Լիամ Հեմսվորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիամ Հեմսվորթ
անգլ.՝ Liam Hemsworth
Հեմսվորթը 2015 թվականի San Diego Comic-Con International-ին «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2»-ը գովազդելիս
Ծնվել էհունվարի 13, 1990(1990-01-13)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա
ԿրթությունHeathmont College? և Newhaven College?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Քրեյգ Հեմսվորթ, մայր՝ Լեոնի Հեմսվորթ
Ամուսին(ներ)Մայլի Սայրուս[2]

Լիամ Հեմսվորթը (անգլ.՝ Liam Hemsworth, ծնվել է 1990 թվականի հունվարի 13֊ին)[3], ավստրալիացի դերասան, ով մարմնավորել է Ջոշ Թեյլորին օճառային օպեռա «Հարևանները» սերիալում և Մարկուսի՝ մանկական հեռուստասերիալ «Փիղ֊արքայադուստրը»։ 2010 թվականին նա նկարահանվում է ամերիկյան «Վերջին երգը», իսկ 2012 թվականին «Քաղցած խաղերը» ֆիլմում, որպես Գեյլ Հոթրոուն։ Հեմսվորթի ավագ եղբայրներ Լյուկը և Քրիսը նույնպես դերասաններ են։

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմսվորթը ծնվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաքում։ Նրա մայրը՝ Լեոնը անգլերենի ուսուցչուհի է, իսկ հայրը, Քրեյգ Հեմսվորթը, սոց֊աշխատող[4][5][6]։ Նա ունի երկու ավագ եղբայրներ Քրիսը և Լյուկ Հեմսվորթները, ովքեր նույնպես դերասաններ են[7] Մի առիթով Հեմսվորթն ասել է, որ իրենց մեջ կա «ընկերական աշխատանքային մրցակցություն»։ «Մենք եղբայրներ ենք և միշտ մրցում ենք, բայց դա լավ բան է։ Դա մեզ միշտ ստիպում է առաջ գնալ և չնայած շատ հանգամանքների, մենք միշտ ուրախ ենք մնում»[8]։

Երբ Հեմսվորթը 8 տարեկան էր, նա և իր ընտանիքը կրկին տեղափոխվում են Ֆիլիպ կղզի[9] մի փոքր Ավստրալիական կղզի, որը գտնվում է Մելբուրնի հարավում. Հեմսվորթն ասել է, որ իր կյանքի մեծ մասը նա անցկացրել է այնտեղ սերֆինգով զբաղվելով[10] 2009 թվականի մարտին Հեմսվորթը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որպեսզի խորանա դերասանական կարիերայի մեջ[11]։ Նա և իր եղբայր Քրիսը սկզբում մնում են Քրիսի մենեջեր Վիլիամ Ուարդի տանը՝ մինչև Լոս Անջելեսում առանձնատուն ձեռք բերելը[8]։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 ֊ 10․ Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան դառնալու երազանքը Հեմսվորթի մոտ հնարավոր է դառնում վեցամսյա պարապմունքներից հետո[8] Նա իր ավագ եղբայրների համար դառնում է լուրջ մրցակից՝ խաղալով դպրոցական պիեսներում[10]։ Իր առաջին լսումներին նա տասնվեց տարեկան էր[12], և 2007 թվականին խաղացել է «Home and Away» և «McLeod's Daughters»հեռուստասերիալներում, որպես հրավիրված աստղ[13] 2007 թվականի հուլիսի 8֊ից Հեմսվորթը սկսեց նկարահանվել Ավստրալիական օճառային օպերա «Հարեվաններում», որտեղ նախկինում խաղացել էր Լյուկը[14]։ Հեմսվորթի կերպարը՝ Ջոշ Թեյլորը աթլետիկ մի երիտասարդ է, ով հարաբերություններ է սկսում ավտովթարից անդամալույծ մնացած մի աղջկա՝ Բրիջեթ Նապյերի հետ[15]։ 2008 թվականին Հեմսվորթը նկարահանվում է «Փիղ֊աղջիկը» մանկական հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորում է Մարկուսին՝ ռոք խմբի կիթառիստ[13][16]։ Ավելի ուշ նա դերեր ունեցավ հեռուստատեսությունում՝ «Բավարարում» հեռուստասերիալում և «Եռանկյունը» (2009) բրիտանական ֆիլմում[13][17]։

