Քրիս Հեմսվորթ
Քրիս Հեմսվորթ անգլ.՝ Chris Hemsworth | |
---|---|
![]() Հեմսվորթը 2014 թ․ հուլիսի San Diego Comic-Con International֊ին | |
Ծնվել է | Օգոստոսի 11, 1983 (32 տ․) |
Ծննդավայր | Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա |
Կրթություն | Heathmont College? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 2002-այժմ |
Ժանրեր | Մարտաֆիլմ, ֆանտաստիկ, ֆենտեզի |
Ընտրանի | Վրիժառուները, Թոր, Ծովի սրտում[1], Վրիժառուները 4, Men in Black: International?, Avengers: Infinity War?, Թոր: Ռագնարյոկ և Թոր։ Մռայլ աշխարհը |
Ամուսին(ներ) | Էլզա Պատակի (2010֊ից) |
Համատեղ ապրող(ներ) | Լիամ Հեմսվորթ (եղբայր) Լյուկ Հեմսվորթ (եղբայր) |
Երեխա(ներ) | 3 |
Պարգևներ և մրցանակներ | Logie Award for Most Popular New Male Talent? և MTV կինոմրցանակ լավագույն կռվի համար |
IMDb | ID 1165110 |
chris-hemsworth.net | |
Քրիս Հեմսվորթ (անգլ.՝ Chris Hemsworth, ծնվել է 1983 թվականի օգոստոսի 11֊ին)[2][3]: Նա հայտնի է Քիմ Հայդի դերով, որը խաղացել է ավստրալական հեռուտասերիալ «Home and Away»֊ում (2004) և Թորի՝ Մարվելի ֆիլմային տիեզերքի ֆիլմ «Թոր»֊ում (2011), «Վրիժառուներում» (2012), «Թոր․ Մռայլ աշխարհում» (2013) և «Վրիժառուները․ Ալտրոնի դարաշրջանում» (2015)։ Նա նաև հայնտվել է գիտաֆանտաստիկ ֆիլմ «Աստղային ուղի» (2009), արկածային֊թրիլեր «Հրաշալի փախուստ»֊ում (2009) և մռայլ ֆենտեզի «Սպիտակաձյունիկը և որսորդը» (2012) ֆիլմում[4]:
Բովանդակություն
Կյանքի սկզբնական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեմսվորթը ծնվել է Մելբուրնում՝[5] Լեոնի և Քրեյգ Հեմսվորթների ընտանիքում[6][7]: Նա վաղ հասակում տեղափոխվել է Ավստրալիա հյուսիս, որի մասին նա ասել է․ ֊ Իմ ամենաառաջին հիշողություններից են Աութբեքիի կայարանները և հետո մենք վերադարձանք Մելբուրն, իսկ հետո նորից ետ եկանք[5]: Նա սովորել է Հեթմոնդ քոլեջում՝ մինչ իր ընտանիքի հյուսիսային թաղամաս տեղափոխվելը, իսկ հետո, մի քանի տարի անց գնացին Ֆիլիպ կղզի[8]: Նա իր ընտանիքի միջնեկ որդին է։ Իր եղբայրներ Լյուկը (ավագ) և Լիամը (կրտսեր) նույնպես դերասաններ են։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2002- 2010։ Սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին Հեմսվորթը նկարահանվեց «Guinevere Jones» սերիալում, խաղալով Թագավոր Արթուրի դերը։ Նա նաև մասնակցություն է ունեցել օճառային օպերա ֊ սերիալում՝ «Neighbours»-ում և խաղացել «Marshall Law»-ի մեկ սերիայում։
Հեմսվորթը մասնակցել է «Dancing with the Stars Australia»֊ի հինգերորդ եթերաշրջանին, ում զուգընկերն են Էբբի Ռոսը։ Եթերաշրջանի պրեմիերան տեղի ունեցավ 2006 թվականի սեպտեմբերի 26-ին և վեց շաբաթ անց նա դուրս մնաց նախագծից (նոյեմբերի 2, 2006)։
2011 այժմ։ 'Թորը' և հաջողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա շատ հայտնի է Marvel Comics-ի սուպերհերոս Թորի դերով՝ 2011 թվականին։ Հեմսվորթն ասել է, որ այդ դերի համար նա ստիպված է եղել ձեռք բերել 20 ֆունտ մկանային մասսա[9]: Հեմսվորթը դարձավ 2012 թվականի «Վրիժառուները» ֆիլմի վեց սուպերհերոսներից մեկը, ովքեր պետք է փրկեն Երկիրը իր որդեգրված եղբայր Լոքիից[10]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեմսվորթը սկսեց հանդիպեց իսպանացի դերասանուհի Էլզա Պետակիի հետ դեռևս 2010 թվականի սկզբից[11] և ամուսնացան 2010 թվականի դեկտեմբերին[12]: Նրանք ունեն երեք երեխա՝ դուստր Ինդիա Ռոուզը (2012 թ․ մայիս)[13], երկվորյակ որդիներ Տրիստանը և Սաշան (2014 թ․ մարտ)[14]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Բնօրինակ վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2009 | Աստղային ուղի | Star Trek | Ջորջ Կիրկ | |
