Ես չորրորդն եմ
Ես չորրորդն եմ անգլ.՝ I Am Number Four | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | թրիլեր, ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, ֆիլմ անչափահասների համար և վեպի մոտիվներով ֆիլմ |
Հիմք | Ես չորրորդն եմ |
Թվական | փետրվարի 17, 2011[1] և մարտի 17, 2011[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | D.J. Caruso? |
Պրոդյուսեր | Մայքլ Բեյ |
Սցենարի հեղինակ | Ալֆրեդ Գոու, Մայլզ Միլար և Մարտի Նոքսոն |
Դերակատարներ | Ալեքս Պետիֆեր, Թիմոթի Օլիֆանտ, Թերեզա Պալմեր, Դիաննա Էյգրոն, Քալլան ՄակՕլիֆ, Քևին Դյուրանդ, Ջեյկ Աբել, Բո Միրչոֆ, Բրայան Հոու, Էմիլի Ուիքերշամ, Ջուդիթ Հոագ և Jeff Hochendoner? |
Օպերատոր | Գիլյերմո Նավառո |
Երաժշտություն | Տրևոր Ռուբին |
Պատմվածքի վայր | Ֆլորիդա |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա, Ֆլորիդա և Փիթսբուրգ |
Կինոընկերություն | DreamWorks, Reliance Entertainment, Մայքլ Բեյ և Touchstone Pictures |
Տևողություն | 109 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Ես չորրորդն եմ» (անգլ.՝ I Am Number Four), ֆանտաստիկ արկածային մարտաֆիլմ Դի Ջեյ Քարուզոյի կողմից, որ հիմնված է Ջեյմս Ֆրեյի և Ջոբի Հյուզի նույնանուն վեպի վրա[3]։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 18-ին[4]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը սկսվում է ինը այլմոլորակայինների սպանությամբ, ովքեր եկել էին երկիր մոլորակ Լորիան մոլորակից, որը ավերվել էր մոգադորիան տիեզերական զավթիչների ուժերով։ Երբ մեկը մահանում է, այդ նույն մոլորակից մեկ այլ այլմոլորակային ստանում է այրվածք իր ոտքին։ Գլխավոր հերոսի ոտքին առաջանում է երրորդ այրվածքը, որը նշանակում է, որ նա կլինի հաջորդը։ Նա դրա մասին հայտնում է իր պահապան Հենրիին։ Նրանք երկուսով մաքրում են իրենց հետքերն և փոխում բնակության վայրերն, որպեսզի կորչեն մոգադորիանների աչքից։
Նոր բնակության վայրում՝ Օհայոյի փոքրիկ քաղաքում, գլխավոր հերոսն ունի նոր անուն՝ Ջոն Սմիթ և նոր պատմություն։ Նա ծանոթանում է Սառայի հետ, ով աշխարհին նայում է իր տեսախցիկով և Սեմի հետ, ում հետ ընկերությունն «չի բարձրացնում նրա ռեյթինգը»։ Որոշ ժամանակ անց Ջոնը ձեռք է բերում արտառոց ունակություններ՝ տելեկինեզ, ուժ և ճարպիկություն, իսկ ֆիլմի վերջում նա իմանում է, որ կարող է լիցքավորել իր ուժով իր խմբի մյուս անդամներին։ Սակայն մոգադորիաններն գտնում են Ջոնին, և առաջին կռվի ժամանակ մահանում է Հենրին։ Ջոնն ու Սառան փախչում են և պատսպարվում դպրոցում։
Շուտով դպրոց են հասնում նաև մոգադորիանները և պատրաստվում դպրոց ներխուժմանը։ Երբ դպրոց են մտնում նրանցից երկուսը, Ջոնին ու Սառային փրկում է Ջեյնը, ով հանդես էր գալիս Լորիան մոլորակից փրկված «Համար վեցը»։ Ջեյնը կարողանում էր դառնալ անտեսանալի և դիմադրել կրակին։ Միասնական ուժերով նրանք հաղթահարում են մոգադորիաններին։ Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Ջոնը, Ջեյնը ու Սեմը մեկնում են Սեմի հորը և ողջ մնացած մյուս այլմոլորակայիններին փնտրելու[5]։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերում.
- Ալեքս Պետիֆեր - Ջոն Սմիթ/ Չորրորդ/ Դենիել
- Դիաննա Էյգրոն - Սառա
- Տիմոտի Օլիֆանտ - Հենրի
- Թերեզա Պալմեր - Ջեյն/ Վեցերորդ
- Քեյվին Դյուրանդ - մոգադորիան հրամանատար
- Կալան Մակոլիֆ - Սեմ Գուդ
- Ջեյք Աբել - Մարկ Ջեյմս
- Ջուդիտ Հոագ - Սառայի մայր
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարահանումներն տեղի են ունեցել Պիտսբուրգում, որտեղ որպես ավագ դպրոց հանդես էր գալիս Ֆրանկլինի մարզային դպրոցը
- Մոգադորիանների դեր տանող դերասաններն հագել են 15 սանտիմետրանոց կոշիկներ՝ իրենց քայլերն ավելի հանգիստ դարձնելու համար[6]
- Ջեյնի մոտոցիկլետը Ducati 848 էր[7]
- Շան ցեղատեսակը՝ Բիգլ էր
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմում հնչել են հետևյալ երգերը.
- «Adele» - «Rolling in the Deep»
- Civil Twilight - «Letters From the Sky»
- «Jimmy Eat World» - «Invente»
- «Kings of Leon» - Radioactive
- «Rockwel and Michael Jackson» - «Somebody’s Watching Me»
- «The Black Keys» - «Tighten Up»
- «The Temper Trap» - «Soldier On»
- «The XX» - «Shelter»
- «Zac Brown Band & Alan Jackson» - «As She’s Walking Away»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Питтакус Лор на официальном сайте Лориенской саги
- ↑ Release Dates From IMDB
- ↑ «Чужой среди своих»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2015-08-31
- ↑ «Четвёртый…» «Новый Взгляд»
- ↑ Trivia(անգլ.) на сайте Internet Movie Database
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Lorien Legacies official site
- Պաշտոնական կայք Archived 2013-01-13 at the Wayback Machine.
- «Ես չորրորդն եմ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- 2011 ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ամերիկյան ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Touchstone Pictures ֆիլմեր
- Ֆիլմեր այլմոլորակայինների մասին
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր