Շրեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Շրեկ
անգլ.՝ Shrek
Shrek poster.jpg
Տեսակ լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանր մարտաֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, բադի մուվի և ադապտացիա
Հորինված երկիր Shrek
Հիմնված է Shrek!
Ռեժիսոր Էնդրյու Ադամսոն և Վիքի Ջենսոն
Սցենարիստ Թեդ Էլիոթ, Թերի Ռոսիո, Ջո Սթիլլման, Ռոջեր Շուլման, Ուիլյամ Ստեյգ, Քրիս Միլեր, Կուդի Քամերոն և Կոնրադ Վերնոն
Հնչյունավորում Մայք Մայերս, Էդի Մերֆի, Քեմերոն Դիազ, Ջոն Լիթգոու, Վենսան Կասել, Ջիմ Քամինգս, Քրիս Միլեր և Կոնրադ Վերնոն
Պրոդյուսեր Ջեֆրի Կածենբերգ, Արոն Ուորներ և Ջոն Ուիլյամս
Երաժշտություն Ջոն Փաուել և Գարի Գրեգսոն-Ուիլյամս
Խմբագիր Sim Evan-Jones, Michael Andrews և Քրիստոֆեր Նայթս
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Ընկերություն DreamWorks, Pacific Data Images և DreamWorks Animation SKG
Դիստրիբյուտոր UIP-Dunafilm
Տևողություն 87 min
Շարք DreamWorks Animation feature films
Սիկվել Շրեկ 2
Թվական ապրիլի 22, 2001 և հուլիսի 5, 2001[1]
Առաջադրում Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար և Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
Բյուջե 60 000 000 $
Շահույթ 484 409 218 $
shrek.com
Տեսահոլովակ

«Շրեկ» (անգլ.՝ Shrek) ռեժիսոր Էնդրյու Ադամսոն, Վիկի Ջենսոնի մուլտֆիլմը, որի գլխավոր հերոսներին հնչյունավորում են Մայք Մայերսը, Էդի Մերֆին, Քեմերոն Դիազը, Ջոն Լիտգոուն, Վենսան Կասելը, Փիթեր Դենիսը, Կլայվ Պիրսը, Ջիմ Կամինգսը, Բոբբի Բլոկը, Քրիս Միլերը։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ուիլյամ Սթեյգի «Շրե՛կ» մանկական գրքի։ Ամերիկյան կինոկադեմիայի Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գտնվում է 8-րդ տեղում։

Հեքիաթային թագավորությունում լինում է չի լինում, Շրեկ անունով կանաչ գույնի մի հսկա է լինում։ Նա հպարտ միայնակությամբ ապրում էր անտառում և համարում էր, որ անտառն իրենն է։ Բայց մի անգամ կախարդական երկրի թագավոր չար լիլիպուտ լորդ Ֆարկուադը բոլոր հեքիաթային բնակիչներին աքսորում է Շրեկի ճահիճը։ Այսպիսով կանաչ հսկայի խաղաղ կյանքը վերանում է։ Շրեկը որոշում է գնալ Ֆարկուադի մոտ, բայց դժբախտաբար վերջինիս տեղը միայն անվերջ խոսացող Ավանակը գիտեր։ Բանակցությունների արդյունքում Ֆարկուադը խոստանում է Շրեկին վերադարձնել ճահիճը, եթե Շրեկը հրաշունչ վիշապի կողմից հսկվող անառիկ ամրոցից կարողանա ազատել գեղեցկուհի արքայադուստր Ֆեոնային։