2009 թվականին Հեմսվորթը ընտրվում է Սիլվեստր Ստալոնեի հետ՝ «Անզուսպները» (2010) ֆիլմում, սակայն նա դուսր է գալիս սցենարից և վերադառնում հաջորդ՝ «Անզուսպները 2»֊ում[7][7]։ 2009 թվականի մարտին Հեմսվորթը գնում է Նահագներ՝ մաղավոր ստուգման[11]։ 2010 թվականին Դիսնեյը հայտարարում է, որ կցանկանար Հեմսվորթին տեսներ Վերջին երգը ֆիլմում, ինչին հաձայվնում է այն պատճառով, որ իրեն շատ էր հետաքրքրել Մայլի Սայրուսի հետ խաղալը[18]։ Ավելի ուշ Հեմսվորթը հայտնվում է Սայրուսի «When I Look At You» երգի տեսահոլովակում[19], որը ձայնագրվել է 2009 թվականի օգոստոսի 16֊ին[20]։

2009 թվականի սեպտեմբերին Հեմսվորթը հայտվնում է Ավստրալիական վճարովի հեռուստաընկերություն Foxtel֊ի հատուկ ընթրիքին[21]։ 2010 թվականի մարտին Details ամսագիրը Հեմսվորթին դասել էր «Հոլիվուդի հաջորդ գլխավոր տղամարդկանց» ցուցակում[17]։ Նույն ամսին, ավելի ուշ, հայտնվեց մի տեղեկություն, ըստ որի Հեմսվորթը պետք է նկարահանվի «Արաբական գիշերները» 3D ֆիլմում, որի ռեժիսորն է Չակ Ռասսելը[22]։ Ավելի ուշ ինֆորմացիան հաստատվեց[23]։

Հեմսվորթը եղավ 2010 թվականի «Նիքելոդեոնի ավստրալիական երեխաների մրցանակաբաշխության» հաղորդավարը։ Նա և Սայրուսը հաղթեցին «Սիրված համբույր» անվանակարգում[24]։

Հեմսվորթը նկարահանվում է Zac Brown Band֊ի «Colder Weather»֊ի տեսահոլովակում[25]։

2011 ֊ այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլի 4֊ին Lionsgate֊ը հայտարարում է, որ Հեմսվորթը կլինի Քաղցած խաղերը ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Գեյլ Հոթրոունը, որը լույս է տեսնում 2012 թվականին[26]։ 2011 թվականի հունիսին նա խաղում է պատերազմական֊դրամա «Սեր և ազնվություն» (2013) ֆիլմում, որի աստղերն են Էմի Թեգարդենը և Թերեզա Փալմերը[27]։

2013 թվականին Հեմսվորթը հայտնվում է «Էմփայր֊սթեյթ» ֆիլմում՝ Էմմա Ռոբերթսի և «Պարանոյա»֊ում, որտեղ գլխավոր դերերում են Հարիսոն Ֆորդը, Գարի Օլդմենը և Էմբեր Հարդը։

Նա Գեյլ Հոթորնի դերով հայտնվում «Քաղցած խաղեր»֊ի բոլոր երեք սիկվելներում՝ «Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը» (նոյեմբեր, 2013), «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1» (նոյեմբեր, 2014) և «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2» (դուրս է գալու 2015 թվականի նոյեմբերին)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերջին երգը» ֆիլմի նկարահանումներից հետո Հեմսվորթը սկսում է հանդիպել ֆիլմի գլխավոր դերասանուհի Մայլի Սայրուսի հետ[28]։ Երեք տարի «ընդմիջումներով» հարաբերություններից հետե, զույգը 2012 թվականի հունիսին հայտարարում է նշանադրության մասին[29]։ Նրանք միասին ապրեցին Լոս Անջելեսում[30], սակայն ավարտեցին իրենց հարաբերությունները 2013 թվականի սեպտեմբերին[31]։ 2014 թվականի հուլիսին Հեմսվորթն ասում է, որ ինքն ու Սայրուսը «միշտ կմնան լավագույն ընկերներ», քանի որ ունեն «ամուր կապ»[32]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Տարի Ֆիլմ Բնօրինակ անվանում Դեր
2009 «Եռանկյուն» Triangle Վիկտոր
2009 «Նախանշան» Knowing Սփենսեր
2010 «Վերջին երգը» The Last Song Ուիլ Բլեյքլի
2012 «Քաղցած խաղեր» The Hunger Games Գեյլ Հոթորն
2012․ «Սեր և ազնվություն Love and Honor Միքի Ռայթ
2012 «Անզուսպները 2» The Expendables 2 Բիլլի «փոքրիկ» Թիմոնս
2013 «Էմփայր֊սթեյթ» Empire State Քրիս Պոտամիտիս
2013 «Պարանոյա» Paranoia Ադամ Քեսսիդի
2013 «Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակ» The Hunger Games: Catching Fire Գեյլ Հոթորն
2014 «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1» The Hunger Games: Mockingjay - Part 1 Գեյլ Հոթորն
2014 «Քաթ Բենք» Cut Bank Դուեյն Մաքլարեն
2015 «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2» The Hunger Games: Mockingjay - Part 2 Գեյլ Հոթորն
2015 «Հելենայի ճանապարհով» By Way of Helena Դեվիդ Քինգսթոուն
2015 «Դերձակուհի» The Dressmaker Թեդի Մաքսուինի
2016 Անկախության օրը Independence Day: Resurgence Ջեյք Մորիսոն
Հեռուստատեսություն
Տարի Սերիալ Բնօրինակ անվանում Դեր
2007 «Ճանապարհ դեպի տուն» Home and Away 1 սերիա
2007 «Մաքլեոդի դուստրերը» McLeod’s Daughters Դեյմոն
2007-2008 «Հարևանները» Neighbours Ջոշ Թեյլոր
2008-2009 «Փիղ֊աղջիկը» The Elephant Princess Մարկուս
2009 «Բավարարում» Satisfaction Մարկ
Երաժշտական տեսահոլովակներ
Տարի Ավանում Կատարող Դեր
2009 «When I Look at You» Մայլի Սայրուս *

