Jump to content

Թերեզա Փալմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերեզա Փալմեր
անգլ.՝ Teresa Palmer
Ծնվել էփետրվարի 26, 1986(1986-02-26)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրԱդելաիդա, Ավստրալիա
Կրթություն«Մերսեդես» քոլեջ
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Մարկ Ույեբեր

Թերեզա Մերի Փալմեր (անգլ.՝ Teresa Mary Palmer, փետրվարի 26, 1986(1986-02-26)[1][2], Ադելաիդա, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Մերի Փալմերը ծնվել է Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում։ Կապիտալիստ Քեյվին Փալմերի և բուժքույր Պոլի Սենդերսի միակ դուստրն է։ Նրա խորթ մայրը Կարեն Փալմերը, ինչպես նաև երկու որդեգրված եղբայրները և երկու որդեգրված քույրերը ապրել են իր հոր մոտ։ Փալմերը ներկայացվել է Interview ամսագրում, քանի որ մեծացել է բավականին համեստ պայմաններում։ Նա ապրել է մոր հետ՝ պետական հանրակացարանում, կամ, հաճախ ժամանակը անցկացրել է հոր հետ՝ Ադելաիդայի բլուրներում։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա երեք տարեկան էր։

2003 թվականին ավարտելով Mercedes College- ի համալսարանը Փալմերը որոշում է իրեն նվիրել կինոարվեստին։ Այդ նույն տարում նա հաղթում է «Կինոաստղերի որոնումներ» մրցույթում։ Նրա առաջին աշխատանքը եղել է անիմատորի դերը։ Նա հագնվել էր Strawberry Shortcake մուլտֆիլմի կերպարի պես՝ փորձելով գրավել Ադելաիդայի մոտ գտնվող առևտրի կենտրոնի այցելուներին։ Մի քանի տարվա ընթացքում Փալմերը նաև հաճախել է դերասանական վարպետության դասընթացների և նկարահանվել է գովազդային ծրագրերում։ Դրանից բացի, նա աշխատել է Hungry Jack’s в Rundle Mall ռեստորանում, ինչպես նաև հագուստի խանութում։

Դպրոցն ավարտելուց հետո Փալմերը զանգ է ստանում իր գործակալից, որը հրավիրում էր նրան նկարահանվելու ուսանողական «2:37» ֆիլմում։ Գործակալությունում ռեժիսորը, տեսնելով Փալմերի մի քանի նկարներ, որոշում է նրան հրավիրել նկարահանվելու իր ֆիմում։ Նա գիտեր, որ պետք է աշխատի դժվարությամբ՝ փրկելով կենդանիները կյանքը, բայց վերջին հաշվով, Փալմերը հենց ինքն է բացում այդպիսի գործակալություն։

Աշխատանք կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբն Ավստրալիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փալմերի առաջին քայլը կինոյի ասպարեզում եղավ 2:37 ավստալիական ֆիլմում նկարահանվելը։ Նա այդ ֆիլմում խաղացել է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, առանց որևէ դերասանական հմտության։ Ֆիլմում կատարած դերի համար 2006 թվականին հայտնվում է Australian Film Institute Award-ի ցուցակում՝ որպես «Լավագույն դերասանուհի»։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 2006 թվականին Կաննում և կոչվել բուռն օվացիաներ, որովհետև դահլիճը տասնհինգ րոպե անընդմեջ կանգնած ծափահարում էր։ Այս ֆիլմը դարձավ նրա դերասանական կարիերայի սկզբնակետը, և որոշ ժամանակ անց նա William Morris Agency-ի հետ ստորագրում է պայմանագիր։

Տեղափոխություն Հոլիվուդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզան հրավիրվում է «Телепорт» ֆիլմում նկարահանվելու։ Դա պետք է դառնար իր առաջին աշխատանքը Ամերիկայում։ Բայց ավելի ուշ դերը տրվում է տարիքով ավելի մեծի և Փալմերին փոխարինում են Ռեյչել Բիլսոնի հետ։ Այս դեպքերից հետո, դերը կորցրած Թերեզան հուսահատվում է և մի քանի ամսով տեղափոխվում հայրենի տուն՝ Ադելաիդա։ Հոլիվուդում նրա դեբյուտը ներկայացվում է «Անեծք 2» ֆիլմում։

Փալմերը 2007 թվականի մայիսին տեղափոխվում է Լոս-Անջելես։

2007 թվականի նոյեմբերին հրավիրվում է մարմնավորելու Տալիի ալ Գուլի դերը «Արդարության լիգա» էկրանավորված կոմիքսում։ Որոշ ժամանակ անց ռեժիսոր Ջորջ Միլլերը հեռացվում է պրոյեկտից, մինչև գրվում է Գիլդիայի նոր սցենարը։ Հետագայում այդ ծրագիրը ամերիկացի սցենարիստների կողմից սառեցվում է։

2008 թվականին նա ընտրված էր նկարահանվելու «Գիշերային հեքիաթներ» ֆիլմում։

2010 թվականին էկրան է բարձրանում «Կախարդի աշակերտը» ֆիլմը՝ նրա մասնակցությամբ։ Այն նկարահանված էր «Երևակայություն»-ի օրինակով՝ մուլտիպլիկացիոն մոտիվներով։ Ֆիլմում նա խաղում էր քոլեջի ուսանողուհի Բեկկի Բերնսի դերը։ Այդ նույն տարում Տար ինձ տուն ֆիլմում Թերեզա Փալմերը խաղացել է Տորի Ֆրեդերկինի դերը։ Ֆիլմը ցուցադրվել է 2011 թվականին։