Սյուժե (դիպաշար)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրեկը հսկայական կանաչ մարդակեր է (արևմտաեվրոպական հեքիաթներից), որն ապրում է ճահճում՝ միայնության մեջ՝ Դյուլոք քաղաք-պետության մերձակայքում, որը բնակեցված է եվրոպական տարբեր հեքիաթների և լեգենդների մարդկանցով, կենդանիներով, տիկնիկներով և այլն (օրինակ՝ Կարմիր Գլխարկը, Պինոքիոն, անգլիական ֆոլկլորային բանաստեղծության երեք կույր մկները)։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի սկզբանե Շրեկի կերպարը պետք է մարմնավորեր Քրիս Ֆարլը։ Դերասանի մահվանից հետո այն ացնում է Մայք Մայերսին։
  • Մուլտֆիլմի նկարահանումը սկսվել է 1996 թվականի հոկտեմբերի 31-ին և ավարտվել է ավելի քան 4 ու կես տարի հետո։
  • Եբրայերեն «Շրեկ» նշանակում է «հրեշ», իսկ գերմաներեն ՝ «սարսափ», «վախ»։
  • Շրեկը եղել է Օսկարի առաջին դափնեկիրը «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայիում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ դեպքեորւմ ֆիլմը կապվում է մասնավորապես Դիսնեյի կողմից ստեցծված այլ շարժանկարների հետ։ Երբ Tinker Bell-ը ընկնում է Donkey-ի վրա և ասում «Ես կարող եմ թռչել» և նրան շրջապատող մարդիկ՝ այդ թվում նաև 3 փոքրիկ խոզուկները ասում են «Նա կարող է թռչել, նա կարող է թռչել»։ Սա քաղվածք է Դիսնեի Փիթր Փեն մուլտֆիլմից։ Այս տեսարանը նաև քաղվածք է Դիսնեի Դումբո ֆիլմից, որտեղ Donkey-ն թռչելու ընթացքում ասում է «Դու հնարավոր է տեսած լինես«», թե ինչպես է թռչում տունը, երևի անգամ սուպեր ճանճը, բայց դու հաստատ չէիր տեսել Donkey-ի թռիչքը»։ Այն տեսարանը որտեղ Ֆիոնան երգում է կապույտ թռչնակի համար քաղվածք է «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» մուլտֆիլմից։ Ֆիլմի վերջում կերպարանափոխման տեսարանը Դիսնեի «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմից է։ Երբ Շրեկը անցնում է ամրոց տանող կամուրջը և ասում, «Մենք դա կանենք, Donkey, մենք կանենք», սա քաղվածք է Babe ֆիլմից։ Այն տեսարանը, որտեղ արքայադուստր Ֆիոնան կռվում է Merry Men վերցված է Մատրիքսը ֆիլմից, որը ստեղծվել է 1999 թվականին։ Ֆիլմի վերջում Gingerbread Man-ը մեկ ոտքի վրա կանգնած ասում է՝ «Աստված օրհնի մեզ՝ բոլորիս» և սա քաղվածք է Christmas carol ֆիլմի Tiny Tim-ից։ Մեկ էլ այլ տեսարան, որտեղ Magic Mirror-ը Lord Farquaad-ին տալի է հնարավորություն ամուսնանալ 3 արքայադստրերի հետ ծաղերգում է Ամերկյան The Dating Game հաղորդաշարը, նկարագրում է «Մոխրոտը» և «Սպիտակաձյունիկը» մուլտֆիլմերը։

Փառատոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը մասնակցել է 2001 թվականի Կաննի կիոնփառատոնին և Դիսնեյի «Փիթեր փեն» ֆիլմից հետո առաջին անիմացինո ֆիլմն է եղել, որն արժանացել է այդ պատվին։

Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ ֆիլմերը և հեռուստահաղորդումները, օրինակ՝ Կոտրված հեքիաթները և Արքայադուստր հարսնացուն ծաղերգել են ավանդական հեքիաթը։ Սակայն Շրեկը զգալի ազդեցություն է թողել ներկա սերնդի վրա հիմնականում անիմացիոն ֆիլմերի ուղղությամբ։ Մասնավորապես, Շրեկ 2-ից հետո, անիմացիոն ֆիլմերի մեջ ավելացան փոփ մշակությի տարրերը, իսկ ֆիլմերի վերջում ավելացան երաժշտական համարներ։ Այսպիսի տարրեր կարել է տեսնել «Ռոբոտները» և «Փոքրիկ ճուտիկը» ֆիլմերում։ Շրեկի շնորհիվ բազմաթիվ համակարգչային անիմացիոն ֆիլմեր ևս սկսեցին դրական վերաբերվել հեքիաթներին։ Ինչպես նաև առաջացան այլ պատմական ժանրերի ֆիլմեր, օրինակ՝ Happily N'Ever After, Igor, և Hoodwinked, որոնք հաճախ պարունակում էին հասուն տարիքի մարդկանց բոնորշ հումորներ։ Սակայն վերջիններս այդքան մեծ հաջողությունների չհասան, ինչքան Շրեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.