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
2010 «Վերջին երգը» Young Hollywood Breakthrough of the Year Հաղթանակ
2010 «Վերջին երգը» Nickelodeon Australian Kids' Choice Awards Favorite Kiss Հաղթանակ
2010 «Վերջին երգը» Teen Choice Awards Male Breakout Հաղթանակ
2010 «Վերջին երգը» Teen Choice Awards Best Liplock Առաջադրված
2010 «Վերջին երգը» Teen Choice Award for Best Movie Drama Առաջադրված
2010 «Վերջին երգը» Teen Choice Awards Best Movie Chemistry Առաջադրված
2012 «Քաղցած խաղեր» een Choice Scene Stealer: Male Առաջադրված
2012 «Քաղցած խաղեր» Chemistry Հաղթանակ
2012 «Քաղցած խաղեր» MTV Movie Award for Best Breakthrough Performance Առաջադրված
2012 «Քաղցած խաղեր» MTV Movie Award for Best Cast Առաջադրված
2012 «Քաղցած խաղեր» Teen Choice Award for Choice Hottie-Male Առաջադրված
2014 «Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը» Teen Choice Award for Actor Sci-Fi/Fantasy Առաջադրված
2015 «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1» Teen Choice Award for Actor Sci-Fi/Fantasy Սպասվող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. Barr S. Miley Curys and Liam Hemsworth Finalise Divorce After Eight-Month Marriage (բրիտ․ անգլ.)Britain: 2020. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  3. «Լիամ Հեմսվորթի կենսագրությունը․ Դերասան (1990–)»։ Biography.com / Fyi (A&E Networks)։ Վերցված է նոյեմբերի 19, 2014 
  4. «Սայրուսն իր Նոր տարին անցակցրել է Ֆիլիպ կղզում»։ Herald Sun։ հունվարի 4, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-14-ին։ Վերցված է փետրվարի 27, 2010 
  5. Rapkin Mickey (նոյեմբերի 28, 2011)։ «The Hunger Games' Liam Hemsworth Has No Idea What's About to Hit Him: Cover Stars»։ Details։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին։ Վերցված է օգոստոսի 18, 2013 
  6. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-06-ին։ Վերցված է 2015-08-26 
  7. 7,0 7,1 7,2 From Ira Madison (մայիսի 4, 2009)։ «The Verge: Chris Hemsworth»։ Movieline։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-07-ին։ Վերցված է մարտի 8, 2010 
  8. 8,0 8,1 8,2 «Brothers LA's hot new family»։ Herald Sun։ հոկտեմբերի 30, 2009։ Վերցված է փետրվարի 27, 2010 
  9. «Miley Cyrus Stole My Boyfriend»։ Woman's Day։ օգոստոսի 31, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-21-ին։ Վերցված է փետրվարի 27, 2010 
  10. 10,0 10,1 Talbot Lindsay (նոյեմբերի 18, 2009)։ «Exclusive Q&A and Clip with The Last Song's Liam Hemsworth»։ Teen Vogue։ Վերցված է փետրվարի 28, 2010 
  11. 11,0 11,1 Smith Krista (January 2010)։ «The Brothers Hemsworth»։ Vanity Fair։ Վերցված է փետրվարի 28, 2010 
  12. «A kiss wasn't just a kiss: Liam Hemsworth and Miley Cyrus' on-set romance»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-06-ին։ Վերցված է 2015-08-26 
  13. 13,0 13,1 13,2 «Liam Hemsworth»։ Mark Morrisey & Associates։ Վերցված է փետրվարի 27, 2010 
  14. «Hemsworth bros face off»։ Herald Sun։ հուլիսի 13, 2007։ Վերցված է փետրվարի 28, 2010 
