | ֆ | Ագռավ | The Raven | կապիտան Համիլթոն |
| 2012 | ֆ | Կեղտոտ խաղեր | The Company You Keep | Հենրի Օսբորն |
| 2013 | ֆ | Սմուրֆիկները 2 | The Smurfs 2 | Վիկտոր Դոյլ |
| 2013 | ֆ | Մեծ խաբեություն | The Grand Seduction | Մյուրեյ Ֆրենչ |
| 2014 | ֆ | Գոլգոֆա | Calvary | Ջեյմսի հայրը |
| 2014 | ֆ | Ապագայի սահմանը | Edge of Tomorrow | գեներալ Բրիգհեմ |
| 2014 | ֆ | Անիծվածների հոգեբուժարան | Stonehearst Asylum | հոգեբույժ |
| 2015 | ֆ | Ծովի սրտում | In the Heart of the Sea | ծեր Թոմաս Նիկերսոն |
| 2015 | ֆ | Սուֆրաժիստ | Suffragette | Ստիդ |
| 2016 | ֆ | Ասասինի հավատամքը | Assassin's Creed | Ջոզեֆ |
| 2016 | ֆ | Գիշերվա օրենքը | Live by Night | Թոմաս Կոգլին |
| 2016 | ֆ | Խաբեություն անգլերենով | Trespass Against Us | Կոլբի Կատլեր |
| 2017 | ֆ | Հեմսթեդ | Hampstead | Դոնալդ Հորներ |
| 2017 | ս | Պարոն Մերսեդես | Mr. Mercedes | խուզարկու Բիլ Հոջս |
| 2017 | ֆ | Փադինգթոնի արկածները | Paddington 2 | Կաստետ Մագինտի |
| 2018 | ֆ | Բաստեր Սքրագսի բալլադը | The Ballad of Buster Scruggs | իռլանդացի (Կլարենս) |
| 2019 | ֆ | Ֆրենկի | Frankie | Ջիմի |
| 2020 | կֆ | Կոմիի Կանոն | The Comey Rule | Դոնալդ Թրամփ |
| 2021 | ֆ | Մակբեթ | Macbeth | արքա Դունկան |
| ֆ | Բանշի Ինժիրա[3] | The Banshees Of Inisheer |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցանկը IMDb կայքում[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Էմմի» մրցանակ
- 2009 — լավագույն տղամարդու դեր (մինի սերիալ կամ ֆիլմ),«Փոթորկին ընդառաջ» ֆիլմի համար
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե Գլոբուս» մրցանակ
- 2012 — լավագույն տղամարդու դեր (կատակերգություն կամ մյուզիքլ) «Մի անգամ Իռլանդիայում» ֆիլմի համար
- 2010 — լավագույն տղամարդու դեր (մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ), «Փոթորկին ընդառաջ» ֆիլմի համար
- 2009 — լավագույն տղամարդու դեր (կատակերգություն կամ մյուզիքլ)), «Մնացեք ցածր Բրյուգեսում» ֆիլմի համար
- BAFTA մրցանակ
- 2010 — լավագույն տղամարդու դեր հեռուստատեսությունում, «Փոթորկին ընդառաջ» ֆիլմի համար
- 2009 — երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր, '«Մնացեք ցածր Բրյուգեսում» ֆիլմի համար
- Եվրոպական կինոակադեմիա մրցանակ
- 2014 — լավագույն դերասան,«Գոլգոֆա» ֆիլմի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #129581399 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Outstanding Lead Actor In A Miniseries Or A Movie 2009» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Mike Fleming Jr (2020 թ․ փետրվարի 18). «Martin McDonagh's New Film With Colin Farrell, Brendan Gleeson Is Titled 'The Banshees Of Inisheer'». Deadline.com (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Brendan Gleeson Awards». IMDb. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
Արտաղին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենդան Գլիսոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||