DreamWorks
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
DreamWorks | |
|---|---|
| Տեսակ | կինոֆիլմերի արտադրության ընկերություն և կինոդիստրիբյուտոր |
| Հիմնադրված է | հոկտեմբերի 12, 1994 |
| Հիմնադիր | Սթիվեն Սփիլբերգ, Ջեֆրի Կածենբերգ և Դևիդ Գեֆեն |
| Վայր | Յունիվերսալ Սիթի, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Երկիր | |
| Տնօրեն | Jeff Small? |
| Արդյունաբերություն | կինոարդյունաբերություն |
| Աշխատողների թիվ | 80 մարդ (2012) |
| Մայր ընկերություն | Amblin Partners |
| Դուստր ընկերություններ | Go Fish Pictures? և DreamWorks Interactive? |
| Նախկին | Paramount Pictures |
| Սեփականատեր | Reliance Entertainment |
| Կայք | dreamworks.com(անգլ.) |
DreamWorks Studios (պաշտոնական անվանում՝ DreamWorks II Holding Co., LLC)՝ հայտնի ամերիկյան կինոընկերություն է, որը զբաղվում է ֆիլմերի, մուլտֆիլմերի, հեռուստահաղորդումների և համակարգչային խաղերի մշակմամբ, պրոդյուսինգով և վաճառքով։ Այն արտադրել է ավելի քան 100 մլն․ դոլար հասույթ ունեցող տասնյակ ֆիլմեր։ Ամենաշահութաբեր պրոեկտը այս պահին Paramount Pictures-ի հետ համատեղ արտադրած, Մայքլ Բեյի «Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը» ֆիլմն է, որի հասույթը գերազանցում է 1,2 միլիարդը։ Իսկ սեփական արտադրությամբ ամենաշահութաբեր պրոեկտն առայժմ «Հավերժ Շրեկ» մուլտֆիլմն է, որը հասույթում ապահովել է ավելի քան 752 մլն․ դոլար։
Ընկերության պատմությունը սկսվեց 1994 թ․-ին, երբ Սթիվեն Սփիլբերգի, Ջեֆրի Կացենբերգի և Դէվիդ Գիֆենի (նրանց անվանումների սկզբնատառերով էլ կազմվել է ընկերության հապավումը․ SKG) ամբիցիոզ բնավորությունը ստիպեց նրանց ստեղծել նոր հոլիվուդյան ստուդիա։ Ավելի ուշ նրանք համաձայնվեցին վաճառել ստուդիան «Viacom» հեղինակավոր ընկերությանը, որը տիրում էր նաև Paramount Pictures-ին։ Վաճառքն ավարտվեց 2006 թ.-ի փետրվարին։
DreamWorks-ի անիմացիոն ստորաբաժանումը 2004 թ․-ին առանձնացավ և դարձավ անկախ ընկերություն, վերանվանվելով՝ DreamWorks Animation SKG-ի։ Ամբողջ աշխարհում նրա ֆիլմերի դիստրուբացիայով ու վաճառքով զբաղվում է Paramount-ը, սակայն DreamWorks-ը շարունակում է անկախ մնալ Paramount/Viacom-ից։
2010 թ․-ից Walt Disney Studios Motion Pictures International ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում դարձավ DreamWorks-ի գեղարվեստական ֆիլմերի գլխավոր դիստրիբյուտորը։ DreamWorks-ի ֆիլմերը կվաճառվեն «Touchstone Pictures» կինոընկերության լոգոյի ներքո։