2011 թվականին նրա մասնակցությամբ էկրանավորվեց «Ես չորրորդն եմ», որտեղ նա մարմնավորում էր ինը այլմոլորակայիններից մեկի դերը, ովքեր ստիպված էին թաքնվել մեր Երկրում, քանի որ նրանց «հարազատ» մոլորակը կործանվել էր։ Նա ֆիլմում համարվում էր մարտական մշակույթի վարպետ, որը կարող էր դառնալ անտեսանելի և անցնել կրակի միջով։ Այդ ֆիլմի նկարահանման համար նա անցնում է հատուկ նախապատրաստական դասընթաց։ Ֆիլմը հանդիսանում էր առաջին մասի ռոմանի ադապտացիան, որը բաղկացած էր վեց մասից։ Փալմերը ստորագրում է ստանդարտ պայմանագիրը երեք ֆիլմերում նկարահանվելու համար։ 2011 թվականին հրապարակվեց Ոչինչ մի ասա ֆիլմը, որտեղ նա գլխավոր դերում էր։

Նա գնացել է նաև լսումների «Սարդ-Մարդում» նկարահանվելու համար, սակայն դերը խաղալու համար ընտրում են Էմմա Սթոունին։ 2012 թվականի Երիտասարդ սրտեր ֆիլմում խաղացել է գլխավոր դեր։

2013 թվականի սկզբին ցուցադրվեց Մեր մարմինների ջերմությունը ֆիլմը, որտեղ նույնպես նա ստացել էր գլխավոր դեր։ Ֆիլմում նրա խաղընկերն էր Նիկոլաս Խոլտը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերի 21-ից Թերեզան ամուսնացած է դերասան Մարկ Ուեբբերի հետ, որի հետ, նախքան ամուսնանալը նա հանդիպել է 15 ամիս[3]։ Ամուսիններին ունեն երկու որդի՝ Բոդի Ռեյն Փալմերը (ծնվ.17.02.2014)[4] և Ֆորեստ Սեյջ Փալմերը (ծնվ. 12.12.2016).

Թերեզան բուսակեր է[5]։ Նա ունի լավագույն ընկերուհի Ֆիբի Տոնկինը, ում հետ ծանոթացել է նկարահանումների ժամանակ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ֆ 2:37 2:37Մելոդի
2006 ֆ Անեծք 2 The Grudge 2Վանեսսա
2007 ֆ Դեկտեմբերյան տղաներ December BoysԼյուսի
2008 ֆ Չափավորություն RestraintԴեյլ
2008 ֆ Գիշերային հեքիաթներ Bedtime StoriesՎայոլետ Նոտտինգեմ
2010 ֆ Կախարդի աշակերտ The Sorcerer's ApprenticeԲեկկի Բերնս
2010 ֆ Երիտասարդ ամերիկացիներ Young AmericansՏորի Ֆրեդերկին
2011 ֆ Տար ինձ տուն Take Me Home TonightՏորի Ֆրեդրեքինգ
2011 ֆ Ես- չորրորդն եմ I Am Number FourՆոմեր Շեստ
2012 ֆ Երիտասարդ սրտեր Love and HonorԿենդիս
2013 ֆ Մեր մարմինների ջերմություն Warm BodiesՋուլի Գրիջիո
2014 ֆ Մեկ Միլիարդ բաժին Parts Per BillionԱննա
2014 ֆ Կատ Բենկ Cut BankԿասսանդրա
2014 ֆ Սպանիր ինձ երեք անգամ Kill Me Three TimesԼյուսի Ուեբբ
2014 ֆ Մինչև հիմա The Ever AfterԱվա
2015 ֆ Բաժակի ասպետ Knight of CupsԿարեն
2015 ֆ Ալիքների վրա Point BreakՍամսարա
2016 ֆ Ընտրություն The ChoiceԳաբբի Հոլլանդ
2016 ֆ Երեք իննյակ Triple NineՄիշել Ալլեն
2016 ֆ Խղճի ըմբռնում Hacksaw RidgeԴորոտի Շուտտ
2016 ֆ Եվ հանգչում է լույսը... Lights OutՌեբեկկա
2017 ֆ Բեռլինյան սինդրոմ Berlin SyndromeԿլեր
2017 ֆ 2:22 2:22Սառա

Ճանաչում և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 5-ին Փալմերը դարձավ ARTISTRY™ Escape to Paradise-ի նոր սեզոնային դիմահարդարման դեմք[6]։ 2015 թվականին կազմակերպությունը երկարաձգեց դերասանուհու հետ կնքված պայմանագիրը մինչև 2017 թվականի դեկտեմբեր[7]։

2006 թվականին «2:37» ֆիլմում նկարահանվելու համար արժանացել է AFI Award-ի մրցանակին՝ «Լավագույն կանացի խաղ» անվանակարգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 MAK (польск.)
  3. Teresa Palmer Marries Mark Webber in Mexico Wedding Before Baby Arrives
  4. «Mark Webber and Teresa Palmer Welcome Son Bodhi Rain». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Yzl Zenlife (2014 թ․ հունիսի 22). «Tez Talks 18 "Q & A on Food, Exercise, Relationships, Parenthood And Feeling Low!"». Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  6. «2012.09.05 — Лицом новой сезонной коллекции макияжа ARTISTRY™ Escape to Paradise стала австралийская актриса Тереза Палмер». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. «ARTISTRY продолжит сотрудничество с Терезой Палмер | Amway Russia NewsRoom». news.amway.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Փալմեր» հոդվածին։