DreamWorks Animation SKG

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
DreamWorks Animation SKG
DreamWorks Animation SKG logo.svg
Dreamworksanimationentrance.jpg
Տեսականիմացիոն ընկերություն և կինոֆիլմերի արտադրության ընկերություն
Հիմնադրված է1994
ՀիմնադիրՍթիվեն Սփիլբերգ, Ջեֆրի Կածենբերգ և David Geffen?
ՎայրԳլենդեյլ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԱրդյունաբերությունCGI և կինոարդյունաբերություն
Աշխատողների թիվ2100 մարդ (2010)
Մայր ընկերությունDreamWorks
Դուստր ընկերություններPacific Data Images
ՆախկինAmblimation?
ՍեփականատերDreamWorks
Կայքdreamworksanimation.com
Մասնակից էԼինուքս հիմնադրամ[1]
ԲորսաՆԱՍԴԱՔ
DreamWorks Animation Վիքիպահեստում

DreamWorks Animation SKG, Inc. (NASDAQ: DWA), ամերիկյան կինոընկերություն, որը զբաղվում է լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի նկարահանմամբ։ Ընդհանուր քանակով ընկերությունը թողարկել է 23 մուլտֆիլմեր, որոնցից առավել հայտնի են «Շրեկ», «Մադագասկար», «Կունգ Ֆու Պանդա» և «Ինչպես վարժեցնել վիշապին»։

Կինոընկերության ամենաառաջին մուլտֆիլմերը՝ «Եգիպտոսի արքայազնը» (1998), «Ճանապարհ դեպի Էլդարադո» (2000), «Սպիրիտ. Պրերիայի ոգին» (2002) և «Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը» (2003) նկարահանվել են ձեռքի նկարների միջոցով և իրենք պարունակում էին որոշակի միտք, փիլիսոփայական իմաստ։ Այս մուլտֆիլմերն համարվում են «ավանդական»։ 2004 թվականից հետո ընկերությունը փոխեց իր սկզբնական ուղղությունը. մուլտֆիլմերը սկսեցին նկարահանավել համակարգչային գրաֆիկայի միջոցով, իսկ փիլիսոփայական մասը փոխարինվեց հումորով, սատիրայով և պարոդիայով։

  1. https://www.linuxfoundation.org/membership/members/