2009 | Հրաշալի փախուստ | Perfect Getaway | Քեյլ | |
2010 | Փող | Ca$h | Սեմ Ֆելան | |
2010 | Օլի Քլաբլերշտուրֆն ընդդեմ Նեզիսի | Ollie Klublershturf vs the Nazis' | Չեդ | կարճամետրաժ |
2011 | Թոր | Thor | Թոր | |
2012 | Խրճիթ անտառում | The Cabin in the Woods | Քուտ Վոգհան | |
2012 | Վրիժառուները | The Avengers | Թոր | |
2012 | Սպիտակաձյունիկը և որսորդը | Snow White And The Huntsman | ||
2012 | Կարմիր լուսաբաց | Red Dawn | Ջեդ Էքերթ | |
2013 | Սթար թրեքը դեպի մթություն | Star Trek Into Darkness | Ջորջ Կիրկ | միայն ձայն |
2013 | Վազք | Rush | Ջեյմս Հանթ | |
2013 | Թոր. Մռայլ աշխարհը | Thor։ The Dark World | Թոր | |
2015 | Սր գլխարկ | Blackhat | Նիկոլաս Հեթուեյ | |
2015 | Վրիժառուները․ Ալտրոնի դարաշրջանը | Avengers։ Age of Ultron | Թոր | |
2015 | Արձակուրդ | Vacation | Սթոուն Քրենդլ | |
2015 | Ծովի սրտում | In the Heart of the Sea | Օուեն Չեյս | |
2016 | Անտառահատը | The Huntsman | Անտառահատ | նկարահանվում է |
2016 | Ուվականների որսորդները | Ghostbusters | Քեվին | Նկարահանվում է |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://theworldofmovies.com/in-the-heart-of-the-sea-review/
- ↑ «Քրիս Հեմսվորթի կենսագրությունը»։ UsMagazine.com։ Վերցված է հոկտեմբերի 16, 2013
- ↑ «Thor's Chris Hemsworth Turns a Year Older»։ People.com (video)։ օգոստոսի 11, 2011։ «...celebrates his 28th»
- ↑ Fleming Mike, Jr. (հունիսի 12, 2012)։ «Chris Hemsworth Boards Whale of a Tale ‘In The Heart of the Sea’; Will DreamWorks Bite?»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 17, 2012-ին։ Վերցված է նոյեմբերի 17, 2012
- ↑ 5,0 5,1 Lovece Frank (սեպտեմբերի 29, 2011)։ «Chris Hemsworth: Not a Thor Loser»։ FilmFestivalTraveler.com։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 7, 2011-ին։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
- ↑ «Cyrus 'saw in new year on Phillip Island' »։ Herald Sun։ Australia։ հունվարի 4, 2010։ Արխիվացված օրիգինալից հունիսի 14, 2011-ին։ Վերցված է փետրվարի 27, 2010
- ↑ Rapkin Mickey (March 2012)։ «The Hunger Games' Liam Hemsworth Has No Idea What's About to Hit Him»։ Details։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 17, 2012-ին
- ↑ «Chris Hemsworth on Jimmy Kimmel Live! Part 1»։ Jimmy Kimmel Live! via YouTube։ մայիսի 5, 2011
- ↑ Rosenbaum Lara։ «Chris Hemsworth's Workout»։ Men's Health։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 7, 2011-ին։ Վերցված է հունիսի 5, 2012
- ↑ McDaniel Matt (մայիսի 2, 2012)։ «'Avengers' star Tom Hiddleston told Chris Hemsworth to really hit him»։ Yahoo! Movies։ Արխիվացված օրիգինալից մայիսի 15, 2012-ին։ Վերցված է մայիսի 15, 2012
- ↑ Macaluso Beth Anne (հունիսի 12, 2012)։ «Chris Hemsworth's Wife Elsa Pataky Gives Birth to Daughter India!»։ Us Weekly։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 17, 2012-ին։ Վերցված է նոյեմբերի 17, 2012
- ↑ Jordan Julie (դեկտեմբերի 28, 2010)։ «Thor Star Chris Hemsworth Gets Married»։ People։ Արխիվացված օրիգինալից մարտի 28, 2011-ին։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
- ↑ Fleeman Mike (մայիսի 12, 2012)։ «Chris Hemsworth and Elsa Pataky Welcome Daughter India Rose»։ People։ Վերցված է մարտի 21, 2014
- ↑ Mandell Andrea (մարտի 21, 2014)։ «It's twin boys for Chris Hemsworth and Elsa Pataky!»։ USA Today