  15. «Declan Napier»։ Neighbours.com.au։ Neighbours։ Վերցված է փետրվարի 27, 2010 
  16. «The Elephant Princess»։ Jonathan-m-shiff.com.au։ The Elephant Princess։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-04-ին։ Վերցված է փետրվարի 28, 2010 
  17. 17,0 17,1 Walters David (March 2010)։ «The Next Generation of Hollywood's Leading Men»։ Details։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-09-ին։ Վերցված է փետրվարի 27, 2010 
  18. Conn Leslie (մայիսի 19, 2009)։ «Casting for Miley Cyrus movie under way»։ Savannah Morning News։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-22-ին։ Վերցված է հուլիսի 18, 2009 
  19. «Savannah, 'The Last Song' featured in Miley Cyrus music video»։ Savannah Morning News։ սեպտեմբերի 12, 2009։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 2, 2010-ին։ Վերցված է սեպտեմբերի 12, 2009 
  20. Shankman Adam (օգոստոսի 16, 2009)։ «Twitter / Adam Shankman: Just wrapped "When I Look...»։ Twitter։ Վերցված է օգոստոսի 17, 2009 
  21. «Miley Cyrus Aussie lover Liam Hemsworth mum on romance at Foxtel event»։ The Daily Telegraph։ հոկտեմբերի 30, 2009։ Վերցված է փետրվարի 27, 2010 
  22. «Comic Book & Sci-Fi Movie News – Heat Vision – The Hollywood Reporter»։ Heatvisionblog.com։ օգոստոսի 14, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-12-ին։ Վերցված է օգոստոսի 18, 2013 
  23. Sneider Jeff (ապրիլի 19, 2010)։ «Exclusive: Hemsworth to Star in College Hoops Movie»։ TheWrap.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-05-ին։ Վերցված է սեպտեմբերի 20, 2010 
  24. Williams Carly։ «Liam Hemsworth to host Australian Nickelodeon Kids' Choice Awards»։ Herald Sun։ Վերցված է սեպտեմբերի 20, 2010 
  25. «Two-Time GRAMMY Winners Zac Brown Band Premiere "Colder Weather" Video Tomorrow at 11am ET on ZacBrownBand.com»։ Higherrockmusic.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-11-ին։ Վերցված է օգոստոսի 18, 2013 
  26. «Hunger Games Casting News: Lionsgate Confirms That The Roles Of Peeta & Gale Have Been Officially Cast! – Hunger Games»։ Hungergamesmovie.org։ ապրիլի 4, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-17-ին։ Վերցված է օգոստոսի 18, 2013 
  27. Trumbore Dave (հունիսի 25, 2011)։ «Liam Hemsworth Goes AWOL; Teresa Palmer, Austin Stowell, and Aimee Teegarden Also in Talks to Join»։ Collider։ Վերցված է փետրվարի 28, 2012 
  28. «Miley Cyrus Discusses Her Chemistry With Liam Hemsworth On 'Ellen'»։ MTV։ մարտի 25, 2010։ Վերցված է մարտի 25, 2010 
  29. «Miley Cyrus, Liam Hemsworth Are Engaged»։ People։ հունիսի 6, 2012 
  30. Webber Stephanie (սեպտեմբերի 14, 2013)։ «Miley Cyrus Stops Following Fiance Liam Hemsworth on Twitter»։ Us Weekly։ Վերցված է սեպտեմբերի 16, 2013 
  31. «Miley Cyrus and Liam Hemsworth End Engagement»։ People։ սեպտեմբերի 16, 2013։ Վերցված է սեպտեմբերի 16, 2013 
  32. «Liam on Miley: "We’ll always be best friends"»։ New York Post։ հուլիսի 6, 2014։ Վերցված է հուլիսի 6, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]